ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՄԲՈՂՋ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ Է

...

ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

...

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

...

Կայքը գտնվում է թեստավորման փուլում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Հին կայքի հղում՝ http://old.moh.am

Նորություններ

Փետրվարի 03, 2020

Ներկայացվել է վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների իրավիճակը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրել են վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առկա իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխարգելման մոտեցումները։

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են` ինչպես եվրոպական զարգացած և զարգացող երկրների, այնպես էլ Հայաստանի համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ծանոթանալով ոլորտում առկա իրավիճակին, ձեռքբերումներին, բացթողումներին և թերացումներին, ինչպես նաև կարևորելով բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության գործընթացը` հանձնարարել է մշակել հստակ ճանապարհային քարտեզ՝ մեկ ընդհանուր մոտեցմամբ բոլոր կազմակերպությունների համար: Այն ուղղված կլինի վարակի հսկողության հիմնական բաղադրիչների ներդրման ապահովմանը՝ ներառյալ հակամանրէային դեղերի դեմ կայունությունը, հետվիրահատական վերքերի հայտնաբերման և նպատակային միջոցառումների ներդրման միջոցով դեպքերի նվազեցումը, ինչպես նաև հոսպիտալային համաճարակաբանների դերի կարևորությանն ու վարակի հսկողության գործընթացում ներգրավված բոլոր բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը։

Ավելին

Փետրվարի 01, 2020

«Նոր կորոնավիրուսը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Այս համատեքստում այսօր կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացնելու «նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV)»:

Վերջինս հնարավորություն կընձեռի վարակի կանխարգելման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու, հիվանդների հոսպիտալացման գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելը դյուրին դարձնելու հարցերը՝ շրջապատին զերծ պահելով վարակի տարածումից:

Ավելին

Փետրվարի 01, 2020

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ` ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանի և ԱՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի մասնակցությամբ:

Հուշագրի շրջանակներում` Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հաշվառված շաքարային դիաբետով շուրջ 20560 հիվանդներին ՀՀ առողջապահության նախարարությունը 2020-2022 թվականներին կապահովի «Նովո Նորդիսկ Ա/Ս» դանիական դեղագործական ընկերության արտադրության «Ինսուլին» դեղով:

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին պատշաճ և անխափան կերպով ապահովել որակյալ «Ինսուլին» դեղով և համատեղ ջանքերով նպաստել հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին նմանօրինակ աջակցության համար: Կարծում եմ` մեր հետևողական աշխատանքների շնորհիվ կկատարենք մեր պարտականությունները` ի շահ մեր ժողովրդի առողջության», - ասել է Արմեն Առաքելյանը:

Ավելին

Փետրվարի 01, 2020

Նախատեսվում է ծառայության աշխարհագրությունն ընդլայնել

Մեկ տարի առաջ մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Եվ այս մեկ տարվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն է ստացել 403 քաղաքացի:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված Կաթվածի համապարփակ կենտրոններում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիշեցնենք, որ կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման համար հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Երևանում և ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության միջոցով ապահովվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման կասկածով պացիենտի առաջին բժշկական օգնությունը, ճշտվում գլխուղեղի կաթվածի նշանների ի հայտ գալու ժամանակը` գնահատվում դեպքը` որպես սուր և/կամ ենթասուր (<24ժ) կաթված, որից հետո իրականացնում է պացիենտի տեղափոխումը Կաթվածի համապարփակ կենտրոն:

Նախքան տեղափոխումը շտապօգնության ծառայության մասնագետը կապ է հաստատում պացիենտի գտնվելու վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված Կաթվածի համապարփակ կենտրոնի հերթապահ բժշկի հետ` նշելով ժամանման կանխատեսվող ժամանակահատվածը:

Նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայություններից հետո պացիենտի հսկողությունը կազմակերպվում է ծառայությունն իրականացրած Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանի կողմից` հիվանդանոցից դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:

Այս տարի աշխատանքներ են իրականացվելու բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ծառայությունը ներդնել նաև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» բժշկական կենտրոններում:

Ավելին

Հունվարի 31, 2020

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է կորոնավիրուսի իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլուն նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել, որ վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:

Նշենք, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսներով (2019-nCoV): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` (30.01.2020թ.) Չինաստանում արձանագրվել է 12167 կասկածելի, 7736 հաստատված դեպք` 170 մահվան ելքով: Չինաստանի մի շարք քաղաքների նկատմամբ սահմանված կարանտինը դեռևս շարունակվում է:

Բացի Չինաստանից` դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանի: Աշխարհում, ըստ ԱՀԿ հայտարարության, գրանցվել է 7818 հաստատված դեպք:

Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»:

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը, գործընթացում ներգրավվել են նաև առողջապահության նախարարության մասնագետները: Ժամանող ուղևորները ջերմաչափվում են, վերջիններիս նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով: Այս օրերի ընթացքում ժամանողների շրջանում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ՝ հաշվի առնելով նրանց համաճարակաբանական վերհուշը մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:

Նշենք, որ ժամանողների նկատմամբ, եթե նրանք ժամանման պահին չունեն առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ջերմություն, ապա հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ սահմանափակող որևէ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա:

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
  • խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից,
  • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Ավելին

ԱՐԽԻՎ

Հայտարարություններ

Հայտարարություն

2020թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

«Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթացի մաս 1-ի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, մաս 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 5 տեսական և 1 գործնական կրեդիտ, իսկ դասընթացի դասընթացավարներ Նաիրա Ստեփանյանին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Լուսինե Հարությունյանին՝ ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, Օհաննա Կիրակոսյանին՝ ՇՄԶ 3 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 099-99-00-74։

Ավելին

Լուսաբանման հրավեր

Փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում (հասցե` Ավան, Դավիթ Մալյան 37) կազմակերպվում է լրագրողների շրջայց:

Մասնագետները կներկայացնեն կորոնավիրուսի թեստերը, կպարզաբանեն դրանց կիրառմանն առնչվող հարցերը:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Ավելին

Հայտարարություն

Հունվարի 31-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը կամփոփի 2019 թվականը և կխոսի 2020-ի նոր ծրագրերի և անելիքների մասին:

Ասուլիսն այս անգամ տեղի կունենա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում (Հասցե` Գյուրջյան 10, 4-րդ հարկ):

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Ավելին

Հայտարարություն

Առողջապահության նախարարությունը հունվարի 29-ին, ժամը 11:00-ին հրավիրում է բոլոր լրատվամիջոցներին մամուլի ասուլիսի (Հասցե` Կառավարական տուն 3, առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճ)` նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով։
Բանախոսներ՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյան։
Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ կամ բեյջ` անցակետում ներկայացնելու համար:

Ավելին

Հայտարարություն

Առողջապահության նախարարությունն աշխատանքի է հրավիրում առնվազն երեք տարվա մասնագիտական կամ կառավարման ստաժ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգների։

Գործառույթներ՝ իրականացնում է մայրական և վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի գերակա խնդիրների սահմանում, նպատակային ռազմավարական ծրագրերի մշակում և գործընթացի կատարման դիտարկում, մայրական և վերարտադրողական առողջության իրավիճակային պարբերական վերլուծություն, գնահատում, հիմնախնդիրների վերհանում, բարելավման միջոցառումների մշակում և իրականացման համակարգում, ինչպես նաև մայրական և վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի զարգացման հայեցակարգերի, քաղաքականության մշակում և դրանց իրականացման նկատմամբ մշտադիտարկում:

Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրությունները ներկայացնել k_gyurjyan@moh.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը։

Ավելին

Տեսադարան

Փետրվարի 02, 2020

Արսեն Թորոսյանի ամփոփիչ ասուլիսը

Ավելին

Հունվարի 31, 2020

Նոր կորոնավիրուսը Հայաստանի համար նվազ ռիսկային է

Ավելին

Հունվարի 24, 2020

ԱՆ 2018-2019 թթ. առավել կարևոր ծրագրերի համեմատականը

Ավելին

Հունվարի 15, 2020

Վերանայվել են ծննդօգնության ծառայությունները

Ավելին

Հունվարի 13, 2020

Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ

Ավելին

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել