Republican Scientific medical library of Armenia

Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) Հայաստանի Հանրապետության առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը:

ՀԳԲԳ-ի հիմնական առաքելությունն է` համալրել, կազմակերպել, պահպանել և ընթերցողներին տրամադրել կենսաբժշկական ոլորտի տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներն ու շտեմարանները:

Գրադարանի հիմնական գործառույթներն են` բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը:

  • Հանրապետական գիտաբժշկական գրադարան

    Տնօրեն

    Աննա Շիրինյան

  • 8003

  • hotline@moh.am

Subscribe