Նորություններ

  • Հունվարի 24, 2020

    2019 թվականին կայացել է լիցենզավորման 33 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերի ու կից փաստաթղթերի, ինչպես նաև տեղում ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված 605 եզրակացություն (106 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն): Արդյունքում` 408 կազմակերպության տրվել է դրական, 197-ին բացասական եզրակացություն: 2018 թվականին գումարվել է 24 լիցենզավորման նիստ, ներկայացվել է 469 եզրակացություն (95 հայտատուի մոտ չի իրականացվել տեղում ուսումնասիրություն), ինչի արդյունքում շուրջ 358 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն և 111 կազմակերպության` բացասական:

    Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում կասեցման միջնորդություն է ներկայացվել դեղատնային գործունեությամբ զբաղվող 136 կազմակերպության վերաբերյալ, որոնցից 32 կազմակերպության լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող ներկայացված 226-ից` 76 կազմակերպության լիցենզիաների գործողություն: Դեղատնային գործունեությամբ զբաղվող 32 կազմակերպություններից խախտման պատճառները վերացնելուց հետո 29-ի կասեցման հրամանները ուժը կորցրած են ճանաչվել, բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվող 76-ից ուժը կորցրած է ճանաչվել 15-ը, մասնակի` 27-ը:

    2018-ին կասեցման է ներկայացվել և կասեցվել է 2 կազմակերպության գործունեություն:

    Լիցենզավորված կազմակերպությունների տնօրենների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված դիմումների համաձայն` 2019 թվականին կասեցվել է 23, դադարեցվել է 215 լիցենզիայի գործողություն, 2018-ին կասեցվել է 24, դադարեցվել` 178:

    Նախորդ տարի թվով 76 է տրամադրվել, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` թվով 24, 2018-ին` դեղերի գովազդի 90 թույլտվություն և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` 19:

    2019 թվականի ընթացքում դեղի գովազդի և բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի 26 հայտ մերժվել է, 2018-ի ընթացքում` 23:

    2018-2019 թվականների ընթացքում լիցենզավորման գործակալության կողմից իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ոլորտի բարելավմանը:

    Հունվարի 24, 2020

    Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի:

    Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

    Առողջապահության համաշարհային կազմակերպությունը հիվանդությունն անվանվել է «2019թ. նոր կորոնավիրուս» (2019-nCoV):

    Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
    • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
    • խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
    • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
    • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
    • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
    • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
    • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
    • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

  • Հունվարի 23, 2020

    Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

    Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի տեղակալը ներկաներին առաջարկել է կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:

    Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց:

    Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը: Նա անդրադարձել է 2019 թվականին կատարված ռազմավարական գործողություններին, որոնց մի մասով առողջապահության նախարարությունը հիմնական կատարողն է, մի քանիսի մասով` համակատարող: Նունե Փաշայանը նշել է, որ 2019 թվականին մշակվել և հաստատվել է կլինիկական 9 ուղեցույց և 31 գործելակարգ: Զգալի աշխատանքներ են կատարվել առողջապահության էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ` ինտեգրվել են էլեկտրոնային առողջապահական «Արթմեդ» և «Դիսպետչերական լոկատոր» համակարգերը, մշակվել և փորձարկվել են պիլոտային ծրագրեր` էլեկտրոնային ուղեգիրը, մասնակիորեն` դեղատոմսը, ինչպես նաև ավտոմատացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հերթագրման կարգը:

    Նիստի օրակարգի երկրորդ հարցը` Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, ներկայացրել է փորձագետ Սամվել Խարազյանը: Նա անդրադարձել է ապահովագրության ներդրման հիմնական նպատակին` կայուն ֆինանսավորման համակարգի ձևավորմանը, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Որպես առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ` այն պետք է ապահովի հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ պետական ծախսերի փոխհատուցումը:

    Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով` ակնկալելով լուծումներ:

    Հունվարի 21, 2020

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անցկացրել է քաղաքացիների 2020 թվականի առաջին ընդունելությունը:

    Նախարարը լսել է բարձրացված հարցերը և խնդիրները, ինչպես նաև ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների դրական արձագանքը:

    Ըստ գործող կարգի` ընդունելությանը գրանցված քաղաքացիները նախարարին են դիմել տարբեր հարցերով` ակնկալելով տարաբնույթ լուծումներ:

    Հանձնաժողովային կարգով յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական: Քաղաքացիներին տրվել է պարզաբանում նրանց իրավունքների վերաբերյալ: Նախարարը մասնագետներին հանձնարարել է լրացուցիչ ուսումասիրել որոշ հարցեր` քաղաքացիներին հնարավորության դեպքում աջակցելու համար:

  • Հունվարի 20, 2020

    Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին:

    Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ https://www.who.int/csr/don/17-january-2020-novel-coronavirus-japan-ex-china/en/, հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է լաբորատոր հաստատված 41 դեպք:

    Չինաստանի Ուուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրի պարզաբանման ուղղությամբ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն նշվում է, որ վարակման հավանական վայրը ծովամթերքի մեծածախ առևտրի շուկան է (չնայած որոշակի պացիենտների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջիններս չեն այցելել նմանատիպ վայրեր):

    Չինաստանի, Թայլանդի, Ճապոնիայի բժշկական հաստատությունների անձնակազմի շրջանում, որտեղ հոսպիտալացվել են պացիենտները, այսօրվա դրությամբ դեպքեր չեն արձանագրվել, ինչը կարող է հաստատել այն վարկածը, որ «նոր կորոնավիրուսը» մարդուց մարդու չի փոխանցվում: Այդուհանդերձ, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե պացիենտներն ինչպե՞ս են վարակվել, արդյո՞ք հնարավոր է վարակի փոխանցումը «մարդուց մարդու», փոխանցման մեխանիզմները, հիվանդության կլինիկական նկարագիրը և վարակման աստիճանը՝ ներառյալ սուբկլինիկական ձևերը և այլն:

    Հունվարի 20, 2020

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

    Վերջիններս քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին:

    Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության և առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում և եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։

    Քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք և քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետևանքների և առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ:

    Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև առողջապահական ծառայությունների գնման և ապահովագրության բնագավառում Հայաստանի ու համաշխարհային փորձի վերջերս ավարտված գնահատումը։

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար և շեշտել, որ օրակարգի առաջ մղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը:

  • Հունվարի 20, 2020

    Կրկին անդրադառնանք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

    Իսկ հիմա խոսենք փաստերով`

    Ապատեղեկատվություն 4. Մեկ ու կես տարի անց պարզվում է, որ առողջապահական բյուջեի 25% բարձրանալու պայմաններում պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար գումարներն աճել են 32%-ով: Իսկ դրանք բաշխվել են այնպես, որ Երևանում տեղակայված բուժհաստատություններին իջեցված պետպատվերի գումարներն աճել են ամենաշատը: Արսեն Թորոսյանը շեղվել է անցած տարվա իր հայտարարությունից: Նախ տարօրինակ է, որ Թորոսյանը չհրաժարվեց այդ արատավոր պրակտիկայից, որ առողջապահության նախարարի ընդամենը մեկ հրամանով խիստ կասկածելի հիմքերով բաշխվում է պետական բյուջեի 5%-ը, նման հնարավորություն որևէ գերատեսչական ղեկավար չունի, Թորոսյանն ունի և առատորեն օգտվում է դրանից:

    Պատասխան. 2018-2020 թվականների ընթացքում պետական բյուջեից բժշկական օգնության և սպասարկման մասով (հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ) հատկացումներն աճել են շուրջ 40%-ով, այսպես՝ 2018 թվականին հատկացվել է 67,18 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 85,84 մլրդ դրամ, 2020-ին՝ 95,303 մլրդ դրամ:

    Վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իականացվող ծառայությունների ծավալների մեծացման պարագայում մայրաքաղաքի կլինիկաներում, մարզային կազմակերպություններում դիտվում է պետական պատվերով հատկացումների աճ:

    Համեմատելով վերջին 3 տարվա Երևան-մարզեր ֆինանսական հատկացումները` կարող ենք արձանագրել. 2017 թվականին Երևանում տեղակայված բժշկական կազմակերպություններին հատկացված պետական պատվերի գումարները կազմել են ընդհանուր հատկացումների շուրջ 59%, 2018, 2019 թվականներին՝ գրեթե 55%, այսինքն` ունենք նվազման տենդենց: Ինչ վերաբերում է մարզային կազմակերպություններին, ապա, օրինակ` Լոռու մարզում 2017, 2018 թվականների համեմատ պետական պատվերով ֆինանսական հատկացումներն ավելացել են գրեթե 30,0%,-ով, Շիրակի մարզում՝ գրեթե 20,0%,-ով, Սյունիքում` 2018-ի համեմատ աճել է գրեթ 26,0%-ով:

    Ապատեղեկատվություն 5. Առողջապահական համակարգում միջոցների բաշխման ընթացքում հովանավորչությունը խորը արմատներ ունի:

    Պատասխան. «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2018 թվականին պետական պատվեր է իրականացրել ոչ ամբողջական տարի և հետևաբար, կազմակերպության 2019 թվականի պայմանագրային գումարի հաշվարկի մեջ հաշվի են առնվել փաստացի կատարողականը, հերթագրումները, սարքավորումների թողունակությունը:

    Ի դեպ, պետական պատվերի շրջանակներում ՄՌՏ, ԿՏ հետազոտություններ իրականացնում են թվով 27 բժշկական կազմակերպություն, որոնց ֆինանսավորումը 2019 թվականին համամասնորեն աճել է: «ՄԻԲՍ» և «Արմամաքս» ՍՊԸ-ների պայմանագրային գումարներն ավելացել են ճիշտ այնքան, ինչքան դժվարամատչելի հետազոտություններ իրականացնող բոլոր հաստատությունների տվյալ ծրագրով պայմանագրային գումարները:

    Չհակասելով մեր քաղաքականությանը, ուրախությամբ պետք է նշենք, որ 2019-ին վերջապես ՄՌՏ հետազոտության հնարավորություն ունեցանք Երևանից դուրս: Շիրակի մարզում սկսեց պետական պատվեր իրականացնել «ՄՌՏ Էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ-ն, որը ռուսական մեծ ցանց է և ունի շուրջ 60 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում: Պայմանագրային գումարը հաշվարկվել է` ըստ տարածաշրջանի պահանջարկի: Հարկ է նշել, որ գործարկումից ի վեր մոտ շուրջ 2300 քաղաքացի հետազոտման համար չի հասել մայրաքաղաք:

    «ԷՄԵՌՏԵԷՔՍՊԵՐՏ-ի դեպքում պատկերն ավելի կասկածելի է: Այս կլինիկան փաստացի գործունեություն սկսել է ծավալել 2018-ի հունիսին, այսինքն` Արսեն Թորոսյանի նախարար դառնալուց 1 ամիս անց, գործել է այն նույն ոլորտում, որտեղ բիզնես հետաքրքրություններ ունի գործող նախարարը» ձևակերպումը առնվազն ծիծաղելի է: 2018 թվականից շատ կազմակերպություններ են սկսել գործել ոլորտում, որոնք ևս առողջապահության նախարար հովանավորության տակ չեն:

    Ինչ վերաբերում է զինծառայողների արտահիվանդանոցային ուղեգրման գործընթացի փոփոխությանը, ապա այն բխել է շահառուների գրավոր և բանավոր բազմաթիվ բողոքներից, որի դեպքում քաղաքացին գալիս էր Երևան ուղեգիր ստանալու համար, ապա վերադառնում մարզ՝ հետազոտությունն իրականացնելու: Կրկին հիշեցնենք, որ ուղեգրերում չեն ամրագրվում ուղեգրվող կազմակերպության անվանումը, և քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ:

    Շարունակելի...

    Հունվարի 18, 2020

    Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցներին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ։

    Նշենք, որ այս ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների վարչական անձնակազմը։

    Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին:

    «Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում», - ասել է նախարարը:

    Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռքբերումները: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

    Հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ նախարարի և մասնակիցների միջև։

  • Հունվարի 17, 2020

    Կրկին անդրադառնանք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

    Իսկ հիմա խոսենք փաստերով`

    Ապատեղեկատվություն 3. Նախարարը մեկ ու կես տարի առաջ կարծում էր. «Սիսիանի ԲԿ-ում տարեկան անհետաձգելի բուժօգնության բյուջեն 2.5 մլն դրամ է, դա նշանակում է, որ ամսական 1 հիվանդ կարող են ընդունել անհետաձգելի դեպքով, իսկ Երևանում կա բուժհիմնարկ, որ 5 մլրդ է ստանում»: Այսօր պարզվում է, որ Երևանում տեղակայված թվով 10 բուժկենտրոնների բյուջեն ավելի շատ է մեծացել, քան Սիսիանի հիվանդանոցի տարեկան բյուջեն է: Ըստ որում` այդ 10 բուժկենտրոնները միասին յուրացնում են պետբյուջեից հատկացված միջոցների մոտ 1/3-րդը:

    Գումարների բաշխման այս պատկերից ստացվում է, որ պետությունն ավելի շատ հոգ է տանում մայրաքաղաքի բնակիչների առողջության մասին, իսկ մարզաբնակները մնում են անտեսված:

    Պատասխան. «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 2019 թվականին «անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ունեցել է 7,029,483 դրամ պայմանագրային գումար, իսկ փաստացի կատարել և ներկայացրել է փոխհատուցման 6,751,400 դրամի աշխատանք: Հետևաբար, վերոգրյալից ակնառու է, որ ծառայությունների մատուցման համար գումարի պակաս չի եղել:

    Ի դեպ, պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության համար տարածքային սահմանափակումներ չկան, ավելին, ուղեգրումներն իրականացվում են չուղղորդված՝ (ուղեգրում չի նշվում ուղեգրվող կազմակերպությունը) քաղաքացին ինքն է ընտրում կազմակերպությունը: Երևանի բժշկական կենտրոններում պետական պատվերով բուժվող հիվանդների գրեթե 30%-ը մարզային կազմակերպություններից ուղեգրված հիվանդներ են: Հետևաբար, տարանջատել մայրաքաղաքային և մարզային բնակիչներին անտրամաբանական է:

    Ինչ վերաբերում է նեղ մասնագիտական ծառայություններին, «խիստ անհամաչափ ֆինանասավորմանը», ապա պետական պատվերով բուժծառայությունների համար գումարների տրամադրումը թիրախային է, իրականացվում է ըստ ծրագրերի և այն պետք է դիտարկվի առանձին ծառայությունների և ծրագրերի շրջանակում:

    Օրինակ՝ 2019 թվականին հուլիսից ավելացել է «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի հատկացված գումարը` 1,750,000.0 դրամով, ինչը պայմանավորված է շահառուների թվի ավելացմամբ: Ներկայումս, այս ծրագրով բժշկական օգնություն են ստանում մինչև 18 տարեկան երեխաները:

    Զուգահեռաբար ունեցել ենք հատկացումների ավելացում «Ուռուցքաբանական ծառայությունների» մասով՝ շուրջ 900,000.0 դրամ, ինչն ուղղվել է վիրահատական միջամտությունների գների գրեթե 25-30% ավելացմանը, ճառագայթային բուժումը համավճարային սկզբունքից ամբողջովին պետական պատվերով փոխհատուցման անցմանը և պետական պատվերով իրականացրած դեպքերի փոխհատուցման դեֆիցիտի փակմանը:

    Այսպես կարելի է թվարկել ֆինանսական հոսքերի ավելացումների շարունակականությունը բժշկական ծառայությունների ծավալի, գների, շահառուների շրջանակների ընդլայնման հետ կապված: Հետևաբար անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆինանասական հատկացման ծախսարդյունավետության համեմատությունը կատարել տվյալ ծրագրի սահմաններում:

    Անհրաժեշտ է նշել, որ պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաշվարկները կարգավորվում են ոլորտում գործող իրավական ակտերով և յուրաքանչյուր ծրագիր ունի իր հաշվարկի առանձնահատկությունը, այսպես` առողջության առաջնային պահպանման ծառայությունների մասով պետական պատվերի գումարը հաշվարկվում է ըստ մարդաշնչի, հաշվարկի համար հիմք են հանդիսանում էլեկտրոնային առողջապահության համակարգում կազմակերպության կողմից ներկայացված տվյալները: Տվյալ դեպքում «կամայականության» մասին խոսելը անհասկանալի է: Ինչ վերաբերվում է հիվանդանոցային ծառայությունների մասով պայմանագրային գումարների հաշվարկմանը, ապա հաշվի են առնվում նախորդ տարում պետական պատվերով փաստացի կատարված աշխատանքի դիմաց ֆինանասավորված գումարները:

    Առողջապահության նախարարությունը մարզերում նեղ մասնագիտական ծառայությունների ընդլայնման մասով իրականացնում է շարունակական աշխատանքներ, որի համատեքստում 2019 թվականին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ծավալվել է սրտի ինտերվենցիոն ծառայություն և արդեն իսկ պետական պատվերի սահմաններում իրականացվել է 336 դեպք:

    Ինչ վերաբերում է «շտապօգնության դեպքում մայրաքաղաքի 1 բնակչի հաշվով պետությունը հատկացնում է 2,5 անգամ շատ գումար, քան Գեղարքունիքի մարզում» ձևակերպմանը, ապա նշենք, որ «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պայմանագրային գումարների հաշվարկներն իրականացվում են սպասարկվող բնակչության թվաքանակի և տարվա կտրվածքով մեկ բնակչի հաշվով հատկացվող միջինացված գումարի արտադրյալով: Երևանի համար 1,563.0 դրամ է, իսկ օրինակ Գեղարքունիքի մարզի «Մարտունու ԲԿ» ՊՓԲԸ-ում սպասարկող տարածքի համար գործում է 1,013.0 դրամ միջինացված գին, Ճամբարակի ԱԿ ՊՓԲԸ- մասով՝ 1,335.0դրամ, այսինքն` ընդամենը շուրջ 25% է Երևանի համար նախատեսած գինը գերազանցում Գեղարքունիքի մարզում գործող գնից, որը պայմանավորված է սպասարկող նեղ մասնագիտական բրիգադների առկայությամբ:

    Մարդաշնչով հաշվարկել ծննդօգնության ֆինանսավորումը, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ այս ծրագրում պետական պատվերով փոխհատուցումն իրականացվում է փաստացի ծնունդների քանակով, միևնույն ժամանակ` բարդացած ծնունդները մարզերից ուղեգրվում են մայրաքաղաքում տեղակայված երրորդ մակարդակի մանկաբարձական ծառայություններ իրականացնող կազմակերպություններ: Ընդ որում, ծննդօգնության բժշկական ծառայությունների գները դիֆերենցված են բարդության աստիճաններով և հանրապետության բոլոր կազմակերպություններում գործում եմ նույն դիֆերենցված գները:

    Մանկական ստոմատոլոգիայի մասով պետք է արձանագրել, որ պետական պատվերը տեղադրվում է կազմակերպությունների կողմից ամենամյա հայտերի ներկայացման միջոցով: Փաստենք, որ մանկական ծառայության մասով լիցենզիայի առկայության դեպքում երբևէ մերժում չի արձանագրվել:

    «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» պայմանագրային գումարը` ըստ Երևանի և ըստ մարզերի, հաշվարկվում է շահառուների թվի համամասնությամբ, հետևաբար կամայական մոտեցում չի կարող լինել:

    Անդրադառնանք նաև «յուրացում» հասկացությանը, որն ընկալվում է որպես մեղադրանք, այսինքն` հատկացված միջոցները ոչ նպատակային օգտագործելու իմաստով: Ասվածն իրականությանը չի համապատասխանում և նման ձևակերպումը պահանջում է հիմնավորում: Առաջարկում ենք զերծ մնալ ոչ պատշաճ արտահայտություններից, քանզի դրանք կարող են ունենալ իրավական հետևանքներ:

    Շարունակելի...

    Հունվարի 17, 2020

    Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում գրանցվել է 58045 հեռախոսազանգ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (47301) աճել է մոտ 23%-ով:

    Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի գերակշիռ մասը (50822) տեղեկատվական բնույթ է կրել, մասնավորապես` հարցերը վերաբերել են անվճար բուժօգնության տրամադրման կարգին, առողջության առաջնային պահպանման օղակին, չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում վիրահատական բուժմանը, սրտային վիրաբուժությանը, երեխաների բուժօգնությանը, ծննդօգնությանը, անվճար և արտոնյալ պայմաններով պոլիկլինիկայից դեղեր ձեռք բերելու կարգին, սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչին, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժօգնությանը:

    Գրանցվել են նաև առողջապահության նախարարության իրավասության շրջանակներից դուրս հարցեր, ինչպես նաև` առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ շնորհակալական (169) զանգեր:

    Բողոքները, որոնք կազմում են գրանցված հեռախոսազանգերի գրեթե 3,7% (2163) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3,5%-ով:

  • Հունվարի 16, 2020

    Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին համահունչ՝ Հայաստանում շարունակվում է դեպքերի արձանագրումը։

    Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ:

    Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 95,6%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ Երևանի մանկական բժշկական կազմակերպություններում:

    Հունվարի 15-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 70 կանչ, նախորդ տարվա 107 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 15 կանչ, նախորդ տարվա 26 կանչի փոխարեն:

    Շարունակվում է գրիպի Ա H1N1 և Բ տեսակների, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս) շրջանառությունը:

    Կրթական կազմակերպություններում ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման, դիտարկման արդյունքներով` հունվարի 16-ի դրությամբ ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 142 դպրոցում և 22 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացնում է համապատասխան կառույցներին:

    Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

    Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

    • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման պոլիկլինիկա,
    • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
    • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
    • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
    • հագնվե´ք եղանակին համահունչ,
    • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
    • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
    • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
    • հետևե´ք անձնական հիգիենային։

    Հունվարի 16, 2020

    ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Լեհաստանի դեղագործական գլխավոր տեսչության ղեկավարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

    Դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման երաշխավոր գործընկեր կառույցների համագործակցության մեկնարկը ողջունել են նաև առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ու Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:

    Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է պատշաճ արտադրական և բաշխման գործունեության պահանջների գնահատման համատեղ դիտարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստում՝ ի նպաստ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային Հայաստանի անդամակցության:

  • Հունվարի 16, 2020

    Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքով։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝ վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:

    Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):

    Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:

    Հաշվի առնելով, որ ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում ծննդկանի և նորածնի անվտանգությունն ու առողջությունն ապահովելն առաջնահերթություն ու գերխնդիր է, իսկ այլ անձանց ներկայությունը ծնարանում կարող է վտանգել ինչպես այդ պահին ծննդաբերող կնոջ և նորածնի առողջությունը, այնպես էլ հաջորդ ծննդաբերության ընթացքում պարունակել ներհիվանդանոցային վարակների ռիսկեր, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակների տարածման տեսանկյունից՝ հորդորում ենք զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։

    Հունվարի 15, 2020

    Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 - Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

    Արդեն իսկ կազմվել է գիտելիքների շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների ու քննարկումների, արտագնա այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:

    Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատաասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը:

  • Հունվարի 15, 2020

    Մամիկոնյանց 29 և 29ա շենքի բնակիչների կողմից հրապարակված բաց նամակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կոմիտաս 49/4 շենքը շահագործման օրվանից (1982թ.) եղել է Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ իրականացվել են տարբեր գիտահետազոտական փորձաքննություններ:

    1993 թվականից շենքի 2-րդ հարկը տրամադրվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ին, որպես լաբորատոր մաս, որը մինչ օրս տարածքային որևէ փոփոխության չի ենթարկվել: Փորձագիտական կենտրոնը 100% բաժնեմասով պետական ընկերություն է, և ինչպես մյուս բոլոր պետական հաստատությունները, աշխատում է ժամը 9:00-18:00-ն: Ուստի, բացառվում է աշխատանքային ժամից դուրս որևէ գործունեության ծավալումը:

    Նշենք, որ փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիան դեղերի որակի փորձաքննության ոլորտում գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան և հավատարմագրվել է ISO/IEC 17025:2005, ISO/IEC 17025:2017 միջազգային ստանդարտներով, նաև հավատարմագրվել է Հավատագրման ազգային մարմնի կողմից և համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025:2005 ստանդարտի պահանջներին:

    Լաբորատորիայում պարբերաբար անցկացվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից իրականացվող աուդիտներ և վերահսկվում է աշխատանքային գործընթացների որակն ու անվտանգության պայմանները, դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Մանրէաբանական ողջ տարածքը առանձնացված է հատուկ օդափոխանակման համակարգով և օդային ֆիլտրերով՝ անվտանգության կանոներին համապատասխան:

    Միաժամանակ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխված նոր կարգի համաձայն` կտրուկ նվազել են դեղերի փորձաքննությունների քանակները: Այսպես` եթե 2017-ին և 2018-ին կատարվել է 1630 և 1479 փորձաքննություն, ապա 2019 թվականին` 644:

    Բոլոր թափոնները, այդ թվում` քիմիական, դեղագործական, ապաակտիվացված մանէաբանական սննդային միջավայրերի, ապակեղենի և ցանկացած այլ տեսակի, հավաքվում և հանձնվում են ՙԷկոլոգիա՚ ՍՊԸ հավատարմագրված կազմակերպությանը՝ ոչնչացման նպատակով:

    Հունվարի 14, 2020

    Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ:

    Հունվարի 14-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը դեռևս բաժին է ընկնում Երևանի մանկական ստացիոնարներին: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները: Ծայրահեղ ծանր հիվանդներ՝ պայմանավորված հետգրիպային բարդություններով առկա չեն:

    Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ, նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ, նախորդ տարվա 29 կանչի փոխարեն:

    Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

    Կրթական կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկումը։ Հունվարի 14-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում և 23 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական տեղեկացնում է շահագրգիռ կառույցներին:

    Հիշեցենք, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

    Չնայած առողջապահության նախարարության հորդորներին, դեռևս խիստ ցածր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, մասնավորապես՝

    • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ 4,6%,
    • հղիներ՝ 3,1%,
    • քրոնիկ հիվանդներ՝ 7,9%,
    • 65-ից բարձր տարիքի անձինք՝ 1,5%:

    Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

    • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
    • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
    • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
    • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
    • հագնվե´ք եղանակին համահունչ,
    • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
    • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
    • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
    • հետևե´ք անձնական հիգիենային։
  • Հունվարի 14, 2020

    Կրկին անդրադառնաք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

    Իսկ հիմա խոսենք փաստերով`

    Ապատեղեկատվություն 2. Սրտի ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության, իսկ ծավալներն աճել էին առողջապահական բյուջեի մեծացման հաշվին:

    Պատասխան. Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը՝ այդ թվում սրտի ստենտավորման ծառայությունների պետական պատվերի շրջանակներում ներդրումը և զարգացումը պետական քաղաքականություն է և միտված է առողջապահական ցուցանիշների բարելավմանը:

    Այն պնդմանը, թե «ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության», հարկ է նշել, որ բանակցությունները տարվել են առողջապահության նախարարության կողմից: Արդյունքում` 2018թ. հունիսի 28-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվել ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը: Հղումը` http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gz-ME#1/1377:

    2018 թվականի հուլիսից «սրտի անհետաձգելի վիրահատություններ (ստենտի տեղադրումով)» ծրագրում ներառվել է նաև դեղապատ ստենտի տեղադրումը և վերանայվել է գնային քաղաքականությունը, արդյունքում՝ կորոնար անոթների ստենտավորում մեկ դեղապատ ստենտով ծառայության արժեքը նվազել է 30,55%-ով: Գնային քաղաքականությունը մշակվել է ծառայությունների գնագոյացման հաշվարկների հիման վրա: Ստենտավորման ծառայությունների ծավալների աճը պայմանավորված է գնային քաղաքականությամբ, ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, իրազեկման աշխատանքների ակտիվացմամբ, ախտորոշման-ճշտման գործիքակազմի հագեցվածության ավելացմամբ:

    Արդյունքում` շուրջ 6000 մարդու կատարվել է սրտի վիրահատություն` պետական պատվերով:

    Շարունակելի...

    Հունվարի 13, 2020

    Անդրադառնալով «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին` հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունը, այո, վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

    Իսկ հիմա խոսենք փաստերով`

    Ապատեղեկատվություն 1. Քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը կազմակերպվում է պետության հաշվին:

    Պարզվեց, որ պետության տրամադրած միջոցները բավարար չեն քաղցկեղով հիվանդներին լիարժեք սպասարկելու համար, ինչի արդյունքում հիվանդներն այսօր էլ ապավինում են սեփական գրպանին ու մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից, Թուրքիայից ու Վրաստանից ներկրված դեղերին:

    Պատասխան. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 23-ին տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն է անվճար և իրականացվում պետական պատվերով և ոչ թե «ախտորոշումն ու բուժումը»: Միաժամանակ, տարվա կեսից ճառագայթային բուժումը ևս իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Հղումը` https://www.armtimes.com/hy/article/152983, https://www.youtube.com/watch?v=Q2u6TBg3nP8:

    Արդյունքում` 2019 թվականին կատարվել է շուրջ 4000 վիրահատություն:

    2019 թվականի հունվարից «չարորակ նորագոյացություն» ախտորոշումով պացիենտների պետական պատվերով վիրահատական բուժումից բացի, քիմիաթերապևտիկ բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է համավճարային եղանակով, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների փոխհատուցումը կատարվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 60.0 հազար դրամի, իսկ մեկ պացիենտի համար տարեկան 300,0 հազար դրամի չափով: Կազմակերպության միջոցներով գնված և պացիենտին տրամադրված քիմիապրեպարատների ծախսը մեկ կուրսի համար 60,0 հազար դրամը կամ տարեկան կտրվածքով 300,0 հազար դրամը գերազանցելու դեպքում փոխհատուցվում է պացիենտի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն Հավելված N 1-ում նշված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց համար փոխհատուցումը կատարվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 30.0 հազար դրամի, իսկ մեկ պացիենտի համար տարեկան 150,0 հազար դրամի չափով:

    Ի դեպ, 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար: Հղումը` https://www.panorama.am/am/news/2019/04/05/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B8%D6%82%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80/2096482, http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gz-ME#1/2029

    Ավելին` նոյեմբերի 12-ին Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2020 թվականից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Հղումը` https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1059690944217170/?type=3&theater:

    Հիմա ճառագայթային բուժման մասին` 2019 թվականի հուլիսից չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով իրականացվում է պետական պատվերի շրջանակներում՝ ամբողջ բնակչության համար:

    Միաժամանակ, ընդլայնվել է նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով) պետական պատվերի շրջանակներում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, որտեղ ներառված են` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մինչև 18 տարեկան երեխաները:

    Արդյունքում` 2019 թվականին պետական պատվերով ճառագայթային բուժում է ստացել ավելի քան 1200 մարդ:

    Շարունակելի...

  • Հունվարի 12, 2020

    Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավար անձնակազմի հետ կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփել են 2019 թվականին պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած կազմակերպությունների կատարողականը, ինչպես նաև ներկայացվել են այս տարի պետական պատվերի սահմաններում նախատեսվող նոր ծրագրերը և մոտեցումները: Հանդիպմանը մասնակցել են պետական պատվերով բժշկական ծառայություններ իրականացնող թվով 160 բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

    Քննարկումը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ներկա են եղել իրավասու այլ անձինք:

    Փոխնախարարը ներկայացրել է 2020 թվականին առողջապահության նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է թվով 3 ծրագրերով օֆերտային, հրապարակային պայմանագրային սկզբունքին անցնելու, հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ծառայություններ մատուցելու նոր սկզբունքին:

    Աշխատանքային կարգով քննարկվել և հանգամանորեն ներկայացվել են բոլոր այն ծրագրերը և թիրախները, որոնք 2020-ին որդեգրել է առողջապահության նախարարությունը:

    Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են խնդիրները, ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են թե´ դեմոգրաֆիկ բարեփոխումներին առնչվող ծրագրին, թե´ բժշկական օգնության և սպասարկման տարբեր ոլորտներին: Հնչած բոլոր հարցերին տրվել են պատասխաններ։ Իսկ բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արձանագրված խնդիրներն ու առաջարկները սահմանված կարգով ընթացք կստանան:

    Հունվարի 11, 2020

    Առողջապահության նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խորհրդի անդամները, ինչպես նաև Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլին:

    Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանում կաթվածի կենտրոնների հավաստագրման և կարգավիճակի շնորհման ուղեցույցներ»-ի հաստատման հարցը:

    Քննարկման մասնակիցները ուշադրություն են հրավիրել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրու և Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոններում «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայություններ»-ի ներդրման հարցին:

    Հանդիպման մասնակիցները կարևորել են կաթվածի թիմի անդամների կրթությունը և մասնագիտացումը: Առաջարկվել է նաև մարզերում կաթվածի ուղղությամբ համատեղ փոխանակման ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատել, ինչը կնպաստի գիտելիքների տարածմանը: Միաժամանակ առաջարկվել է կաթվածի կանխարգելման կլինիկաներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ կատարել` սուր իշեմիկ ինսուլտի դեպքերը մեղմացնելու և նվազեցնելու նպատակով:

    Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ պացիենտների անհատական դեպքերին առնչվող հարցեր: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Նունե Եղիազարյանը կարևորել է ծրագրի գործունեությունը, շեշտելով, որ մի քանի օր առաջ անհնար կլիներ փրկել 36 տարեկան կնոջ կյանքը, եթե ծրագիրը կյանքի չկոչվեր:

    Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլին նշել է, որ ծրագիրը այնքան հաջող է ներդրվել, որ կարող է օրինակելի համարվել ամբողջ աշխարհում:

    Հիշեցնենք, որ սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը ներդրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին: 2020 թվականի հունվարի դրությամբ 382 մարդ օգտվել է ծրագրից, որից 56-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 326-ը` «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

  • Հունվարի 11, 2020

    Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

    Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

    Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին:

    Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

    Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:

    Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։

    Պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝

    • հղիներ,
    • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
    • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
    • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
    • բուժաշխատողներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ),
    • զորակոչի ենթակա անձինք,
    • փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում,հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

    Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է.

    • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
    • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
    • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
    • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
    • հագնվե´ք եղանակին համահունչ,
    • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
    • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
    • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
    • հետևե´ք անձնական հիգիենային։

    Հունվարի 10, 2020

    Ուկրաինայի Ռովենսկայա տարածաշրջանի Օստրոժկի համայնքում ծննդյան տոների նախօրեին կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել: Մահվան նախնական պատճառը կապույտ հազի ծանր ձևն է:

    Փոքրիկը բազմազավակ ընտանիքի վեցերորդ երեխան էր: Մայրը հրաժարվել է բոլոր երեխաների պատվաստումներից: Բժիշկներն արձանագրում են, որ մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե մայրը չհրաժարվեր երեխաների պատվաստումներից:

    Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ունեցել է արտահայտված սպաստիկ հազ, ապնոէի նոպաներ (շնչառության ժամանակավոր կանգ): Երկու շաբաթ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ավաղ, չի հաջողվել փրկել կյանքը (հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6870941):

    Միաժամանակ, Ուկրաինայի Չերնովիցկի տարածաշրջանում էլ գրանցվել է կապույտ հազի 9 դեպք: Ըստ տեղեկատվության` Ուկրաինայում անցյալ տարի երեխաների միայն 74%-ն է ստացել կապույտ հազի դեմ պատվաստում: 2019 թվականին Ուկրաինայում գրանցվել է կապույտ հազի 2063 դեպք (հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6880844):

    Կապույտ հազը շնչառական համակարգի ծանր վարակիչ հիվանդություն է: Այն շատ հեշտությամբ տարածվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով, փռշտալու, հազալու ժամանակ: Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը)։ Առավել խոցելի են նորածինները, ովքեր դեռ չեն հասցրել պատվաստվել: Շատ կարևոր է, որ մինչ պատվաստման տարիքի հասնելը երեխան շրջապատված լինի պատվաստված, վարակներից պաշտպանված մարդկանցով:

    Կապույտ հազի առումով` Հայաստանում իրավիճակը կայուն է։ 2019 թվականին հանրապետությունում գրանցվել է կապույտ հազի 38 դեպք: Դեպքերի 83%-ը գրանցվել է մինչև 5 տարեկան, այդ թվում` 70%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Համաձայն համաճարակաբանական հետազոտության տվյալների` հիվանդների 81%-ը պատվաստված չեն կամ թերի են պատվաստված: 2019 թվականին Հայաստանում երեխաների 91%-ն է պատվաստվել կապույտ հազի դեմ՝ այն դեպքում, երբ մինչև մեկ տարեկան երեխաների արդյունավետ կոլեկտիվ պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 95% պատվաստումների ցուցանիշ: Վերջին տարիներին դիտվում է պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազման միտում: Նման միտումների հետագա շարունակությունը կբերի հանրապետությունում կապույտ հազի հիվանդացության աճին և մահվան դեպքերի գրանցմանը:

    Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կապույտ հազը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

  • Հունվարի 08, 2020

    2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:

    Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:

    Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա ևս գրանցվել է դեպքերի նվազում նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:

    Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։

    Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ։

    Չնայած ներկայացված տվյալները փաստում են, որ իրավիճակը վերահսկելի է, այնուամենայնիվ առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
    • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե'ք տեղամասային բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
    • հագնվե´ք եղանակին համանունչ,
    • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
    • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
    • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
    • հետևե´ք անձնական հիգիենային,
    • լվացեք և ախտահանե'ք բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս,
    • տարանջատե'ք սննդամթերքը, հում սննդամթերքի մշակման համար օգտվե'ք խոհանոցային առանձին պարագաներից,
    • պահպանե'ք սննդամթերքը փակ տարաներում, հում և պատրաստի սննդամթերքի շփումը բացառելու համար,
    • պատրաստի սնունդը մի' պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ավելի,
    • լավ լվացե'ք բանջարեղենը և մրգերը, հատկապես եթե դրանք մատուցվելու են հում վիճակում
    • մի' օգտագործեք պահպանման ժամկետը լրացած սննդամթերք,
    • շմոլ գազից թունավորումներից խուսափելու համար ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը,
    • գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդ և օդափոխել տարածքը,
    • բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
    • գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
    • խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
    • գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը:

    Հունվարի 08, 2020

    Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում.

    • 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր)
    • 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի
    • 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք:

    Պայթուցիկներն ու հրավառությունները սխալ օգտագործելու դեպքում վտանգում եք Ձեր առողջությունը:

  • Հունվարի 07, 2020

    Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատրավիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

    Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

    Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարածված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

    Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

    Բացի դրանից ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

    Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

    Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով։

    Դեկտեմբերի 31, 2019

    Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

    Սրտանց շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը։ Ուզում եմ արձանագրել, որ 2019 թվականը առողջապահության ոլորտի համար հեղափոխական տարի էր։ Այս տարի հնարավոր եղավ բազմաթիվ կարևոր ծրագրեր կյանքի կոչել, որոնց շնորհիվ փրկվեցին հազարավոր կյանքեր։

    Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր բուժաշխատողներին, հատկապես նրանց, որոնք տոնական օրերին հոգ են տանելու մեր քաղաքացիների առողջության մասին։

    Վստահ եմ, որ 2019 թվականին կիսատ թողած բոլոր գործերը կյանքի կկոչվեն 2020 թվականին, ինչպես նաև կավելանան նոր ծրագրեր և նախաձեռնություններ:

    Մեր քաղաքացիներին կոչ եմ անում գալիք տարում ազատվել վատ սովորություններից և ապրել առողջ ապրելակերպով։ Հիշեք՝ առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է։

    Շնորհավոր Ամանոր

  • Դեկտեմբերի 30, 2019

    Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է:

    Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

    Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

    Դեկտեմբերի 29, 2019

    Հիշեցնե'նք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները`

    • Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
    • Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
    • Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
    • Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
    • Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

  • Դեկտեմբերի 28, 2019

    Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյուքում` հաճախ տոնական օրերին արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարության մասնագետները հորդորում են`

    1. տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով.
    2. սահմանափակել շաքարի օգտագործումը, որիչարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք.
    3. оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սնունդի փոխարեն.
    4. սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը.
    5. պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ.
    6. նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

    Դեկտեմբերի 27, 2019

    Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական հիվանդությունների սեզոնային բարձրացման միտումը, ինչպես նաև վերջինիս հետ կապված հոսպիտալացումների հոսքը կանոնակարգելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ամանորյա տոնական օրերի համար սահմանել հերթապահություն` Երևանի, մարզերի առողջության առաջնային պահպանման օղակում (ԱԱՊ) և հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

    Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին հերթապահությունը կիրականացվի (2019թ. դեկտեմբերի 31-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ) ժամը 11:00-ից մինչև 17:00:

    Ուզում ենք նաև տեղեկացնել, որ տոնական օրերին առողջապահության նախարարության թեժ գիծը 24 ժամ աշխատելու է, ինչպես նաև հասանելի են լինելու մասնագիտական վարչությունների ղեկավարների քաղաքային հեռախոսահամարները:

  • Դեկտեմբերի 27, 2019

    Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը:

    Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն հյուրասիրության ժամանակ խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով:

    Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

    Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք թարմ է այն։

    Հիշեք` ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Ձեզ հետ վերցրեք թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա:

    Դեկտեմբերի 26, 2019

    Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն: Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու և առհասարակ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս խորհուրդ է տրվում`

    • քաղցր նվերները գնել առևտրի կետերից,
    • ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, այն նորմատիվ ակտի անվանը` համաձայն որի այն պատրաստվել է,
    • գնել այն արտադրանքը, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր,
    • հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք, որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ից ավելի է:

    Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս ցանկալի է նախապատվություն տալ`

    • թխվածքաբլիթներին, որոնք պարունակում են ցածր կալորիականություն,
    • շոկոլադե կոնֆետներին, քանի որ շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և հակաօքսիդանտներ,
    • զեֆիրներին. դրանք չեն պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

    Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

    Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

  • Դեկտեմբերի 25, 2019

    Ամանորի համար պահված սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում:

    Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100C, ապա սառեցնել:

    Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ:

    Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 700C բարձր ջերմաստիճանում):

    Ձեռքերը հարկավոր է հաճախակի լվանալ` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

    Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:

    Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:

    Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել 24 ժամ:

    Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

    Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:

    Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

    Դեկտեմբերի 24, 2019

    Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է.

    • Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
    • Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն:
    • Պետք է ուշադիր լինել, որ գնումների ժամանակ հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին դրվեն այլ սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև:
    • Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Նշենք, որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: Հարկավոր է մշտապես հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած: Պատրաստի կերակուրը պետք է տաքացնել հանգամանորեն։

    Անհրաժեշտ է իմանալ.

    • Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից ավելի: Արագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները` ոչ ավելի, քան 48 ժամ:
    • Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:
    • Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում:
    • Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն:
    • Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:

    Ի դեպ`

    Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք:

    Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց կամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել 15-20 րոպե:

    Եթե կասկած կա ջրի անվտանգության վերաբերյալ, ապա օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել:

    Խորհուրդ չի տրվում գնել և սննդում օգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

    Եթե վատ եք զգում, հատկապես, եթե առկա է սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում, մարսողության խանգարում և այլն, պետք է զերծ մնալ ընտանիքի և հյուրերի համար սնունդ պատրաստելուց։

  • Դեկտեմբերի 23, 2019

    Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ին՞չ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:

    Անհրաժեշտ է.

    • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
    • գնել թարմ, չվնասված մթերք,
    • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
    • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
    • օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
    • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
    • պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին:
    Դեկտեմբերի 19, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայություններին և անձնակազմին:

    Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Նազինյանը նախարարին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:

    Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կլինիկական-տոքսիկոքիմիական լաբորատորիայում և դիսպանսեր բաժանմունքում: Ներկայացվել է նաև դիսպանսեր բաժանմունքում իրականացվող մեթադոնային փոխարինող բուժման ծառայությունը։

    Այնուհետև Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնի ստացիոնար բաժանմունքներ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

    Շրջայցի ավարտին նախարարը հանդիպել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի անձնակազմին և պատասխանել նրանց հուզող հարցերին` աշխատանքային պայմանների, բժշկական ծառայությունների մեթոդաբանության վերանայման վերաբերյալ և այլն:

    Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը կենտրոնի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել` «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» վերանվանել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Նա նաև շեշտել է, որ հանրապետության մասնագիտացված միակ կենտրոնն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, զարգացման մեծ պոտենցիալ և մշտապես գտնվելու է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

    «Մենք փաստացի կախվածությունների էպիդեմիայի մեջ ենք` տարբեր տեսակի, թե նյութական կախվածությունների, թե ոչ նյութական: Վերաբերմունքը պետք է լինի պատշաճ», - ասել է նախարարը:

  • Դեկտեմբերի 18, 2019

    ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետների խումբը` կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում են Արցախի Հանրապետությունում (ԱՀ), որտեղ հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:

    Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ԱՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդմանն ուղղված քայլերի շուրջ: Մասնավորապես` քննարկվել են ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողության և բուժման առավել արդյունավետ կազմակերպման, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության համակարգի ամրապնդման, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման և լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության ուսումնասիրությունների անցկացման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների ռազմավարությունների, ալգորիթմների, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ներդրման, ՄԻԱՎ վարակի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգության ապահովման, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի համաճարակաբանական հետազոտությունների համալիր իրականացմանն առնչվող հարցեր: Միաժամանակ, կարևորվել է այս ոլորտի բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը և վերապատրաստումը:

    Արայիկ Բաղրյանն առաջարկել է դիտարկել բուժաշխատողների համար ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերով դասընթացների տեղում կազմակերպման հնարավորությունը, որն էապես կմեծացնի ունկնդիրների ծածկույթը և կբարելավի ծառայությունների տրամադրման որակը ԱՀ-ում:

    Դեկտեմբերի 13, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանի դեղարտադրողների հետ:

    Կողմերը քննարկել են դեղերի շրջանառության կարգավորման և դրանց հասանելիության ապահովման մի շարք խնդիրներ:

    Անահիտ Ավանեսյանը դեղարտադրողներին տեղեկացրել է ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների մասին և առաջարկել ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա քննարկումներում:

    Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, նաև ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք ներկայացրել են դեղերի գրանցման և պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանության գնահատման ազգային և Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունները:

    Դեղարտադրողների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի ընտրված ձևաչափից՝ ակնկալելով կայուն շարունակական համագործակցություն:

  • Դեկտեմբերի 13, 2019

    Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է «Համայնքային ուռուցքային վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավման շարժական կլինիկայի մեքենա ձեռք բերելու» դրամաշնորհային պայմանագրի կնքման արարողությունը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկայի տնօրեն Յուրի Ավագյանի միջև:

    Ծրագրի նպատակն է բժշկական օգնություն ցուցաբերել Հայաստանի 21 գյուղական համայնքներում, մասնավորապես` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում` շարժական կլինիկայի մեքենայի միջոցով: Բժշկական թիմը կրթական և մեթոդական օգնություն է տրամադրելու ամբուլատորիաների առաջնային բուժօգնության բժշկական անձնակազմին և համայնքային առողջության կամավորներին՝ այդպիսով բարձրացնելով բժշկական անձնակազմի կարողությունները նպատակային կլինիկաներում: Արդյունքում` 7700 անձ ուղղակիորեն կօգտվի ծրագրից:

    Անհրաժեշտության դեպքում` պացիենտները կհրավիրվեն Երևանի «Մեփլ Լիֆս» կլինիկա հոգեբույժների հետ խորհրդատվություն ստանալու համար:

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Ճապոնիայի դեսպանությունը երկար տարիներ շարունակ համագործակցել և աջակցել է նախարարությանը և շնորհավորել է «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկային դրամաշնորհային պայմանագրի կնքման առթիվ:

    Դեկտեմբերի 12, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:

    SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի հետազոտում:

    Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:

    Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին:

    Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունական աջակցություն ցուցաբերելու համար:

  • Դեկտեմբերի 12, 2019

    2012 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը:

    Այս առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել են, թե ինչ է համապարփակ առողջապահական ծածկույթը, խոսել Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից դրա կարևորության վերաբերյալ:

    Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելն առողջության համաշխարհային գերակայություն է, որը ներառված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ԱՀԿ-ի սահմանադրության և մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրում: Այս փաստաթղթերը շեշտում են բոլոր մարդկանց համար առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակի ապահովման կարևորությունը: Համապարփակ առողջապահական ծածկույթը հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր անձ անկախ գտնվելու վայրից և ժամանակից օգտվի որակյալ առողջապահական ծառայություններից՝ առանց որևէ ֆինանսական դժվարությունների:

    Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ:

    «Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի»,- նշել է առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

    Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով. «Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի ընթացքում 12 միջազգաին գորածակալություններ մեկնարկեցին «Ավելի ուժեղ համագործակցություն, ավելի լավ առողջություն» համատեղ պլանը` առաջիկա 10 տարվա ընթացքում առավել արդյունավետ և համախմբված աջակցելու երկրներին` արագացնելու առաջընթացն առողջապահական Կայուն զարգացման նպատակներին հասնելու (SDG- ների) ուղղությամբ»:

    «Հայաստանում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, իսկ պետական ​​ծախսերը ցածր՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի երկրում, պետք է ավելացվեն պետական ​​ծախսերը ՝ բնակչությանը ֆինանսապես պաշտպանելու և առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար»,- ընդգծել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

    Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։

    Դեկտեմբերի 12, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը:

    Հյուրերը ներկայացրել են թարմացված տեղեկատվություն` ի լրումն կոմիտեի 2015 թվականի հերթական այցի արդյունքներով կազմված զեկույցի:

    ԽԿԿ-ն պարբերաբար կազմակերպում է այցելություններ Եվրախորհրդի 47 երկրում` հետազոտելու և գնահատելու, թե ինչպե՞ս են վերաբերվում այն անձանց, որոնք զրկված են իրենց ազատությունից: Այցելած վայրերից են բանտերը, անչափահասների կալանավայրերը, ոստիկանության բաժանմունքները, հոգեբուժարանները, սոցիալական խնամքի տները և նմանատիպ այլ վայրեր:

    Պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում հոգեկան առողջության կենտրոնների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու գնահատումը, որը ներառում է պացիենտների հարկադիր հիմունքներով բուժման պայմաններն ու իրավական երաշխիքները: Քննարկվել են Հայաստանում գործող հոգեկան առողջության կենտրոնների հագեցվածության, շենքային պայմանների, գերծանրաբեռնվածության, պացիենտի գաղտնիության պահպանման և այլ խնդիրներ:

    Արսեն Թորոսյանը կարևորել է կատարված աշխատանքը և նշել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում զեկույցում տեղ գտած խնդիրների լուծման և առհասարակ համակարգային բարեփոխումների ուղղությամբ:

    Նախարարն ընդգծել է, որ չկա առողջություն առանց հոգեկան առողջության` հավելելով, որ առողջապահության նախարարության ենթակայությամբ չգործող կենտրոններն ունեն առավել ուշադրության կարիք` կանխելու բարձրացված հարցերի խորացումը:

    Նախարարն առաջարկել է արդարադատության նախարարության և մարդու իրավուքների պաշտպանի հետ միասին համագործակցել բարեփոխման ուղղությամբ` մեծ քայլերով առաջ շարժվելու համար:

  • Դեկտեմբերի 11, 2019

    Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է:

    «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել: Սակայն, որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն` հետազոտման նպատակով:

    Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատարվել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել:

    Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով:

    Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

    Այժմ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

    Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական:

    Դեկտեմբերի 11, 2019

    Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:

    Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

    Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է յուրաքանչյուր կառույցի մասնակցությունն ու դերակատարումը գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման գործընթացում:

    Քննարկմանը զեկույցով հանդես է եկել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ներկայացրել է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակը, հոսպիտալացված և պոլիլինիկական կազմակերպություններ դիմելիության պատկերը, տեղեկացրել գրիպի շրջանառող հարուցիչների մասին, ինչպես նաև անդրադարձել է կրթական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող մշտադիտարկմանը:

    Ներկաներն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում քննարկվել են տոնական օրերին հանրապետության պոլիկլինիկական կազմակերպություններում հերթապահությունների սահմանման հնարավորությունները, բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող մանրամասները:

    «Նախարարի հրամանով սահմանված են մի շարք միջոցառումներ` համաճարակային հիվանդություններին համատեղ ուժերով դիմակայելու և այդ հիվանդությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ»,- ասել է Լենա Նանուշյանը` հորդորելով բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սերտորեն համագործակցել նաև մարզերի գործընկերների հետ:

  • Դեկտեմբերի 11, 2019

    Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:

    Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

    Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է յուրաքանչյուր կառույցի մասնակցությունն ու դերակատարումը գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման գործընթացում:

    Քննարկմանը զեկույցով հանդես է եկել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ներկայացրել է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակը, հոսպիտալացված և պոլիլինիկական կազմակերպություններ դիմելիության պատկերը, տեղեկացրել գրիպի շրջանառող հարուցիչների մասին, ինչպես նաև անդրադարձել է կրթական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող մշտադիտարկմանը:

    Ներկաներն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում քննարկվել են տոնական օրերին հանրապետության պոլիկլինիկական կազմակերպություններում հերթապահությունների սահմանման հնարավորությունները, բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող մանրամասները:

    «Նախարարի հրամանով սահմանված են մի շարք միջոցառումներ` համաճարակային հիվանդություններին համատեղ ուժերով դիմակայելու և այդ հիվանդությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ»,- ասել է Լենա Նանուշյանը` հորդորելով բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սերտորեն համագործակցել նաև մարզերի գործընկերների հետ:

    Դեկտեմբերի 10, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառմանը, որտեղ պատասխանել է դպրոցահասակ երեխաների` առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին:

    Դեռահասների բարձրաձայնած հարցերը ծխախոտի վնասակարության և գովազդների, մատչելի բուժօգնության, դեղորայքի ապօրինի ներմուծման, բժիշկների վարձատրության, պատվաստումների, առողջապահական ապահովագրության, քիմիական նյութեր պարունակող ուտելիքների ու ըմպելիքների և առհասարակ առողջ ապրելակերպի մասին էին:

    Նախարարը մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես է առողջապահության համակարգը աշխատում, ներկայացրել է անվճար և համավճարային եղանակով ծառայությունների մատուցման սկզբունքները, անդրադարձել է դեղերի շրջանառությանը և այլն:

    Երեխաներին հուզող հարցերից էր պատվաստանյութերի որակն ու արդյունավետությունը: Արսեն Թորոսյանը երաշխավորել է, որ պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Նա նաև պնդել է, որ պատվաստվելը յուրաքանչյուր անհատի որոշումն է, և ոչ ոք չի կարող ստիպել: Պարզապես այս հարցում պետք է առաջնորդվել գրագետ` ապացուցողական բժշկության տեսանկյունից:

    Ինչ վերաբերում է քիմիական նյութեր պարունակող սննդի վնասակարությանը, ապա նախարարը նշել է, որ դրա հիմնական աղբյուրն աղի ու շաքարի չարաշահումն է: Նա հավելել է, որ այդ մթերքներն ամբողջին արգելելն անհնար է, սակայն դպրոցների տարածքներում վաճառքն անթույլատրելի դարձնելը լուծման հնարավոր տարբերակ է:

    Հնչած հարցերից էր նաև նարգիլեի «քիչ վնասակարության» վարկածը, որին նախարարը վստահաբար պատասխանել է, որ տեսակետն անհիմն է, և նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է:

    Երեխաները նաև հետաքրքրված էին նախարարի անձնական կյանքով` ինչու՞ է ընտրել այս մասնագիտությունը, ինչպիսի՞ն էին համալսարանական տարիները:

    Նախարարը հանդիպման մասնակիցներին հորդորել է առողջ ապրելակերպ վարել, հետևել առողջությանը, չչարաշահել ճարպոտ, քաղցր ու աղի ուտելիքները, մարմնամարզությամբ զբաղվել և հեռու մնալ ծխախոտից:

  • Դեկտեմբերի 10, 2019

    ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։ Հայաստանում նմանատիպ վիրահատություններ կատարվում են ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկը ՈւԱԿ-ն է։

    Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։

    Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լայնորեն կիրառվում են միզապարկի ուռուցքների բուժման ուղեցույցներով հաստատված բոլոր եղանակները (օրգանապահպան և միզապարկի հեռացումով):

    Միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:

    Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է «նոր միզապարկ» (նեոցիստ): Կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի բերանակցումներ։

    Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ:

    Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ:

    Դեկտեմբերի 07, 2019

    Աղվերանում ընթանում է «Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում լրագրողների հետ, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ:

    Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է նմանատիպ հանդիպումները՝ հանրության տեսակետը հասկանալու և առողջապահության նախարարության ծրագրերում ներգրավվածություն ունենալու համատեքստում:

    «Ի՞նչ է տալու համապարփակ առողջապահական ծածկույթը: Խնդիրը շատ պարզ է. ոչ մեկ, ոչ մի քաղաքացի չպետք է անտեսվի առողջապահական ծառայություններ ստանալիս: Մեր երկրում բնակչության շատ փոքր հատվածը առողջապահական ծառայությունների պետական երաշխիքներ ունի», - նշել է Արսեն Թորոսյանը:

    Համապարփակ առողջապահական ծածկույթից է խոսել ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, իսկ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրել է ապահովագրական համակարգերի համեմատականը՝ միջազգային փորձը:

    Ոլորտի մասնագետները զեկույցներ են ներկայացրել առողջապահական ծախսերի, հաշիվների, գործող պետական պատվերի և համապարփակ առողջապահական համակարգի անհրաժեշտության և ներդրման վերաբերյալ:
    Այնուհետև Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին։

  • Դեկտեմբերի 05, 2019

    Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդացությունը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում, բոլոր զարգացած և զարգացող երկրների առողջապահության թիվ մեկ խնդիրներից է քաղցկեղի կանխարգելումը, հիվանդների ժամանակին և կազմակերպված բուժումը, հիվանդների հսկողության, պալիատիվ թերապիայի վարումը։ Քաղցկեղն աշխարհում մահվան երկրորդ պատճառն է, որը 2018 թվականին կազմել է մոտ 9,6 միլիոն դեպք: Թոքերի, շագանակագեղձի, կոլոռեկտալ, ստամոքսի և լյարդի քաղցկեղը տղամարդկանց քաղցկեղի ամենատարածված տեսակներն են, մինչդեռ կրծքագեղձի, կոլոռեկտալ, թոքերի, արգանդի վզիկի և վահանաձև գեղձի քաղցկեղն ամենատարածվածն է կանանց շրջանում:

    Առողջապահության նախարարության և Հայկական թորակալ ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսը նվիրված էր «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները» թեմային:

    Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կարևորել է կոնֆերանսի անցկացումը և հույս հայտնել, որ նմանատիպ գիտական քննարկումները կլինեն շարունակական, կնպաստեն քաղցկեղով հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում:

    «Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից։

    Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների կառավարման տեսանկյունից, մասնավորապես, ուզում եմ ընդգծել ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, և այն կարելի է հաղթահարել։

    Կոնֆերանսի ընթացքում մասնագետները անդրադարձել են թոքի քաղցկեղի հիմնախնդիրներին և այդ բնագավառում բժշկագիտության ձեռքբերումներին: Ներկայացվել են թոքի քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում, հնարավոր պատճառները և դրա զարգացման ռիսկի գործոնները, թոքի քաղցկեղի վիրահատական բուժման սկզբունքները:

    Նշենք, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։

    Դեկտեմբերի 05, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանին և Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր` առողջապահական, բժշկական կրթության, ինչպես նաև դեղագործության ոլորտների վերաբերյալ:

    Արսեն Թորոսյանը կարևորել է միջպետական համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում, հաշվի առնելով Հայաստանում հնդիկ ուսանողների թիվը, և ողջունել Հնդկաստանի կառավարության կողմից կատարված քայլերը: Նախարարը տեղեկացրել է, որ կլինիկական օրդինատուրայի համար ևս մեկ հնարավորություն է ստեղծվել` Հայաստանում անգլերեն լեզվով, տարբեր մասնագիտությունների գծով ուսուցում կարող են ստանալ նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում:

    Հարշ Վարդհանը ողջունել է այդ հնարավորությունը, քանի որ բժշկական կադրերի պահանջարկը միշտ մեծ է:

    Խոսվել է նաև բժիշկների փոխանակման ծրագրի մասին: Վերջերս հայ բժիշկներ էին այցելել Հնդկաստան` ծանոթանալու տեղի առողջապահական համակարգին: Կողմերը քննարկել են փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից Հնդկաստան բժիշկներ գործուղելու հարցերը: Վերջիններս հնարավորություն կունենան որոշ բարդ վիրահատությունների մասնակցելու, ինչպիսիք են` փոխպաստվաստումը, էնդոպրոթեզավորումը:

    Միաժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարն առաջարկել է իրենց երկիրը դիտարկել բժշկական տուրիզմի տեսանկյունից` կազմակերպելով հայ պացիենտների բուժումը Հնդկաստանի բարձրորակ կլինիկաներում:

    Մյուս քննարկված հարցը դեղագործական ոլորտում համագործակցությունն ու հնդկական բարձրորակ դեղորայքի հասանելիության ապահովումն է: Հայաստանը լավ հնարավորություն կարող է լինել Եվրասիական տնտեսական միությունում` որպես մուտքի կետ, քանի որ որոշ դեղերի գրանցումն անխոչընդոտ է իրականացվում Հայաստանում և համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին:

    Հանդիպմանը քննարկել են նաև հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է բարձրորակ հնդկական դեղերով:

    Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ջանքերը` առողջապահության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, ինչի վառ վկայությունն է Հնդկաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` Առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ և նախարար Հարշ Վարդհանի դերը` վարակիչ հիվանդությունների կանխարգելման և իմունիզացիայի գործում:

    Համաճարակաբանական տեսանկյունից ոչ այդքան բարվոք լինելով հանդերձ` Հնդկաստանը պոլիոմիելիտից զերծ երկիր է համարվում, և արդեն վաղուց հիվանդության դեպքեր այդ երկրում չեն գրանցվել:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, վերջինս պատասխանել է, որ կդիտարկի առաջարկը:

    Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելու:

  • Դեկտեմբերի 03, 2019

    Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ: Հանդիպումը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` առողջապահության նախարարության խորհրդատուների և ՀՀ ԱՆ ենթակայության տակ գործող կլինիկական օրդինատուրայի բազա հանդիսացող խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Նեղ մասնագետները ներկայացրել են իրենց տեսակետներն օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Հիմնական շեշտադրումը դրվել է կլինիկական օրդինատուրայի և ռեզիդենտուրայի գործառույթների առանցքային նշանակություն ունեցող հիմնախնդիրների վրա:

    Մասնագետները կարևորել են հետբուհական կրթական ծրագրերի հզորացումը, միջազգային մոտեցումներին համապատասխան ծրագրերի իրականացումը, ռեզիդենտների կարգավիճակի ընդլայնման հնարավորությունը:

    Հնչել են կարծիքներ ռեզիդենտուրայի գաղափարի շուրջ, առաջարկվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում ևս անդրադառնալ ռեզիդենտուրայի գործընթացին:

    Դեկտեմբերի 03, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում: Նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ:

    ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրներին և դոնոր կազմակերպություններին` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

    Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն` աջակցելով իմունոկանխարգելման ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մշակմանը:

    Հանդիպման հիմքում ԳԱՎԻ դոնոր երկրների ջանքերն են` ուղղված պատվաստանյութերով ապահովմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակներում պատվաստանյութերի պաշարների տրամադրման տեսանկյունից:

    Քննարկումները կնպաստեն առողջապահության բնագավառում առավել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ունենալուն:

  • Նոյեմբերի 30, 2019

    Աղվերանում մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացը լրագրողների համար, որի ընթացքում ներկայացվել է պատվաստումներում ընդգրկվածությունը մեր երկրում, նաև քննարկվել են իմունականխարգելման ծրագրի մարտահրավերները։

    Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) կարևորել է պատվաստումների գործընթացը՝ որպես հիվանդությունների կանխարգելման լավագույն գործիք։ Միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել պատասխանել ոլորտին առնչվող բոլոր հարցերին՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը բազմաթիվ են և ներդրվում են մեր հայրենիկիցների առողջության պահպանման համար։

    Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն (Gayane Sahakyan) անդրադարձել է պատվաստումների վերաբերյալ անվստահության պատճառներին, հանրության վերաբերմունքին, գիտելիքներին և պահանջարկին։ Խոսվել է նաև պատվաստումներին առնչվող միֆերի և իրականության վերաբերյալ։

    Այնուհետև Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին։

    Նոյեմբերի 28, 2019

    Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ:

    Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր, որի շահառուների խմբերն են.

    1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

    2) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

    3) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

    4) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

    5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

    6) Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.

    7) Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

    8) Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.

    9) Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

    10) Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

    11) Բռնադատվածներ.

    12) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

    13) Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

    14) Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ:

    Նշենք, որ ծրագիրն իրականացվում է հետևյալ փուլերով.

    1) արտահիվադանոցային բժշկական կազմակերպությունների՝ (թերապևտ, վարակաբան, ընտանեկան բժիշկ) հեմոդիալիզի բաժանմունքների, հիավանդանոցային օղակի բժիշկների վերոհիշյալ շահառուների խմբերում ընդգրկված անձանց մոտ հեպատիտ Ց-ի ախտորոշման նպատակով իրականացվում է պացիենտի հավաքագրում և ուղեգրում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց.

    2) ուղերգված հիվանդներին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրակնացվում է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն հետևյալ ծավալով՝

    ա) «Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով

    բ) «Հեպատիտ Ց» վիրուսի (HCV) գենոտիպի որոշումը ՊՇՌ մեթոդով.

    3) լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության արդյունքում գենոտիպ «1b» հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներին տրամադրվում է բժիշկ-մասնագետի խորհրդատվություն և դուրս է գրվում դեղատոմս, որից հետո դեղատոմսով պացիենտը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստանում է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն տրամադրված հակավիրուսային դեղերը:

    Բոլոր այն քաղաքացիները, ովքեր շահառուների խմբերում են և ունեն առողջական խնդիր կապված հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման հետ, ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

  • Նոյեմբերի 26, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Դանիայում (Կոպենհագեն): Նա մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 27-րդ մշտական կոմիտեի երկրորդ նստաշրջանին:

    Մշտական կոմիտեի նիստի ընթացքում քննարկման են դրվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ռազմավարական ղեկավարման արդյունավետության բարձրացմանն ու նոր տարրերի ներգրավմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 70-րդ նստաշրջանի ծրագիրը։

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է առաջարկներ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ինչպես նաև առանձին երկրներում գործող գրասենյակների կառուցվածքային փոփոխությունների, նոր մտածողության, թիմային աշխատանքի խթանման, տեխնիկական անձնակազմի ամբողջական ներուժի օգտագործման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։

    Նշենք, որ Արսեն Թորոսյանը նաև ակտիվ մասնակցում է «Երկրները ուշադրության կենտրոնում» ենթակոմիտեի աշխատանքներին՝ հաշվի առնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գործունեությանը Հայաստանի՝ որպես անդամ երկրի ներգրավվածությունը:

    Նոյեմբերի 25, 2019

    «Սիրտը սրտին» գլոբալ սրտաբանական խնամք կազմակերպության ներկայացուցիչները առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին են ներկայացրել իրենց տեսլականը՝ ինչպե՞ս Հայաստանում զարգացնել սրտաբանական համապարփակ ծառայությունները երեխաների և մեծահասակների համար:

    Կողմերը քննարկել են մանկական սրտաբանության ներկայիս իրավիճակը, ոլորտի բարեփոխումները և ծառայությունների ընդլայնման հնարավրությունները:

    Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ ներդրում ունենալու Հայաստանում սրտաբանության ոլորտը խթանելու աշխատանքներում:

    Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ նմանատիպ փոխգործակցությունը պետք է երկարատև լինի՝ մի շարք քայլերով․ ուսումնասիրվի, թե սրտաբանության ոլորտի ո՞ր ուղղությունները կարիք ունեն զարգացման և ի՞նչ կարիքներ:

    Հանդիպումը շարունակվել է սրտաբանների հետ քննարկմամբ: Առաջ են քաշվել մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ մանկական սրտաբանության մասնագետների վերապատրաստումը և սրտաբանության ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները:

  • Նոյեմբերի 25, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման պետական նպատակային ծրագիրը գնահատող առաքելության ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից իրականացված` ծրագրի համապարփակ գնահատման արդյունքները:

    Գնահատող թիմը բազմակողմանի ուսումնասիրել է ոլորտը, ներառյալ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայությունների մատուցման և ֆինանսավորման համակարգերը, լաբորատոր-ախտորոշիչ և բուժական ծառայություններն ու ընթացակարգերը:

    Ներկայացվել են նաև բնակչության խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների ուղղությամբ արված աշխատանքները։

    Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաղթահարելու նպատակով առաջարկներ են ձևավորվել, որոնք միտված են պետական նպատակային ծրագրի արդյունավետության բարձրացմանըև ձեռք բերված արդյունքների կայունությանը` միջազգային մարտահրավերներին համահունչ:

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և նշել, որ առողջապահության նախարարությունը հաշվի կառնի ծրագրի գնահատման արդյունքները ոլորտի քաղաքականության մշակման և հետագա բարեփոխումների գործընթացում:

    Նոյեմբերի 25, 2019

    Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին:

    Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը:

    Դեղերի անվտանգության շաբաթին, որը նախաձեռնել է ԱՀԿ դեղերի անվտանգության դիտարկման կենտրոնը, համագործակցելով Եվրոպայի դեղերի գործակալությունների ղեկավարների (HMA) և դեղակարգավորող կառույցների միջազգային կոալիցիայի (ICMRA) հետ, միացել է աշխարհի 57 երկիր, այդ թվում` Հայաստանը:

    Բազմադեղաբուժություն է դիտարկվում միաժամանակ չորս և ավելի դեղերի զուգահեռ կիրառումը: Բազմադեղաբուժության արդյունքում՝ դեղ-դեղ, դեղ-սնունդ, դեղ-բուսական ծագման պատրաստուկ փոխազդեցության մեծ ռիսկերի հետևանքով բարձրանում է կողմնակի ազդեցությունների դրսևորման հավանականությունը:

    Չնայած բազմադեղաբուժությունն առավել տարածված է տարեցների շրջանում, այնուամենայնիվ, ցանկացած անձ, ով միաժամանակ կիրառում է բազմաթիվ դեղեր, կարող է կրել բազմադեղաբուժության հետևանքները։

    Հետազոտությունները ցույց են տվել, որ 75 տարեկանից բարձր անձանց 30%-ը կիրառում է 6 և ավելի դեղ, իսկ աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ:

    Դեղերի անվտանգության մշտադիտարկումը Հայաստանում իրականացնում է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի առաքելությունն է Հայաստանում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի ապահովումը: Ի թիվս այլ կարգավորիչ գործառույթների` կենտրոնն իրականացնում է նաև դեղերի կողմնակի երևույթների, արդյունավետության բացակայության կամ կեղծման կասկածելի դեպքերի հավաքագրում և գնահատում՝ դեղազգոնության համակարգի շրջանակներում` հանդիսանալով համանուն միջազգային ծրագրի լիիրավ անդամ: Հավաքագրված տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

    Դեղի կողմնակի ազդեցությունների հաղորդման ուղիներն են՝

    • Առցանց՝ լրացնել հայտագիրը կայքում (www.pharm.am)
    • Թղթային՝ բեռնել, տպել և լրացնել հայտագիրը
    • Թեժ գծի միջոցով` հեռ.` +374 10 20 50 50, 096 22 50 50
    • Med Safety հավելվածի օգնությամբ, որը կարելի է ներբեռնել iTunes App Store and Google Play -ից IOS կամ Android համակարգով աշխատող բջջային հեռախոսի միջոցով:
  • Նոյեմբերի 22, 2019

    Չարենցավանի քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնապես հանձնվեց քաղաքացիներին: Բացման արարողությանը ներկա են գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչական ղեկավարներ և հյուրեր:

    Կոտայքի մարզպետը իր խոսքում նշել է, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է: Եռահարկ մասնաշենքի նորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարումներն իրականացվել են մարզային ենթակայության այս բուժկենտրոնի 2018-2019 թվականների բյուջեի խնայողությունների հաշվին:

    Շնորհավորելով չարենցավանցիներին այս իրադարձության կապակցությամբ` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության քաղաքականությունն իրականացվում է բացառապես մարդու շահերից ելնելով:

    «Չարենցավանի բնակիչները բժշկական սպասարկում ստանալու համար այլևս ստիպված չեն լինի այցելել Երևան: Առողջապահությունը, լինելով մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը, զարգանում է ոչ թե քայլերով, այլ ցատկերով: Տեմպն, իհարկե, պետք է արագացնել, բայց այս մեկուկես տարիներին գրանցված փոփոխություններն առնվազն պետք է գնահատել դրական»,- ասել է Արսեն Թորոսյանը:

    Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ շրջել է պոլիկլինիկայի տարածքում, ծանոթացել պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:

    Նոյեմբերի 22, 2019

    Մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

    Նախարարը բացման խոսքում նշել է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում կտրուկ նվազել են ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Արսեն Թորոսյանն ուշադրություն է դարձրել նաև մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների կարևորությանը:

    «Հայաստանում տարեցտարի ակտիվանում է հակապատվաստումային շարժումը՝ նպաստելով պատվաստումներից հրաժարվողների թվի աճին: Նման միտումների շարունակության դեպքում կանխատեսվում է Հայաստանում արդեն իսկ վերացված կարմրուկ, կարմրախտ, փայտացում, պոլիոմիելիտ, դիֆթերիա հիվանդությունների հետվերադարձ և կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակի առաջացում», - ասել է նախարարը:

    «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը պատվաստումների համատեքստում կարևորել է երեխայի իրավունքը` ապրելու կանխարգելվող վարակիչ հիվանդություններից զերծ միջավայրում: Նա ընդգծել է նաև բուժաշխատողների դերը, ովքեր իրականացնում են առողջության պահպանման համար կարևորագույն առաքելություն և ահռելի ազդեցություն կարող են ունենալ պատվաստումների նկատմամբ ծնողների վստահության ձևավորման գործում` լիարժեք ներկայացնելով պատվաստումների առավելություններն ու կարևորությունը:

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը ներկայացրել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակների հասանելիության արդյունքները (պոլիոմիելիտից ազատ, կարմրուկից և կարմրախտից էլիմինացված՝ վիրուսների տեղական շրջանառության ընդհատում, նոր պատվաստանյութերով ավելի շատ հիվանդությունների վերահսկում, ֆինանսական կայունություն և այլն), ինչպես նաև` պատվաստումների նկատմամբ անվստահության հիմնական պատճառները:

    «Կոչ եմ անում աշխատաժողովի բոլոր մասնակիցներին ակտիվորեն քննարկել և բացահայտել պատվաստումների նկատմամբ անվստահության պատճառները, ոլորտում առկա մտահոգությունները, խնդիրները, խոչընդոտները և լսել դրանց լուծմանը կամ մեղմացմանը հասցեագրված առաջարկությունները», - ասել է Արսեն Թորոսյանը:

  • Նոյեմբերի 21, 2019

    2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

    Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

    ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

    Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:

    Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

    Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

    Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև.

    Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:

    N

    Անցկացման ամսաթիվը

    Անցկացման ժամը

    Անցկացման վայրը

    22.11.2019թ.

    ժ.13:00-19:00

    ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք

    24.11.2019թ.

    ժ.13:00-19:00

    ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ

    24.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Արտաշատ, մարզպետարանի հարակից տարածք

    24.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք

    26.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք

    29.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք

    30.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք

    01.12.2019թ.

    ժ.13:00-19:00

    ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք

    01.12.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ

    01.12.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք

    Նոյեմբերի 21, 2019

    2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

    Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

    ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

    Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:

    Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

    Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

    Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև.

    Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:

    N

    Անցկացման ամսաթիվը

    Անցկացման ժամը

    Անցկացման վայրը

    22.11.2019թ.

    ժ.13:00-19:00

    ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք

    24.11.2019թ.

    ժ.13:00-19:00

    ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ

    24.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Արտաշատ, մարզպետարանի հարակից տարածք

    24.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք

    26.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք

    29.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք

    30.11.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք

    01.12.2019թ.

    ժ.13:00-19:00

    ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք

    01.12.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ

    01.12.2019թ.

    ժ.12:00-17:00

    ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք

  • Նոյեմբերի 21, 2019

    Առողջապահության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարության (գյուղատնտեսության ոլորտում), կառավարությանն առընթեր սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ, կազմակերպել է միջգերատեսչական աշխատաժողով` Հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները:

    «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման ուղղությամբ Հայաստանն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ»,- նշել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանը, հավելելով, որ 2015 թվականին կառավարության կողմից հաստատված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում կատարվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:

    Բացի այդ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների թիմը, «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հակազդում սննդի և գյուղատնտեսության ոլորտներում» ծրագրի շրջանակում, իրականացրել է հակամանրէային դեղերի օգտագործման և դրանց նկատմամբ կայունության (ՀՄԴՕ/ՀՄԴԿ) վերաբերյալ օրենսդրության, ինչպես նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման իրավիճակային վերլուծություն՝ օգտվելով ՊԳԿ «ATLASS» լաբորատոր և հակամանրէային դիմադրողականության գնահատման գործիքակազմից:

    Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր հանդիսացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացմանը, որի կանխարգելումը պահանջում է միջոցառումներ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում և հասարակության ակտիվ մասնակցությունն այդ գործընթացին: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են և բուժական, և կանխարգելման նպատակով: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

    Նոյեմբերի 21, 2019

    Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) անդմաների, զինապարտների հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ` քննարկելու 2019 թվականի ձմեռային զորակոչի գործընթացի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

    Անդրադառնալով զորակոչային փորձաքննության գործընթացի պատշաճ կազմակերպմանը` նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպություններից ակնկալվում է, որպեսզի բավարար ռեսուրսներ ներդրվեն փորձաքննությունները կազմակերպելու ժամանակ` հետաձգման և վերջին օրերին կուտակման խնդիրներին չբախվելու համար:

    Խոսվել է զինկոմիսարիատների և զինապարտների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության, ամենօրյա ռեժիմով համատեղ աշխատանքների կազմակերպման, ուղեգրումների պլանավորման և հոսքերի կառավարման մասին:

    Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը բարձրաձայնել է զորակոչային գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկություններ:

    Ներկաներն անդրադարձել են նաև փորձաքննությունների որակի և արդյունքների անաչառությանը:

    Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահական և զորակոչի համակարգի բարելավման արդյուքում աստիճանաբար հասնելու են փորձաքննական այնպիսի վիճակի, որ զորակոչի ժամանակ ԿԲՀ-ի աշխատանքները ընթանան ավելի սահուն:

    «Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի կատարման մասով պետք է լինենք հետևողական` թե հետազոտությունների ծավալների, թե գործընթացների փուլերի պահպանման առումով», - ասել է նախարարը:

    Հնչել են նաև փորձաքննության բուն գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, որոնց առնչությամբ առաջարկվել է հետագայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

    Ամփոփելով հանդիպումը` Արսեն Թորոսյանը պատասխանատուներին հանձնարարել է 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու նպատակով ապահովել բժշկական փորձաքննության գործընթացի լիարժեք կատարում:

  • Նոյեմբերի 20, 2019

    «Հակաբիոտիկների պատշաճ կիրառման ուղղված իրազեկման» համաշխարհային շաբաթվա շրջանակներում, առողջապահության նախարարության, «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական աջակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում միջին բուժանձնակազմի համար, որին մասնակցել է շուրջ 200 բուժքույր:

    Ողջունելով ներկաներին` Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանն ընդգծել է միջին բուժանձնակազմի ներգրավվածության կարևորությունը հակաբիոտիկների պատշաճ կիրառման գործընթացում:

    Բացման խոսքով հանդես է եկել «Բուժքույրերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը: Նա կարևորել է հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված աշխատանքները և շնորհակալություն հայտնել ներկաներին մասնակցության համար` հորդորելով ձեռք բերած գիտելիքներն օգտագործել առօրյա աշխատանքում:

    Քննարկմանը մասնակցել են նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը, ՀՎԿԱԿ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը և ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը:

    Աշխատանքային հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության մասնագետները և միջին բուժանձնակազմը քննարկել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հսկողության հիմնախնդիրները: Ներկայացվել են նաև զեկույցներ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հսկողության ազգային ռազմավարական ծրագրի, հակամանրէային դեղերի դերը գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև հակամանրէային դեղերի մշտադիտարկման համակարգը Հայաստանում, վարակի հսկողությունը, արյան հունի վարակներ և անվտանգ ներարկումներ թեմաներով:

    Նոյեմբերի 20, 2019

    Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3x10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ:

    Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1x2/), (6/1x6/), բլիստերում» դեղի գրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:

    Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին:

  • Նոյեմբերի 20, 2019

    Հնդկաստանում կայացել է բժշկական տուրիզմի զարգացմանն ուղղված «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2019» ամենամյա միջոցառումը։

    Այս տարի բժշկական էքսպոյի շրջանակներում մեր երկիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն, թորակալ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դասախոս Արտակ Մանուկյանը, բժշկական և ապահովագրական աջակցություն իրականացնող «Գարանտ ասիստանս» ընկերության տնօրեն Նարինե Գրիգորյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Նինա Խլղաթյանը։ Նմանատիպ միջոցառումները լավագույն հարթակ են աշխարհի տարբեր անկյուններում ապրող գործընկերների հետ շփվելու, փորձը փոխանակելու ու նաև սեփական ձեռքբերումները ներկայացնելու առումով։

    Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումներն ու խնդիրները` ընդգծելով, որ պետությունն ավելի շատ միջոցներ է սկսել տրամադրել ոլորտին, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առողջապահական ծառայությունների շուկան` բարձրացնելով քաղաքացու նկատմամբ հոգածությունը։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման նոր ծրագիր է մշակվել, ներդրվել է ռադիոիզոտոպային թերապիա, և պացիենտները կարիք չունեն այլ երկրներ մեկնելու։ Միաժամանակ, փաստվել է, որ Հայաստանում արդեն կատարվում է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից:

    Միջոցառման շրջանակներում հայ մասնագետները հանդիպումներ են ունեցել նաև Ուզբեկստանի, Ղրղզստանի ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցույան հնարավորությունները փոխպատվաստման, վերարտադրողական բժշկության և այլ ոլորտներում:

    Կազմակերպվել են նաև այցեր Հնդկաստանի խոշոր հիվանդանոցներ:

    Նոյեմբերի 19, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «AbbVie» ընկերության Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Էնթընի Վոնգին` քննարկելու համագործակցության հնարավոր ուղղությունները:

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ընկերությանը առաջին «Բ» գենոտիպ ունեցող հեպատիտ «Ց» հիվանդությամբ շուրջ 700 հոգու բուժման համար:

    Էնթընի Վոնգը ծանոթացրել է նախարարին «AbbVie» ընկերության գործունեությանը, սկզբունքներին ու առաքելությանը, որն է էական ազդեցություն ունենալ հիվանդների կյանքի վրա` առաջարկելով լուծումներ առկա առողջական խնդիրներին և երկարաժամկետ հեռանկարում կրճատել լուրջ հիվանդությունների ազդեցությունը, ինչպես հիվանդների առողջության, այնպես էլ երկրների տնտեսության վրա:

    Նախարարը ներկայացրել է Հայաստանում դեղերի ոլորտը և շրջանառությունը կարգավորող ընթացակարգերը: Ներկայացվել են նաև 2020 թվականին նախատեսվող պետության կողմից բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի նոր ծրագրերը:

    Քննարկվել է նաև բժիշկների ուսուցման ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև խոսվել է ընկերության կողմից արտադրվող ուռուցքաբանական և իմունալոգիական դեղերի վերաբերյալ:

  • Նոյեմբերի 19, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Վերջիններս քննարկել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հնգամյա ծրագիրը և առողջապահության նախարարության հետ հետագա համագործակցության ուղղությունները:

    Տանյա Ռադոչայը ողջունել է երեխաների համար ավելի լավ պայմաններ ստեղծելուն միտված նախարարի քայլերը` սկսած առողջապահական ծածկույթի ներդրման աշխատանքներից մինչև քարսիթների օգտագործման խթանումը:

    «Մոր և մանկան առողջությունը մշտապես գերակա նշանակություն է ունեցել Հայաստանի համար: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը միշտ էլ կարևոր են եղել մեզ համար: Միջազգային աջակցությունը մոր և մանկան առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծանրակշիռ գործոններից մեկն է եղել»,- ասել է Արսեն Թորոսյանը:

    Կողմերը քննարկել են շարունակական համագործակցության շրջանակների ընդլայնումը մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Առաջարկվել է համախմբել երեխաների և դեռահասների առողջությանն ուղղված ծրագրերը, համագործակցել վաղ տարիքի երեխաների և դեռահասների սնուցման, նրանց հոգեկան առողջության պահպանման, մանկական տրավմատիզմի և հաշմանդամության վաղ հայտնաբերման, նաև նորածնային մահացության նվազեցման և պատվաստումների խթանման ուղղություններով: Նաև քննարկվել է www.babycef.am կայքի առաջընթացը, որտեղ ծնողները կարող են ստանալ հավաստի և ստուգված տեղեկություն երեխայի խնամքի, առողջության և ծնողավարության այլ հարցերի վերաբերյալ։

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին շարունակական աջակցության համար և նշել, որ մոր և մանկան առողջության հետ կապված աջակցությունը միշտ կլինի փոխադարձ:

    Նոյեմբերի 19, 2019

    Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:

    Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:

    Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են:

  • Նոյեմբերի 18, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Յոնչոպինգ ու Ստոկհոլմ կատարած այցի մանրամասններին: Մասնավորապես կողմերը քննարկել են 2 երկրի միջև երկարամյա համագործակցության ամրապնդման, նոր ուղղությունների զարգացման, առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցեր:

    Հաշվի առնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագիրը` Արսեն Թորոսյանն առաջարկել է համագործակցել նաև մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ծրագրերի շուրջ` առողջապահության համատեքստում:

    Խոսվել է Շվեդիայի կողմից առողջապահության ոլորտում կատարված ներդրումների մասին, այն է` շվեդական «Էլեկտրա» ընկերության կողմից տրամադրված գծային արագացուցիչը, որն օգնում է էապես բարելավել ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման և բուժման մակարդակը: Նախարարը կարևորել է ներդրումները առողջապահության ոլորտի զարգացման առումով և պատրաստակամություն հայտնել աջակցության:

    Կողմերը նաև քննարկել են Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հեռանկարները:

    «Մենք ուզում ենք փոփոխություններ կատարել առաջնային օղակում, նպաստել ընտանեկան բժիշկների մասնավոր գրասենյակների բացմանն ու կայացմանը, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ունենան երկրում», - նշել է Արսեն Թորոսյանը:

    Բիրյեր Կարլսոնը ցանկություն է հայտնել երկրների միջև փորձի և մասնագետների երկարաժամկետ փոխանակման ու համատեղ ծրագրեր իրականացնելու:

    Նախարարը նաև ներկայացրել է առողջպահության նախարարության 2020 թվականի հիմնական ուղղությունները` կանխարգելիչ բժշկություն, քաղցկեղի վերահսկում և համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով:

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բիրյեր Կարլսոնին շարունակական համագործակցության համար և ցանկություն հայտնել հանդիպել Շվեդիայի առողջապահության նախարարի հետ հետագա այցի ընթացքում:

    Նոյեմբերի 18, 2019

    Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե'լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:

    Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության համար: Կայունությունը զարգանում է, երբ մանրէները փոխվում են այնքան, որ հակաբիոտիկներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից:

    Միջազգային տվյալների համաձայն` դեղակայուն վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է 700 000 մարդ և յուրաքանչյուր 90 վայրկյանում մահանում է 1 մարդ: Ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում:

    Հայաստանն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: 2015 թվականին կառավարության կողմից հաստատված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում կատարվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:

    Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին և ամենուրեք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է, բարձրացնել անհատների իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և ներգրավել առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում և նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաև փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ փոփոխությունների: Եվրոպական տարածաշրջանի երկներում իրականացված տնտեսական գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է` թե մահվան դեպքերը, թե ֆինանսական ծախսը:

    ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին պայքարել հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ, ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման ռազմավարությունների մշակմամբ և ներդրմամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

    Ուստի, միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ մենք կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:

  • Նոյեմբերի 17, 2019

    Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։

    Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը։

    Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում։

    Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվողներից մեկն եք նաև քաղաքացիական բնակչությանը։

    Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ ռազմական բժիշկներին` քաջառողջություն։

    Նոյեմբերի 14, 2019

    Կառավարության այօրվա նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:

    Այսպիսով, Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

  • Նոյեմբերի 14, 2019

    Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքեր և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:

    Շաքարային դիաբետը (ՇԴ) դարի հիվանդություն է և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) մահացության և հիվանդացության կառուցվածքում զբաղեցնում է երրորդ տեղը:

    Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ:

    2018թ. վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 93460, որոնցից 83% (77 644)` 2-րդ տիպի ՇԴ-ն է: ՇԴ-ից մահերի թիվը կազմում է 579, որը 2017թ. համեմատ նվազել է 230 դեպքով:

    Ապացուցողական բժշկության տվյալներով` ՇԴ զարգացման ռիսկի գործոններից են` արյան մեջ գլուկոզի բարձր մակարդակը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սննդակարգը, մասնավորաես, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումն ու քաղցրի չարաշահումն և այլն:

    Առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ՇԴ կանխարգելումն ու հիվանդության հետ կապված առողջապահական ուղղակի և անուղղակի ծախսերի նվազեցումը: Այդ նպատակով առողջապահության նախարարության կողմից մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ: ՇԴ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում:

    «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ՈՎՀ սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:

    Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:

    Առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ՇԴ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվության, ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, վերահսկել քաշը, զարկերակային ճնշումը և արյան մեջ գլյուկոզի և քոլեսթերինի մակարդակը: Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր զարգացումը:

    Նոյեմբերի 13, 2019

    Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտությունը (ԴԵԱՎՀ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո միասնական մեթոդաբանությամբ 4 տարին մեկ իրականացնում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Իսրաելի, Քանադայի և ԱՄՆ հետազոտողական թիմերը: Հայաստանում հետազոտությունը իրականացնում է “Արաբկիր” բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջություն ինստիտուտը Հայաստանյան ԴԵԱՎՀ արդյունքները լայնորեն օգտագործվել են ազգային ռազմավարությունների և կիրառական ծրագրերի մշակման համար:

    Յուրաքանչյուր տարի ԴԵԱՎՀ միջազգային ցանցը համընդհանուր հանդիպումներ է իրականացնում: Այս տարի հայաստանյան թիմի հրավերով, ԱՀԿ և ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ ցանցի հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: Սրան նախորդիվ կայացել էր «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացման միջոցառումը:

    Հանդիպմանը մասնակցել են 40 երկրի թիմերի 95 բժիշկներ, հանրային առողջության մասնագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, վիճակագիրներ, ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներ:

    Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, քննարկվել են մի շարք հարցերի շուրջ ստացված տվյալները, նախապատրաստվել հհերթական համաեվրոպական զեկույցի հրապարակումը և ներկայացումը, որը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլիին:

    Նախապատրաստվել են նաև նոր գիտական հրապարակումներ, վերանայվել և լրամշակվել է որոշ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը: Բացի դրանից` համաձայնեցվել են հետագա ծրագրերը, մասնավորապես հաջորդ հետազոտության վերաբերյալ, որն իրականացվելու է 2021-2022 թվականներին:

  • Նոյեմբերի 12, 2019

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը:

    Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն:

    Առողջապահության առջև կանգնած այս լուրջ խնդրում մեծ դերակատարում ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որն առաջանում է դրանց անհարկի նշանակումների և ինքնաբուժման հետևանքով:

    Թոքաբորբի կանխարգելման առումով կարևոր դեր ունի իմունիզացիան: Աշխարհի շուրջ 103 երկրում, ինչպես նաև Հայաստանում, պնևմակոկային պատվաստումը ներառված է ազգային ծրագրերում: Միաժամանակ, հիվանդության կանխարգելմանը կարող է նպաստել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:

    ԱՀԿ տվյալների համաձայն` պնևմակոկային պատվաստման գլոբալ կիրառմամբ 2030 թվականին կկանխվի շուրջ 5,4-7,7 միլիոն մանկական մահ:

    Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարումով և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով: Այս հիվանդությունների պատճառագիտության մեջ պնևմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89%: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը:

    Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել բժշկի:

    Նոյեմբերի 11, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

    Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, հիվանդանոցին են տրամադրվել թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում:

    «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը Արսեն Թորսյանին և Հայկակ Արշամյանին ներկայացրել է սարքերի կիրառման հնարավորությունները:

    Նախարարն իր խոսքում նշել է, որ շարժական թվային ռենտգեն սարքը շատ կարևոր է հիվանդանոցի համար, ինչի կարիքը կար տարիներ շարունակ:

    «Շատ կարևոր է, որ հիմա` ձմեռային սեզոնին ստացանք այդ սարքերը և ոչ թե ավելի ուշ, որպեսզի այս սեզոնին բարձրորակ ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը», - ասել է Արսեն Թորոսյանը:

    Նախարարը շրջել է հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որտեղ գործում է սննդի նոր ծառայություն` մատուցելով որակյալ և առողջ սնունդ զինծառայողներին: Միաժամանակ, Արսեն Թորոսյանը ծանոթացել է բաժանմունքում մատուցվող մյուս ծառայություններին:

    Հաջորդիվ, նախարարը շրջել է հիվանդանոցի վաղ մանկական և մանկական վարակային բաժանմունքներում: Focus on Children Now բարեգործական կազմակերպության շնորհիվ վերակահավորվել են հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները ժամանակակից գույքով: Արսեն Թորոսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի համար:

    Հայկակ Արշամյանը նշել է, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել առողջապահության նախարարության հետ:

    «Փորձելու ենք նաև բժիշկների վերապատրաստման ծրագիր մշակել` «Առողջություն Հայաստանին» (Health for Armenia) խորագրով», - ասել է հիմնադրամի տնօրենը:

    Մհեր Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը և Հայաստան Համահայկական հիմնադրամին հերթական աջակցության համար:

    Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ 2006 թվականին հիմնանորոգվել են հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները:

  • Նոյեմբերի 08, 2019

    Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

    համախմբել է եվրոպական երկրների ավելի քան 3000 գիտնականների, բժիշկների, կլինիցիստների և մասնագետների։ Լիագումար նիստերի, նստաշրջանների և սեմինարների ժամանակ ներկայացվել և քննարկվել են հակառետրովիրուսային բուժմանը, զուգորդող հիվանդություններին, վիրուսային հեպատիտներին, կանանց, հղիների, երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի առանձնահատկություններին, ինչպես նաև համաճարակաբանությանը/հանրային առողջապահությանը, ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը և հասարակական գիտություններին վերաբերող մի շարք հարցեր:

    Գրիգորյանը, որպես ԱՀԿ ժամանակավոր խորհրդատու, մասնակցել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների վերանայմանն ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերի փորձագետների հանդիպմանը: Փորձագետները քննարկել են ԱՀԿ վերջին ուղեցույցներն ու փոփոխությունները և իրենց երկրներում դրանց կիրառմանն առնչվող հարցեր:

    Նոյեմբերի 07, 2019

    Հարգելի քաղաքացիներ,

    Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝

    • հղիներ,
    • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
    • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
    • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
    • մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
    • 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,
    • տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
    • փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
    • հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

    Միաժամանակ հայտնում ենք, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց:

    Նշենք, որ գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորոբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

    Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է:

  • Նոյեմբերի 06, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացում թեմայով միջոցառմանը:

    «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Նա նշել է, որ դեռահասությունը մարդու կենսական ցիկլի կարևորագույն շրջաններից է, քանի որ այդ տարիքում տեղի է ունենում ֆիզիկական և հոգեբանասոցիալական հասունացում, առաջանում են վարքագծային փոփոխություններ, որոնք երկարատև ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա հասուն տարիքում:

    Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի անձնակազմին, որը սույն հետազոտությունը արդեն 3-րդ անգամ է իրականացնում: Նա ընդգծել է, որ հետազոտության շրջանակներում հայտնաբերված վնասակար սովորույթների, տարածվածության, ճիշտ ծրագրեր կառուցելու և ճիշտ քաղաքականություն մշակելու կարևորությունը:

    «Ինչպես ենք մենք օգտագործում այս ցուցանիշները: Անցած մեկ տարվա ընթացքում, երբ առողջապահության նախարարությունը շրջանառում էր ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագիծը, ներկայացման անհրաժեշտության ու նպատակների շարքում բազմիցս ցիտվել են այս հետազոտության արդյունքները` թե դեռահասների շրջանում ինչքան է տարածված ծխախոտի օգտագործումը: Միևնույն ժամանակ, կրթության մեր գործընկերների հետ համատեղ աշխատում ենք նաև կրթական չափորոշիչների մշակման ընթացքում առողջ ապրելակերպի հիմնադրույթները սահմանելու ուղղությամբ»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալը:

    Լենա Նանուշյանը կարծիք է հայտնել, որ հետազոտությունը կօգնի հասկանալու, թե երեխան դպրոցական հասակից ինչպիսի թեմաների վերաբերյալ պիտք է գիտելիքներ ունենա: Նմանատիպ հետազոտությունները բացահայտում են հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, որոնք կապված են սննդային վարքագծի և նստակյաց կենսակերպի հետ:

    Նոյեմբերի 06, 2019

    Հայցում ենք Ձեր ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:

    Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

    Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ:

    Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:

    Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար:

  • Նոյեմբերի 01, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը մասնակցել է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

    Բացման խոսքով հանդես է եկել կենտրոնի հիմնադիր տնօրեն Գրիգորի Մանուկյանը, ով ներկայացրել է Հայաստանում բժշկական հաստատություն հիմնելու իր նպատակը, այն է` համախմբել Հայաստանի և արտասահմանի լավագույն և փորձառու բժիշկ-մասնագետներին, որոնց հիմնական սկզբունքը վստահելի, որակյալ հետազոտում և բուժման արդյունք ապահովելն է` հիմնված բարձր տեխնալոգիաների, իննովացիոն սարքավորումների կիրառման և լավագույն մասնագետների փորձի վրա: Նա նշել է նաև, որ Հայաստանում նորարարական բժշկական կազմակերպություն հիմնելու գաղափարը ծնվել է դեռևս Գերմանիայում` վիրաբույժ աշխատելու ընթացքում, և ահա եկել է օտարերկրյա առաջադեմ հիվանդանոցներում սովորելու և աշխատելու տարիներին ձեռք բերած բժշկագիտության իր լավագույն գաղափարները կյանքի կոչելու ժամանակը:

    Նոր բժշկական կենտրոն ստեղծելու գաղափարը ողջունել է նաև Լևոն Հակոբյանը` նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում նոր բժշկական կենտրոնների բացումն առաջացնում է մրցակցություն, նոր պայմաններ, նոր մոտեցումներ, որից շահելու է բացառապես բնակչությունը:

    Լևոն Հակոբյանը Գրիգորի Մանուկյանի ուղեկցությամբ և բազմաթիվ հյուրերի հետ շրջել է կենտրոնի ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում: Փոխնախարարին ներկայացվել է վիրաբուժական, թերապևտիկ ուղղվածության, գործիքային և լաբորատոր բաժանմունքների հագեցվածությունը: Նա նաև ծանոթացել է բուժանձնակազմի հետ:

    Հոկտեմբերի 31, 2019

    եղի է ունեցել Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն Հայաստան Ֆրանսիա» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և առողջապահության նախարարության աջակցությամբ:

    Համաժողովը միավորել է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը ներկայացնող շուրջ 380 սրտաբանների, բուժաշխատողների, առողջապահության ոլորտի մասնագետների: 2 օր շարունակ քննարկվել են սրտաբանության և դրան հարակից ոլորտներին առնչվող կարևոր հարցեր: Մասնագետները ներկայացրել են նորարարությունները, իրականացրել փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի սրտաբանության ոլորտի զարգացմանը:

    Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը վերածվել է բուժաշխատողների, մասնավորապես սրտաբանների միջև փոխշահավետ կապերի ստեղծման, համագործակցության, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման արդյունավետ հարթակի:

    ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել ելույթով: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի սրտաբաններ վարել են համաժողովն ու մասնագիտական սեմինարները, իսկ մասնակցած մասնագետներին տրամադրվել են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային վկայականներ:

  • Հոկտեմբերի 31, 2019

    Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված հաշվեքննությամբ:

    Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է ընթացիկ եզրակացություն, որով արձանագրել է, որ ուսումնասիրված 410 դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորված անձանցից 159-ով և 400 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորված անձանցից 268-ով չի պահպանվել կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը` չեն ներկայացվել աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը։

    Դեղատնային գործունեություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը, որոնք սահմանված կարգով և ժամկետներում առողջապահության նախարարություն չեն ներկայացրել աշխատակիցների մասին համապատասխան տվյալներ, հրապարակվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի էլեկտրոնային կայքում և ներկայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մարտ-հունիս ամիսներին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դեղատնային գործունեություն իրականացնող 136 և բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող 226 լիցենզավորված անձանց կողմից կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը պահպանված չէ: Աշխատակիցների մասին տվյալներ չներկայացրած լիցենզավորված անձանց ցանկը ներկայացվել է առողջապահության նախարարություն` գործունեության հետագա կասեցման առաջարկով:

    Կասեցման ենթարկվել են դեղատնային գործունեություն իրականացնող 32 կազմակերպություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 76 կազմակերպություն` նախապես ծանուցված լինելով: Այն կազմակերպությունները, որոնք մինչև կասեցման նիստը ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը կասեցման չեն ներկայացվել: Ինչպես նաև շատ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի կամ լիցենզիայով նախատեսված տեսակների կասեցումից հետո ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր և տվյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի լիցենզիաների կասեցման հրամաններն ուժը կորցրած են ճանաչվել:

    Համալիր այս գործընթացը միտված է առողջապահության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի իրականացման իրավունքը չունեցող անձի կողմից բուժօգնության տրամադրման կանխմանը կամ բացառմանը:

    Հոկտեմբերի 30, 2019

    «Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:

    Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

    Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսյաին բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում:

    Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

    Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

    Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

  • Հոկտեմբերի 30, 2019

    Գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնը սկսվել է։ Հետևողական լինելու նպատակով` Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետներն իրականացնում են մշտադիտարկում։

    2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշը 2018 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։

    Հարկ է նշել, որ չնայած հիվանդացության ցածր ինտենսիվության, այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում։

    Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառող գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչներին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, հանրապետությունում այսօր գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վիրուսների հարուցիչներ՝ պարագրիպ, ռինովիրուս, բոկավիրուս և այլն։

    Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
    • մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
    • հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
    • չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,
    • հագնվել եղանակին համանունչ,
    • պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
    • օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
    • հաճախակի օդափոխել փակ տարածքները,
    • հետևել անձնական հիգիենային:
    Հոկտեմբերի 29, 2019

    Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրում նշվում է ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը` ընդգծելու հիվանդության լուրջ բնույթը և տարածվածությունը, բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև ապահովելու կաթվածը վերապրածների ավելի լավ խնամք և օժանդակություն: Ամենամյա միջոցառումները կազմակերպվում են 2006 թվականից` Կաթվածի համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ:

    Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառը գլխուղեղի անոթների խցանումն է կամ պատի վնասումը:

    Հիվանդության զարգացման ռիսկի գործոններ են համարվում ծխելը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության բացակայությունը:

    Ներկայումս կաթվածը բարձր մահացություն և հաշմանդամություն բերող վտանգավոր հիվանդություններից մեկն է: Աշխարհում յուրաքանչյուր տարի կաթվածից մահանում է շուրջ 5 միլիոն մարդ, իսկ 15 միլիոն մարդ ստանում է առաջնային կամ կրկնակի կաթված: Հիվանդության հետևանքով ողջ մնացածների 50%-ը դառնում է անաշխատունակ և միայն նրանց 10-20%-ն է պահպանում առօրյա ակտիվություն:

    Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը 2012 թվականին կազմել է 5417, 2014թ.` 6065, իսկ 2017թ-ին` 5766 դեպք, և գլխուղեղի կաթվածը մահացության երկրորդ, իսկ հաշմանդամության առաջին պատճառն է։

    Առողջապահության նախարարությունը 2019թ. փետրվարից իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առայսօր բուժօգնություն է ստացել շուրջ 300 քաղաքացի:

    Բուժօգնություն ստացածների 55%-ը Երևանից են, իսկ 45%-ը` Հայաստանի տարբեր մարզերից:

    Առաջիկայում նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծառայության շրջանակները` հասանելի դարձնելով հատկապես մարզերում:

  • Հոկտեմբերի 29, 2019

    Ամեն տարի Պսորիազի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան Պսորիազի համաշխարհային օրվա կապակցությամբ սահմանում է նոր թեմա:

    Այս տարվա կարգախոսն է. «Եկեք միավորվենք»: Կոչը նպատակ ունի պսորիազով ապրող մարդկանց միավորելու լայն հասարակությունների հետ` կոտրելով հիվանդության հետ կապված բոլոր կարծրատիպերը: Նման խնդիր ունեցողներին ավելի լայնորեն ներգրավել կյանքի բոլոր ասպարեզներում:

    Օրը նշելը ևս մեկ առիթ է հիվանդության մասին հիշատակելու, խնդիրները բարձրացնելու և համընդհանուր լուծումներ փնտրելու համար:

    Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդության տարածվածությունը տարեցտարի ավելանում է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ սննդային, նյարդահոգեկան, ժառանգական: Միևնույն ժամանակ, բժշկական ամբողջ միությունն ակտիվ պայքարում է հիվանդության դեմ, հայտնաբերվում են նորանոր դեղեր, որոնք էլ ավելի են լավացնում պացիենտների կյանքի որակը:

    Պսորիազը դեռևս չբուժվող, սակայն կառավարելի հիվանդություն է:

    Հոկտեմբերի 24, 2019

    Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբա­նության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ախտորոշման նոր մեթոդների մշակման խմբի ղեկավար Դմիտրի Կիրեևը և նույն ինստիտուտի գիտական աշխատող Ալինա Կիրիչենկոն:

    Այցի ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող գիտահետա­զոտական 4 աշխա­տանք­ից 2-ի` «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» և «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման գնահատում կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ», կազմակերպչական և գործնական հարցերը:

    Ընդգծենք, որ նշված հետազոտություններից մեկը տարածաշրջանային է և ուղղված հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման նկատմամբ ՄԻԱՎ-ի դեղա­կա­յուն շտամների տարածման կանխման ընդհանուր համակարգի ստեղծմանը, դեղակայուն շտամների առաջաց­ման ու տարածման պատճառների վերլուծությանը, դրանց առաջացման ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումների միասնական համակարգի մշակմանը:

    Երկրորդ հետազոտությունն իրականացվում է երկկողմանի համագործակցության շրջանակում և ուղղված է կենսատեղեկատվական հետազոտական մեթոդների օգնությամբ Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումների գնահատմանը:

    Հանդիպմանը վերլուծվել են նախորդ երեք տարիներին համատեղ իրականացված «ՄԻԱՎ-ի դեղակայուն շտամների տարածման կանխում» գիտահետազոտական աշխատանքի նախնական արդյունքները, դիտարկվել անհրաժեշտ քայլերն` այն վերջնական ավարտին հասցնելու համար, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ աշխատանքները, հետազոտությունների ուղեցույցների մշակման, ՁԻԱՀ-ի կենտրոնի նյութատեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:

    Կողմերը համաձայնեցրել են համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ անհրաժեշտ սարքավորումների, թեստերի և բժշկական նշանակության ապրանքների, ինչպես նաև վերանորոգման և տեխնիկան սպասարկման ենթակա սարքերի ցանկերը, որոնք կիրականացվեն ինստիտուտի և ՁԻԱՀ-ի կենտրոնի միջև կնքված նյութատեխնիկական աջակցության տրամադրման պայմանագրի շրջանակում, և ընդհանուր գումարի չափը կկազմի մոտ 80 հազար ԱՄՆ դոլար:

    Հարկ է նշել, որ մասնակցելով տարածաշրջանային գիտահետազոտական նախաձեռնություններին` կենտրոնը նաև համալրվում է սարքավորումներով և ստանում թանկարժեք թեստ-հավաքածուներ՝ թեթևացնելով պետական բյուջեի բեռն այս ոլորտում:

  • Հոկտեմբերի 23, 2019

    Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով:

    Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները:

    Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ:

    ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ:

    Հոկտեմբերի 22, 2019

    Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից:

    Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

    Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

    Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

    Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

    Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

  • Հոկտեմբերի 21, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան:

    Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմյոնովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը:

    Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները:

    Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

    «Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը:

    Միաժամանակ, քննարկվել են նաև 6-րդ ֆորումի անելիքները` կարևորելով առողջապահության ոլորտի բարեփոխումների բազմակողմանիությունը և բազմազանությունը:

    Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն:

    «Միավորելով համընդհանուր ուժերը` կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրելով հասնել ընդհանուր նպատակներին: Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն ռուս և հայ ժողովուրդների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

    Հոկտեմբերի 19, 2019

    Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը։
    Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) նշել է. «չնայած ամեն տարի գրիպը լարվածության մեջ է պահում տարվա կեսից ավելին սեզոնի ժամանակ, ամեն դեպքում մեր համակարգը, լինելով թրծված և պատրաստված, տարեցտարի էլ ավելի լավ ձևով է դիմակայում դրան»։
    Միաժամանակ նախարարը կարևորել է զանգվածային լրատվամիջոցների դերը՝ հանրային առողջապահության առջև կանգնած մարտահրավերներին ճիշտ գնահատական տալու և լուսաբանելու գործում, դրանք հանրությանը մատչելի լեզվով հասցնելու համար։
    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական բաժնի պետ Լիանա Թորոսյանը (Лиана Торосян) նախ խաղ-հարցախույզի միջոցով ներկայացրել է գրիպի վերաբերյալ պատմական տվյալներ, ապա պատասխանել սեզոնային գրիպի վերաբերյալ հետաքրքրող հարցերին։
    Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը (Gayane Sahakyan) ներկայացրել է գրիպի դեմ պատվաստման ռազմավարությունը և նշել, որ վարակի դեմ լավագույն պաշտպանությունը պատվաստումն է։

  • Հոկտեմբերի 18, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ ԱլԶաաբիին: Վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները:

    Դեսպանը ներկայացրել է 2 երկրի համագործակցության ձեռքբերումները և փոխանցել, որ ԱՄԷ-ի առողջապահության նախարարը պատրաստ է ընդլայնել փոխգործակցության շրջանակները: Նա առաջարկել է համագործակցության նոր հուշագիր ստորագրել, որը սկիզբ կլինի նոր հարաբերությունների:

    Մուհամեդ ԱլԶաաբին բարձր է գնահատել Հայաստանի սպորտային բժշկությունն ու բժշկական զբոսաշրջությունը և ցանկություն հայտնել այդ ուղղություններով ծրագրեր մշակել: Նա նաև ներկայացրել է ԱՄԷ-ի բժշկական ապահովագրության սկզբունքները:

    Կողմերը քննարկել են Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների հնարավորությունները, որոնք թույլ կտան տեղական արտադրության դեղերն արտահանել` ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ շուկաներ:

    Արսեն Թորոսյանն առաջարկել է թարմացնել գործող համաձայնագիրը` ընդլայնելով համագործակցության ոլորտները, մշակել բժշկական զբոսաշրջության զարգացման, ուսանողների, բուժքույրերի և, առհասարակ, փորձի փոխանակման ծրագրեր:

    «Ուրախ կլինեմ, որ կարողանանք մեր պետական հարաբերություններն օգտագործել Աբու Դաբիի Քլիվլանդ կլինիկայի նման որակյալ ներուժը Հայաստանում օգտագործելու համար», - ասել է Արսեն Թորոսյանը:

    Մուհամեդ ԱլԶաաբին ԱՄԷ-ի առողջապահության նախարարի ողջույնն է փոխանցել Արսեն Թորոսյանին, որը գլխավորել էր ցեղասպանության 100-ամյակի արարողությանը ժամանած ԱՄԷ պատվիրակությունը:

    Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար:

    Հոկտեմբերի 17, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին:

    Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև, անմնացորդ և անշահախնդիր նվիրումով աշխատանքի համար պարգևատրվել է առողջապահության նախարարության պատվոգրով:

    Անահիտ Ավանեսյանը ողջույնի ու գնահատանքի խոսքեր է ասել` ընդգծելով, որ իր համար մեծ ուրախություն է պատվոգիր շնորհել կենտրոնի զարգացման գործում երկար տարիներ մեծ ավանդ ունեցող Հայր Մարիո Կուկարոլլոյին, ում ջանքերն ուղղված են ոչ թե Երևանում, այլ հեռավոր մարզերում բնակվող քաղաքացիների բուժօգնության ծառայությունները հասանելի դարձնելուն:

  • Հոկտեմբերի 17, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի մասին.

    Վերջին տասը տարիների ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների՝ հիվանդացության և մահացության զգալի նվազում: Հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` շուրջ 3 անգամ: Միաժամանակ, նախորդ տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդանոցային ծառայություններն աշխատում են թերբեռնված, հոսպիտալացված հիվանդների 30%-ից ավելին եղել են ոչ-տուբերկուլոզային հիվանդներ, որոնց ներկայությունը տուբերկուլոզային ստացիոնարում վարակի վերահսկման տեսանկյունից սխալ է, իսկ հոսպիտալացված տուբերկուլոզային հիվանդների գերակշիռ մասը` 70%-ից ավելին, ոչ վարակիչ դեպքերն են, որոնց բուժումը, այդ դեպքերի գերակշիռ մասի համար, կարող էր կազմակերպվել արտահիվանդանոցային պայմաններում:

    Ելնելով վերոգրյալից` միաժամանակ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը, առաջարկվում է ստացիոնար (հիվանդանոցային) տուբերկուլոզային բժշկական օգնությունը կենտրոնացնել Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի ազգային կենտրոնում` հիմք ընդունելով կենտրոնում առկա մասնագիտական ներուժը, հագեցվածությունը սարքավորումներով, լաբորատոր հնարավորությունները, ներհիվանդանոցային վարակի պատշաճ հսկողությունը և հանրապետությունում միակ վիրաբուժական և ինտենսիվ բուժման բաժանմունքների առկայությունը:

    Հայաստանում ս/թ մայիսին ԱՀԿ-ի կողմից իրականացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելության զեկույցում մասնավորապես առաջարկվում է քննարկել Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ծառայությունները մոտակայքում գտնվող այլ ծառայությունների հետ միավորելու տարբերակը: Ընդ որում` առաջարկվում է դիսպանսերի ստացիոնար և լաբորատոր ախտորոշիչ, նաև ռենտգենաբանական ծառայությունները միավորել տարածքային իմաստով ոչ հեռու` Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, իսկ ամբուլատոր ծառայությունները` Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` ամրապնդելով վերջիններիս ներուժը:

    Հոկտեմբերի 16, 2019

    Անդրադառնալով մամուլում հայտնված ««Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին» վերտառությամբ հոդվածին և «20,746,800 ՀՀ դրամի՝ ծառայություններ է մատուցել ՀՀ առողջապահության նախարարությանը» հատվածին, հայտնում ենք հետևյալը.

    2019 թվականի հունիսի 27-ին Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի «Ծխախոտի դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանում պետական ծրագիր» միջոցառման շրջանակներում հայտարարվել է գնանշման հարցմամբ ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/12 ծածկագրով գնման ընթացակարգ, որի հրավերը հրապարակվել է Arpems.am համակարգի միջոցով և gnumner.am կայքում:

    Գնման առարկա է հանդիսացել գովազդային ծառայությունների ձեռքբերումը: Մրցույթին հայտ են ներկայացրել թվով 4 կազմակերպություններ, որի արդյունքում 1-ին և 2-րդ չափաբաժինների մասով հաղթող է ճանաչվել «Անտարես» ՍՊԸ, որպես ամենացածր գին առաջարկող մասնակից, համաձայն ՀՀ-ում գործող Գնումների մասին օրենսդրությանը: Վերոնշյալ գնման ընթացակարգի ամփոփման արդյունքում 16.08.2019-ին Առողջապահության նախարարության և Անտարես ՍՊԸ-ի միջև կնքվել է թիվ «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/12-1» պայմանագիրը 20,746,800 ՀՀ դրամ ընդհանուր գումարով:

    Հոդվածում նշված այն պնդմանը, թե գնումը կատարվել է «մեկ անձից» չի համապատասխանում իրականությանը: Այն իրականցվել է գնանշման հարցման միջոցով (տենդեր) և ամբողջ գործընթացը կատարվել է Հայաստանում գործող Գնումների օրենսդրության համաձայն:

    Գնման ընթացակարգի վերաբերյալ ողջ փաստաթղթաշրջանառությանը կարելի է ծանոթանալ http://gnumner.am կայքում:

  • Հոկտեմբերի 16, 2019

    Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։

    Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

    Հոկտեմբերի 16, 2019

    Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ.

    Հարգելի գործընկերներ,

    «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և արդիականացնելու նպատակով դեռևս 2019 թվականի հուլիսից իրականացրել է մասնագիտական ուսումնասիրություն քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերում, որի արդյունքում պարզ է դարձել որ, ստացիոնար/հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական օգնությունը հնարավոր չէ պատշաճ իրականացնել վերը նշված հաստատությունում, իսկ արտահիվանդանոցային բժշկական օգնությունը կրում է գրեթե դուպլիկատիվ բնույթ, քանի որ Երևանի թվով 9 պոլիկլինիկաներում հակատուբերկուլոզային սենյակների միջոցով իրականացվում է համապատասխան արտահիվանդանոցային բժշկական օգնությունը: Համանման խորհրդատվական կարծիք ներկայացրել են նաև առողջապահական միջազգային կառույցները` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:
    «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից բարձրաձայնվել է, որ դեռևս 2016 թվականից իրենք առաջարկել են նախարարությանը և քաղաքապետարանին փակել հիվանդանոցային/ստացիոնար բուժօգնության ծառայությունը, սակայն Երևան քաղաքի հակատուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացնել իրենց մոտ և ստանալ առավել մեծ ֆինանսավորում:
    Ըստ իս` արտահիվանդանոցային ծառայության կենտրոնացումը հետադիմական մոտեցում է առողջապահության զարգացման համատեքստում: Նման մոտեցումն իրականացնելու պարագայում հարց կառաջանա կենտրոնացնելու գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ու ապատեղակայումը պոլիկլինիկաներից, որը հակասում է արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքներին և չափանիշներին:
    2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպության պայմանագրային գումարների և ֆինանսավորման որևէ փոփոխություն չի իրականացվել: Պայմանագրային գումարը կազմում է 143,5 մլն դրամ, որը հատկացվում է պետական բյուջեից` մեր քաղաքացիների կողմից վճարված հարկերից:
    Միաժամանակ կցում եմ իմ կողմից ներկայացված զեկուցագիրը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

  • Հոկտեմբերի 16, 2019

    «Հայաստան-Արցախ» հիմնադրամն առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը, որոնք նախատեսված են քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b»-ով պացիենտների բուժման համար:

    Դեղերն անվճար կտրամադրվեն հակավիրուսային բուժման կարիք ունեցող հիվանդներին` բժշկի կողմից տրված դեղատոմսի հիման վրա:

    Նշենք, որ բացառություն են կազմում (չընդգրկվելու չափանիշ) դեկոմպեսացված լյարդի ցիրոզով պացիենտները:

    Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1а» կամ գենոտիպ «1»-ի չիդենտիֆիկացված սուբտիպի դեպքում բուժման համար պացիենտը պետք է հավելյալ ձեռք բերի «ռիբավիրին» դեղը:

    Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b» և քրոնիկական հեպատիտ Բ համավարակի դեպքում բուժման համար պացիենտը պետք է հավելյալ ձեռք բերի «տենովաֆիր» դեղը:

    Բուժման վերաբերյալ մանրամասները կտրամադրեն վիրուսային հեպատիտների բուժման փորձ ունեցող բժիշկ-մասնագետները:

    Տեղեկատու հեռախոսահամար

    ՀՀ ԱՆ դեղերի վարչություն

    060 80 80 03 ներքին 1411, 1421,1413,1423,1422

    «Նորք» ԻԿՀ՝ (010) 65 50 42

    Հոկտեմբերի 15, 2019

    Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 20 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:

    Ինչպես նշել էինք, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Լաբորատոր հետազոտությունների համար երեխաներից, դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից վերցվել են նմուշներ։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում: Դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում նաև համապատասխան տեսչական մարմինների կողմից։

  • Հոկտեմբերի 15, 2019

    Անդրադառնալով մի քանի լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերին, թե «առողջապահության նախարարի հրամանով թիվ 19 պոլիկլինիկայում մանկական բաժնի աշխատողներ են ազատվել աշխատանքից», հայտնում ենք հետևյալը.

    2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա` արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակներով:

    Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797 – Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը:

    Կասեցումից հետո որոշ տեսակների համար ներկայացվել են բժիշկների և միջին բուժաշխատողների մասնագիտական կրթության վկայականներ և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի No 2975 - Ա հրամանով վերոնշյալ կասեցման հրամանի «մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական նյարդաբանական, մանկական սրտաբանական և մանկական ներզատաբանական» տեսակների մասով ուժը կորցրած է ճանաչվել:

    Լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական ակնաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական տեսակների մասով կասեցումը ուժը կորցրած չի ճանաչվել, քանի որ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, մասնավորապես` մանկական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրակացվել միայն մանկական մասնագետների կողմից:

    Հոկտեմբերի 15, 2019

    Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։

    Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։

    Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։

    Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։

    Ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից:

    Այժմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատում են դպրոցում` նման գանգատներով այլ երեխաներ հայտնաբերելու համար։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Հոկտեմբերի 15, 2019

    Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։

    Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը։

    2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։

    Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։

    Սույն դիսպանսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։

    Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք, իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:

    Հոկտեմբերի 15, 2019

    Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:

    Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է ձեռքերը կանոնավոր լվանալ:

    Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները:

    Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը մեկն է` հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:

    Այս տարի Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան միացել է ԱՆ ենթակայության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը» ֆլեշմոբով:

  • Հոկտեմբերի 14, 2019

    Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը համընդհանուր մատչելի է: Այդ ծառայությունները հասանելի են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտոնում մեր երկրի քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիների համար՝ համաձայն ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջների:

    Մինչդեռ ՄԻԱՎ վարակով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց հանդեպ խարանի և խտրականության դեպքերը խոչընդոտում են հիվանդության կանխարգելման, խնամքի և բուժման ծառայությունների տրամադրման ճանապարհին:

    Հարկ ենք համարում նշել նաև, որ ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելելու, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խտրականության նվազեցման և, ընդհանուր առմամբ, պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով` 1997թ.-ին ընդունվել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծել պաշտպանելու և կյանքի կոչելու ՄԻԱՎ-վարակակիր կամ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքները` ամրագրված միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ:

    ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը փաստում է, որ խտրականությունը, որը կունենա ցանկացած հիմք` սեռային, ռասսայական, մաշկի գույնի, էթնիկական ու սոցիալական ծագման, գենետիկ գործոնների, լեզվական, կրոնական կամ հավատալիքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, ունեցվածքի, ծննդի, սահմանափակ կարողությունների, տարիքային կամ անձնական ու սոցիալական այլ հանգամանքների` պետք է արգելվի: Մեկ այլ օրենքով` «Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում:

    Հետևաբար, մեկ անգամ ևս կոչ ենք անում բացառել ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող ինչպես նաև ցանկացած այլ հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, պահպանել նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և չտարածել խուճապ բնակչության շրջանում:

    Հոկտեմբերի 14, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:

    Այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:

    Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը:

    Նշենք, որ շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:

  • Հոկտեմբերի 12, 2019

    Պալիատիվ բուժօգնության ծառայությունն առողջապահական համակարգի գործունեության նոր` մարդասիրական ուղղություններից է և ունի սոցիալական կարևորություն։ Այն կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ՝ դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 2 տարին մեկ անգամ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսն է. «Իմ խնամքը, իմ իրավունքը»:

    Կարևորելով պալիատիվ օգնության դերը և նշանակությունը` Հայաստանում պալիատիվ բժշկությունը ներդնելու նպատակով 2017 թվականին կառավարության կողմից հավանության է արժանացել «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Մշակվել և հաստատվել են «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույցը», «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները», պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական (մոբիլ) ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

    «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշչում», 2018 թվականին կատարված փոփոխությամբ նախատեսվում է պալիատիվ բժշկական օգնության տրամադրումը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Այդ նպատակով 2019 թվականին առաջին անգամ սահմանվել է պետական պատվեր արտահիվանդանոցային և արտագնա պալիատիվ բուժօգնության գծով: Ներկայումս Երևանի թիվ 13 պոլիկլինիկայում պալիատիվ բուժօգնության թիմի մասնագետները (բժիշկ, բուժքույր, հոգեբան և սոցիալական աշխատող) ցուցաբերում են անհրաժեշտ ծառայությունները պոլիկլինիկայի բնակիչ հանդիսացող խնամքի կարիք ունեցող շահառուներին:

    2020-ին նախատեսվում է ընդլայնել պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` ներդնելով այն Երևանում և մարզերում գործող պոլիկլինիկաներում, ինչպես նաև հիվանդանոցային կազմակերպություններում։

    Հոկտեմբերի 11, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ` տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի զարգացման, խնդիրների և հեռանկարների վերաբերյալ, որին մասնակցել են առաջնային օղակի ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ և մասնագետներ:

    Քննարկմանը ներկայացվել է Ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացման խոչընդոտները` հատկապես քաղաքային վայրերում, դրա ներդրման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համագործակցությունը ԱԱՊ օղակում աշխատող նեղ մասնագետների հետ:

    Ներկայացվել է նաև ընտանեկան բժշկության մասնագիտացման կրթական գործանթացի կազմակերպման հարցերը ու արդեն իսկ համակարգում աշխատող ընտանեկան բժիշկների շարունակական կրթման անհրաժեշտությունը:

    Այլ քննարկվող հարցերից էին քաղաքային պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների ծավալները, ԱԱՊ օղակում նեղ մասնագետների հետագա գործունեության անհրաժեշտության հարցը, ԱԱՊ օղակի բարելավման և զարգացման հնարավոր մոդելները:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` մշակելու և ներկայացնելու ԱԱՊ օղակի զարգացման միջուցառումների հստակ ծրագիր` ֆինանսական հաշվարկներով:

  • Հոկտեմբերի 11, 2019

    Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Միջոցառման բանախոսներ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ առողջության համակարգի գործունեության գնահատման բաժնի ղեկավար Արևիկ Թորոսյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ Արուսյակ Մկրտչյանը ներկայացրել են Ծխախոտի դեմ պայքարում կատարված քայլերը և անելիքները:

    Նշենք, որ 2004 թվականին մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, և 2008 թվականից Հայաստանը հոկտեմբերի 12-ը նշում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

    Բանախոսները խոսել են բնակչության առողջության համար ամենամեծ վտանգներից մեկի` ծխախոտային համաճարակի մասին, ընդգծել, որ ԱՀԿ տվյալների համաձայն` ծխախոտի օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից ավելի քան 1,2 մլն չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը:

    Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ըստ որի` Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը): Հարցվածներից 10-ից 5-ն ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը` տանը (56.4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը` աշխատավայրում (26.6%):

    Միաժամանակ, հանրային կարծիք ձևավորելու տեսանկյունից կարևորվել են իրազեկման աշխատանքները: Մասնավորապես` առողջապահության նախարարության կողմից պատրաստվել են հակածխախոտային ուղղվածությամբ հոլովակներ, տպագրվել պաստառներ, որոնք փակցվել են միջմարզային մայրուղիներում և Երևանում, նաև ավտոբուսների վրա:

    Անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթին, որը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին կառավարության հավանությանն է արժանացել, Մարիամ Մնացականյանը ներկայացրել է ծխախոտի օգտագործման սահմանափակումները: Այն է` արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը որոշ վայրերում, սահմանափակվելու է վաճառքը, գովազդը, հովանավորչությունը, որի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից: Բոլոր քայլերը միտված են բնակչության առողջության պահպանմանը` ձևավորելով բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունք` որպես անառողջ և մերժելի վարքագիծ:

    Տեսահոլովակները հետևյալ հղումներով`

    Հոկտեմբերի 10, 2019

    2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:

    ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

    Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, գլաուկոման՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիան՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:

    Տեսողության համաշխարհային օրն առիթ է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` ներկայացնելով տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունը: Այս տարի` կառավարության թիվ 318-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, հուլիսի 4-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, մինչև 18 տարեկան երեխաների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ժամկետային պարտադիր զինծառայողների և ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և մի շարք այլ սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա և աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում) բժշկական ծառայություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

    Միաժամանակ, Տեսողության համաշխարհային օրվա շրջանակում առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այցելել է Հայկական ակնաբուժության նախագծի՝ Աչքի շարժական հիվանդանոցը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի Բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Փոխնախարարը ծանոթացել է հիվանդանոցում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ ԲՀ) կողմից իրականացվող՝ ակնահատակի անվճար զննումներին և վիրահատություններին: Այնուհետև, այցելել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ տեղակայված է ՀԱՆ ԲՀ—ի՝ ակնահատակ նկարելու սարքը, որի միջոցով դիաբետ ունեցող անձանց համար ակնահատակի զննման աշխատանքներ են անցկացվում:

  • Հոկտեմբերի 10, 2019

    Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան հիվանդություններով:

    Օրն առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ` միավորելով ջանքերը վերջինիս ամրապնդման գործում: Այս տարվա թեման ինքնասպանությունների կանխարգելումն է:

    Տարեկան գրեթե 800000 մարդ ինքնասպան է լինում և ավելի շատն ինքնասպանության փորձ անում: Յուրաքանչյուր դեպք դժբախտություն է ընտանիքի և հասարակության համար և երկարաժամկետ ազդեցություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր կորուստ են ունեցել: Ինքնասպանություն գործում են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ: 15-ից 29-ը տարիքային խմբում ինքնասպանությունը մահացության պատճառների երկրորդ տեղում է:

    Հոգեկան առողջության խնդիրները հաճախ ծագում են դեռահասության շրջանում և եթե դրանք չեն կառավարվում ու ճանաչվում, ապա կարող են հանգեցնել հոգեկան հիվանդության: Առցանց տեխնոլոգիաների օգտագործումը և տեղեկատվական գերբեռնումները, սթրեսները բերում են լրացուցիչ ճնշումների` նպաստելով հիվանդացության աճին:

    ԱՀԿ-ն պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ: Հոգեկան խանգարումներն ինքնասպանության դրդող հիմնական պատճառներից են:

    Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54000 մարդ, որից շուրջ 1500-ը` 0-17 տարեկան երեխաներն են:

    Օրվա գաղափարախոսությունն է` խրախուսել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, աջակցել նրանց վաղ տարիքից կառուցելու մտավոր ճկունություն:

    Մեր երկրում հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:

    Ներկայումս «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնց նպատակն է լրացնել հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը, օրենքով սահմանել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները և սահմանել դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմները:

    Հոկտեմբերի 09, 2019

    Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ?»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

    Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երևան քաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:

    Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

    Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

    Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

    Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

  • Հոկտեմբերի 09, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին, Օստեոպորոզի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութին, նույն կազմակերպության ներկայացուցիչ Ռենե Ռիզզոլիին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին:

    Կողմերը քննարկել են oստեոպորոզի կենտրոնի գործունեության առաջընթացն ու օստեոպորոզի միջազգային ֆոնդի հետ ապագա համագործակցության հնարավորությունները:

    Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանում գործող առողջապահական ծրագրերին և հիվանդանոցներին` բժիշկներին և հիվանդներին տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն օստեոպորոզի վերաբերյալ:

    Օստեոպորոզի Միջազգային Ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութը շեշտել է, որ իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունն առաջնային կանխարգելումն է:

    Միաժամանակ, քննարկվել է վիտամին Դ հագեցվածությունն աշխարհում և դրանով պայմանավորված կոտրվածքների կանխարգելման նախագիծը։

    Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ ցանկություն ունի Հայաստանը դարձնելու օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման միջազգային կենտրոն։ Նա նաև ողջունել է առողջապահության նախարարության կատարած քայլերը ծխախոտի դեմ պայքարում:

    Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել շարունակական աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն:

    Հոկտեմբերի 09, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

    Նախարարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Քաղաքավարական հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության շրջանակները:

    Կողմերը քննարկել են դեղարտադրության և դեղերի ներմուծման վերաբերյալ հարցերը: Արսեն Թորոսյանը նշել է, որ հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ: Խոսվել է նաև հիվանդանոցների կառավարման, փոխպատվաստումների և ռեսուրսների ճիշտ և օպտիմալ օգտագործման վերաբերյալ:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեսպանին է ներկայացրել նաև Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրայի նոր ծրագրերի մեկնարկի մասին:

    Կիշան Դան Դևալը նշել է, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև աջակցել մարզերում իրականացվող առողջապահական ծրագրերին:

    Նախարարը հաջողություն է մաղթել դեսպանին և նշել, որ Հնդկաստան այցի ընթացքում մեծ ցանկություն ունի հանդիպելու Հնդկաստանի առողջապահության նախարարին:

  • Հոկտեմբերի 08, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Վերջիններս քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը:

    Պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել ծրագրի երկարացման նպատակով համաձայնագրի փոփոխման նախագիծը, պետական ֆինանսների կառավարման զեկույցը: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսված մարզերում հիվանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռք բերման և սկրինիգներ իրականացնելու ֆինանսավորմանն առնչվող հարցերը:

    Միաժամանակ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են ռեսուրսների ճիշտ ուղղորդման և առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության կարևորությունը:

    Խոսվել է նաև Հարավային Կորեա ուսումնական այց կազմակերպելու մասին, որտեղ հայկական ու վրացական պատվիրակությունները հուշագիր կկնքեն Կորեայի առողջապահական ապահովագրության գնահատող ծառայության և Կորեայի ազգային առողջապահական ապահովագրության ծառայության հետ՝ թվինինգ-համագործակցության ուղղությամբ:

    Հանդիպման ավարտին հյուրերը նշել են, որ հետագայում նախատեսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցություն` անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ:

    Հոկտեմբերի 07, 2019

    Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած ժամանակահատվածում գործընթացների արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանը դարձել է տարածաշրջանի այն երկիրը, որտեղ երբևէ չի եղել հակառետրովիրուսային բուժման ընդհատում:

    Կառավարության որոշմամբ` 2018 թվականին առաջին անգամ առողջապահության նախարարությունը ՁԻԱՀ-ի կենտրոնին տրամադրել է 25,9 մլն դրամի չափով դրամաշնորհ, ինչի շրջանակում ձեռք է բերվել 10 տեսակի հակառետրովիրուսային դեղ: Նախատեսված բոլոր դեղերը գնվել են սահմանված ժամկետում. ընդ որում` դեղերից 7-ը գնվել և մատակարարվել են պայմանագրով նախատեսված քանակով, իսկ 3-ը նույն գումարի շրջանակում մատակարարվել են ավելի քանակով:

    Գնման գործընթացի արդյունքում տնտեսվել է 4,2 մլն դրամ:

    ՀՀ կառավարությունը` ի դեմս առողջապահության նախարարության, 2017թվականից մասնակցում է ՄԻԱՎ վարակի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի գնման գործընթացին: Մինչ այդ մեր երկրում հակառետրովիրուսային դեղերը գնվել և մատակարարվել են բացառապես Գլոբալ hիմնադրամի ֆինանսավորմամբ` դրամաշնորհային ծրագրի միջոցներով:

    Ընթացիկ տարում ևս հակառետրովիրուսային դեղերի գնման նպատակով առողջապահության նախարարության կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացվել են զգալի միջոցներ՝ 105,8 մլն դրամ: Դեղերի նոր խմբաքանակի գնման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է:

    Այսպիսով, 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանում ներդրվեց ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժումը, առաջին անգամ դեղերի գնման գործընթացում պետական մասնակցությունը կգերազանցի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով նախատեսված գումարը:

  • Հոկտեմբերի 05, 2019

    Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:

    Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:

    Հոկտեմբերի 05, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով համաժողովին:

    Երկրների ներկայացուցիչները կիսվել են առողջապահության քաղաքականության բարելավման իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված խնդիրները:

    Հայաստանը ԱՀԿ տեխնիկական աջակցությամբ մշակել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի իր ծրագիրը: Համաժողովին ներկայացվել է Հայաստանի կառավարության փորձը` ներդրման գործիքները կիրառելու, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջընթացի գործում:

    Ոչ վարակիչ հիվանդությունները համաշխարհային խնդիր են` առողջապահական և տնտեսական մեծ բեռով: Ուստի, ընդգծվել է առաջիկա տարիներին դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը:

    Միաժամանակ, փոխնախարարը մասնակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն օժանդակող Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ձեռք բերված երրորդ շարժական կլինիկայի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի մերձակա հրապարակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ ֆինանսների փոխնախարար Ս.Ստորչակը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Վ.Սմոլենսկին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Շ.Հեյդերը և տարածաշրջանային տնօրեն Վ.Սալդանան, ՍՊԻԴ-Ինֆոսվյազ հիմնադրամի տնօրեն Ե.Պյորիշկինան և այլոք:

    «Նախկինում ոչ բոլոր կարիք ունեցողներին էին հասանելի ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները: Նախորդ երկու շարժական կլինիկաները հնարավորություն տվեցին հայտնաբերելու ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ավելի շատ դեպքեր, հազարավոր մարդկանց տրամադրելու տեղեկատվություն և ստեղծելու հնարավորություն տեղերում անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ: Վստահաբար այս կլինիկան հաջողությամբ և արդյունավետությամբ կօգնի Հայաստանում վարակիչ հիվանդություններին հակազդման գործում»,- շնորհակալական խոսքում նշել է Լենա Նանուշյանը:

  • Հոկտեմբերի 04, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փըլոնին: Վերջիններս խոսել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։

    Արսեն Թորոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանկ Փըլոնին տարիներ շարունակ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար, ապա անցնելով բուն թեմային` նշել է, որ ցանկալի է տարբեր ուղղություններով համատեղ նոր ծրագրեր մշակել, կազմակերպել և իրականացնել ուսումնական այցեր և փոխանակման ծրագրեր:

    Հայաստանի ընդհանուր առողջապահական համակարգն ու առաջնային օղակի ծառայությունները ներկայացնելուց հետո` կողմերը համեմատություններ են անցկացրել` տեսնելու 2 երկրի առողջապահական համակարգերի տարբերությունները` սկսած կառուցվածքից մինչև բժշկական ապահովագրություն:

    «Ներկայումս Հայաստանում համապարփակ ապահովագրության համակարգ է ներդրվելու, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով»,- ասել է Արսեն Թորոսյանը:

    Կողմերը համեմատել են նաև 2 երկրի բուժքույրական ծառայությունները:

    Կարևորվել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված առողջության առաջնային օղակի հզորացմանն ու առողջապահության ֆինանսավորմանը։

    Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը տարբեր խնդիրների է բախվել` երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ, սակայն հիմա երկիրը ձգտում է առողջապահությունը դարձնել առաջնահերթություններից մեկը:

    Հոկտեմբերի 04, 2019

    Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում է Արսեն Թորոսյանը:

    Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բացել է նոր կազմավորված խորհրդի անդրանիկ նիստը և ներկաներին առաջարկել կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:

    Հասարակական խորհրդի անդամները խոսել են օրակարգի ձևավորման, առողջապահության ոլորտում բարեփոխումների, առողջապահական համակարգի հզորացման, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

    Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց` Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Մյուս հարցը` Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, զեկուցել է առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Աննա Մկրտումյանը:

    Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարության վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք կրկին կքննարկվեն պատասխանատուների կողմից` փաստաթղթում ներառելու նպատակով:

    Միաժամանակ, ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, հիվանդությունների կանխարգելմանը, անպտղության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ հարցերին:

  • Հոկտեմբերի 03, 2019

    Ավստրիայի Բադ Հոֆգաստայն քաղաքում ընթանում է Եվրոպական առողջապահական համաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Միջոցառումը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը: Համաժողովն իր շուրջն է համախմբել առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակողներին, հասարակական կազմակերպություններին, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին:

    Համաժողովին շեշտադրվել են առողջապահության համակարգում վստահության մթնոլորտի ձևավորման, անհավասարությունների հարթման, ֆինանսական մեխանիզմների կանոնակարգման և աղքատության նվազեցման ուղղությամբ երկրներում տարվող աշխատանքները:

    Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, նաև ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը:

    Համաժողովի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիսվել է առողջապահության ոլորտում արդարության վերաբերյալ իր կատարած աշխատանքների արդյունքներով, ըստ որոնց` գոյություն ունի վեց մակրոտնտեսական քաղաքականություն, որը կարող է 2-4 տարվա ընթացքում նվազեցնել անհավասարությունները առողջապահական ոլորտում: Կազմակերպությունը երկրներին տրամադրել է ուղի-ապացույցներ` ցույց տալով, թե ինչպես կարելի է հասնել արդյունավետ լուծման:

    Հոկտեմբերի 03, 2019

    Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով:

    Այդ առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

    Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ:

  • Հոկտեմբերի 03, 2019

    Մամուլում հրապարակված` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք.

    «Արաբկիր բժշկական» կենտրոնը ՀԵՐՔՈՒՄ Է այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ, իսկ առաջիկայում կտրվի թարմացում՝ երեխայի վիճակի և վերջնական ախտորոշման վերաբերյալ։

    Տեքստում նշված այս պարբերությունը, իբր «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում» ևս իրականության հետ որևէ աղերս չունի։

    Բնականաբար, մանկական նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերող հիվանդանոցում կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն, այս պահի դրությամբ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։

    Հաջորդ ապատեղեկատվությունը. Երեխան տեղափոխվել է ոչ թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, այլ «Սուրբ Աստվածամայր»-ից։

    Shamshyan.com-ին հորդորում ենք թյուր տեղեկատվությունը գրելուց ոչ թե հետո, այլ առաջ ճշտել «իրենց տեղեկությունների» իսկությունը։

    Երեխայի ծնողներին խնդրում ենք, հարցերի դեպքում հետադարձ կապ պահել նախարարության հետ։

    Հոկտեմբերի 01, 2019

    Տարեցների միջազգային օրվա շրջանակում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան», «Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպել են երկրորդ միջազգային համաժողովը՝ ուղղված ծերաբուժության խնդիրներին և Հայաստանում ծերաբուժության զարգացմանը։ Համաժողովի այս տարվա կարգախոսն է. «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»։

    Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր/նախագահ Արթուր Թորոսյանը։

    «Տարեցները միշտ նշանակալի դեր են խաղացել հասարակության մեջ` որպես առաջնորդներ, խնամատարներ և ավանդույթի պահպանողներ: Այնուամենայնիվ, նրանք նաև շատ խոցելի են, շատերը հայտնվում են աղքատության մեջ, հաշմանդամություն են ձեռք բերում կամ բախվում են խտրականության... Հայաստանը, միջազգային չափանիշներով, ծերացող բնակչություն ունի. 2018-ին երկրում 65+ բնակչության մասնաբաժինը կազմել է 11,6%, և, ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը այն կհասնի 23%-ի... Տարեց լինելը մեր ապագան է։ Եկեք այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ, առողջ և պտղաբեր ապագա։ Եկեք կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին», - նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը։

    Ըստ Լենա Նանուշյանի` տարեցների մասնաբաժինը շարունակելու է աճել, և այդ պայմաններում առողջապահության նախարարության դերակատարումը մեծանում է նոր ծրագրեր մշակելու, նոր լուծումներ գտնելու առումով, որպեսզի կարողանանք ապահովել բնակչության բժշկական ծառայությունների անհրաժեշտ ծավալը։ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է հնգամյա ռազմավարական ծրագիր, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր խնդիրների, որոնց թվում են ոչ վարակիչ հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, մոր և մանկան առողջության պահպանումը, միաժամանակ առանձնացվել են նաև տարեցների առողջության խնդիրները և ներկայացվել են դրանց ուղղված լուծումներ։

    Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ժամանած անվանի մասնագետները ներկայացրել են տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ 2020-2024 թվականների ռազմավարության շրջանակներում նախատեսվում են մի շարք ծրագրեր. առաջինը՝ տարիների ընթացքում հրաժարվել մեծ հաստատություններից՝ տուն-ինտերնատներից անցնելով համայնքահեն փոքր տների։ Երկրորդ կարևոր ծրագիրը, որն իրականացնում ենք, այսպես կոչված «ցերեկային ակումբների» գաղափարն է, որոնք լինելու են բազմազան՝ առողջ ապրելակերպի, ակտիվ ծերության շուրջ։ Մեկ այլ շատ կարևոր ծրագիր է սերունդների համերաշխության ակումբների գոյությունը, որի օրինակ կարող են հանդիսանալ ակումբները, որտեղ տարեցները կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՀՀ ավելի փոքր տարիքի քաղաքացիներին՝ դասապատրաստման կամ այլ միջոցներով։

    «Մեզ համար մեծ պատիվ է արտասահմանից ժամանած մեր հյուրերի ներկայությունը, որոնք եկել են իրենց փորձը կիսելու և մեր երկրում իրենց ներդրումն ունենալու համար։ Այսօր Տարեցների միջազգային օրն է և բոլորիս մտքում կան բազմաթիվ շնորհավորանքներ, բայց եկեք այս անգամ շնորհավորանքների փոխարեն ուղղակի գործ անենք։ Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը», - հավելել է Արթուր Թորոսյանը։

  • Հոկտեմբերի 01, 2019

    «Գրիպի դեմ պայքարի» արդեն ավանդույթ դարձած տարեկան աշխատաժողովը դռներն էր բացել ոլորտի պատասխանատուների` ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների, համաճարակաբանների առջև: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի փորձագետներ և բազմաթիվ այլ հյուրեր:

    Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` փոխնախարարը շնորհակալություն է հատնել ԱՀԿ փորձագետներին գրիպի դեմ կազմակերպվող աշխատանքներին միանալու համար:

    «Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողության հաջողված մոդելի հիման վրա կարելի է կառուցել նաև այլ հիվանդությունների հսկողության համակարգերը, քանի որ նշած հիվանդությունները արձանագրվում են ամեն տարի, ունեն սեզոնայնություն, արձանագրվում են բռնկումներ, տեսակերը բազմազան են, կարող են փոխանցվել անգամ կենդանական պոպուլյացիաներին, ինչով և մարդկությանը հայտնի են համավարակներով», - ընդգծել է Լենա Նանուշյանը:

    ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կարևորել է ամեն տարի գրիպի սեզոնին ընդառաջ կազմակերպվող գրիպի կանխարգելմանն ուղղված միջոցառումները և ամփոփ ներկայացրել 2018-2019 թվականների սեզոնի ընթացքում իրականացված կանխարգելիչ միջոցառումները, նաև ուրվագծել եկող սեզոնի առանձնահատկությունները և անելիքները՝ միջազգային մոտեցումներին համահունչ:

    Ամփոփելով աշխատաժողովը` մասնագետներն փաստել են, որ կայուն համագործակցության արդյունքում ստեղծվել և շարունակում է կատարելագործվել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործուն համակարգը, որն էլ միայն կարող է ապահովել հանրային առողջության պահպանումն ու ամրապնդումը:

    Հոկտեմբերի 01, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրյանի հետ:

    Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանի բժշկական կազմակերպություններին նվիրաբերվող սարքավորումների մաքսազերծման գործընթացը:

    Արսեն Թորոսյանը նշել է, որ այդ բոլոր հարցերը լուծվում են ճիշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

    Նախկինում ևս Մալթայի Ուխտը մարդասիրական օգնություն է առաքել, որը բաշխվել է Հայաստանի և Արցախի բուժհիմնարկներին, նաև իրականացրել է հովանավորչություն:

    Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

  • Սեպտեմբերի 30, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտագնա երկրորդ խորհրդաժողովը` նախարարության խորհրդատուների մասնակցությամբ:

    Հանդիպմանը ներկայացվել են առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններն ու առաջնահերթությունները, 2019 թվականի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առողջապահության նախարարության խորհրդատուների գործունեությանը:

    Խորհրդաժողովին բացման խոսքով է հանդես եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

    «Աշխատանքային այս հանդիպման նպատակն է մեր կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ձեզ ինֆորմացիա տրամադրելը և ձեզանից ինֆորմացիա ստանալը` լսել ձեր կարծիքը, ստանալ ձեր արձագանքը: Այս առումով ուզում եմ շեշտել, որ երբ մեզ տարբեր առաջարկներ եք ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ, փորձում ենք առաջնահերթություններով առաջ գնալ: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե որոշ հարցեր անտեսվել են, դրանք հաստատապես անպատասխան և չուսումնասիրված չեն մնալու, արձագանքներ լինելու են անպայման»,- ասել է Թորոսյանը:

    Նախարարը մասնավորապես շեշտել է, որ այսպիսի հանդիպումները պետք է օգտագործել առաջարկությունների շուրջ խոսելու, դրանք այս կամ այն ձևաչափով քննարկելու նպատակով:

    «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ առողջապահության նախարարությունը մշտապես հաշվի է առնում ոլորտի մասնագետների կարծիքը փոփոխություններ իրականացնելիս, տարբեր ծրագրեր մշակելիս»,- ասել է նա:

    Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի հնգամյա (2020-2025 թվականներ) զարգացման ռազմավարության, «Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի» մշակման, Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր:

    Սեպտեմբերի 30, 2019

    Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա:

    Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում:

    Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ:

  • Սեպտեմբերի 29, 2019

    Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սրտի համաշխարհային օրը, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզմանը:

    Այս տարվա Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է «Իմ սրտը, քո սրտի և մեր բոլորի սրտերի համար», քանզի յուրաքանչյուր սրտի զարկ կարևոր է:

    Սրտի համաշխարհային ֆեդերացիան «Սրտի համաշխարհային օրվան» ընդառաջ, կոչ է անում ստեղծել «Սրտի հերոսների» համաշխարհային համայնք. «փոխելով մեր ապրելակերպը, մենք կարող ենք նվազեցնել սրտի հիվանդույթունների առաջացման ռիսկը` բարելավելով կյանքի որակը և օրինակ ծառայելով հաջորդ սերունդներին»:

    ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդ մահը գրանցվում է արյան շրջանառության համակարգի/սրտանոթային հիվանդություններից (ԱՇՀՀ)` տարեկան կազմելով շուրջ 17 մլն 900 հազար դեպք: Կանխարգելիչ և բուժման միջոցառումների բացակայության դեպքում 2030 թվականին մահվան դեպքերը կկազամեն 30 միլիոն:

    Հայաստանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմում է շուրջ 85%: Յուրաքանչուր երկրորդը մահանում է սրտանոթային հիվանդություններից (55.4%), որից 20%-ն արձանագրվում է 30-65 տարիքային խմբում: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՇՀՀ տարածվածության ցուցանիշն աճել է շուրջ 1.8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 1.4 անգամ: Հարկ է նշել, որ 2018 թվականին ԱՇՀՀ մահացությունը 2017-ի համեմատությամբ նվազել է` շուրջ 900 դեպքով: 2018 թվականին գրանցվել է սրտանոթային հիվանդությունների 54178 նոր դեպք: Ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 259 841:

    Ստեղծված իրավիճակը պայմանավորված է բնակչության շրջանում ԱՇՀՀ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների բարձր տարածվածությամբ: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ յուրաքանչուր երկրորդ տղամարդը ծխում է, որի պատճառով զգալիորեն բարձր է սրտամկանի սուր ինֆարկտի տարածվածությունը տղամարդկանց շրջանում: Մեծահասակ բնակչության 51%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ, 22%-ը ֆիզիկապես թերակտիվ է, 38%-ն ունի գերճնշում, իսկ աղի օգտագործումը 2 անգամ բարձր է ԱՀԿ-ի կողմից սահմանված նորմից:

    ԱՇՀՀ-ի կանխարգելումը և տնտեսական բեռի նվազեցումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից են: Այդ նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ, մասնավորապես` ՈՎՀ սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում կարող են անվճար հետազոտվել` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով:

    2015թ. մեկնարկել է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը: Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար: 2018-ից առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով: 2019թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է ստենտավորման 1400 դեպք, որը 2018թ. համեմատությամբ աճել է 40%: Ծրագիրը շարունակաբար վերանայվում և բարելավվում է: Օգոստոսից ծրագրում ներառվել են նաև այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի ինֆարկտ առանց ST-էլևացիայի:

    Փետրվարից մեկնարկել է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագիրը, ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ: Փերտրվար-օգոստոս ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի:

    Սրանք այն առանցքային քայլերն են, որոնք նպաստելու են ԱՇՀՀ մահացության և հաշմանդամության նվազեցմանը, և ամենակարևորը` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ:

    Սեպտեմբերի 26, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր մասնակցել է «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի նոր մասնաշենքի՝ Արաբկիր Պլյուս բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

    Նոր մասնաշենքում բացվելու են նոր բաժանմունքներ, ընդլայնվելու են գործող ծառայությունների հնարավորությունները և թողունակությունը: Կգործի նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ցավի կենտրոնը», որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետները կօգնեն ազատվել տարբեր ծագման և տեղակայման անհանդուրժելի ցավերից:

    «Երեխաների առողջության պահպանման ոլորտը մշտապես եղել և մնում է մեր պետության գերակայությունների շարքում: Այդ մասին են վկայում բազմաթիվ ծրագրերը, որոնք ուղղված են երեխաների առողջության պահպանմանը:

    Հուլիսին կառավարության կողմից ոլորտին հատկացված ֆինանսական միջոցները հավասար հնարավորություն տվեցին մինչև 18 տարեկան բոլոր երեխաներին անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու` անկախ սոցիալական կարգավիճակից: Վստահ եմ, որ համալիրի նոր մասնաշենքի բացումը և գործարկումը նոր աստիճանի կբարձրացվի երեխաներին և այսուհետ նաև` մեծահասկներին մատուցվող ծառայությունների որակը», - ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը կարևոր գործընկերներից է` երեխաների բուժօգնության ոլորտում պետական ծրագրերի իրականացման տեսանկյունից:

    Միջոցառման մասնակիցները և հյուրերը շրջել են Արաբկիր Պլյուս բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին:

    «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը ներկայացրել է բժշկական կազմակերպության կայացման ճանապարհը և գործընկերներին: Նա նշել է, որ նյարդաբանության և նյարդավիրաբուժության նոր բաժանմունքը կրելու է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ Էդգար Հուսեփյանի անունը, ով մեծ ներդրում ունի Հայաստանի առողջապահության համակարգում` թե երկրաշարժի, թե Արցախյան պատերազմի տարիներին, նաև աջակցել է հայ բժիշների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը ԱՄՆ-ում: Ականավոր նյարդավիրաբույժի դուստրը և որդին հանդիսավոր բացել են Էդգար Հուսեփյանի հուշատախտակը:

  • Սեպտեմբերի 26, 2019

    Մեկնարկել է առողջապահության նախարարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համատեղ կազմակերպված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքար» թեմայով ԱՊՀ երկրների 2-օրյա աշխատաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մշակել գործողությունների պլան: Միջոցառումը համախմբել է Բելառուսիայից, Կիրգիզիայից, ՌԴ-ից ժամանած մասնագետներին:

    Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

    «Այսօրվա աշխատաժողովն առաջին քայլն է ոչ միայն հակամանրէային դիմադրության ծավալն ավելի լավ հասկանալու համար, այլև վերահաստատելու մեր երկրների վճռականությունը` մշակելով համատեղ գործողությունների ծրագիր հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրի լուծման համար»,- նշել է փոխնախարարը:

    Աշխատաժողովի ընթացքում անդրադարձել են համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր հանդիսացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացմանը, որոնց կանխարգելումը պահանջում է գործողություններ բոլոր պետական ​​հատվածներում և հասարակության ակտիվ մասնակցություն: Ուստի, ԱՊՀ երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն այս ճանապարհով գոյություն ունեցող ուսումնասիրությունների ձեռքբերումներին ու բացթողումների վերացմանը, ինչպես նաև գիտական և գործնական հարթությունում առկա մարտահրավերները և համապատասխան գնահատականների և առաջարկությունների հավաքագրմանը:

    Միաժամանակ, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահն առաջարկել է այս գործողությունների պլանի համակարգման նախագահ ընտրել ՌԴ առողջապահության նախարարի օգնական Լյալյա Գաբասովային, իսկ համանախագահ` Հայաատանի ներկայացուցչին` Հակաբիոտիկների դեմ պայքարի ազգային համակարգող Քրիստինե Գյուրջյանին:

    Սեպտեմբերի 26, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է 3S (Smart Safety Surveillance) ծրագրի շրջանակներում կազմակերպված դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառմանը:

    Ողջունելով ներկաներին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխամասային, Եվրոպական տարածաշրջանի և Հայաստանի գրասենյակի ներակայացուցիչներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությանը Հայաստանի դեղակարգավորման համակարգում նշանակալի ներդրումների համար, փոխնախարարը նշել է, որ դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումներն էապես կնպաստեն թե' հանրային առողջության պահպանմանը, թե' դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

    «Առողջապահության նախարարության դեղային քաղաքականության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերի, ինչպես նաև դրանց ռացիոնալ կիրառման ապահովումն է: Ուստի` ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից մեզ համար առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը, կիրառվող գործիքակազմի կատարելագործումը, պացիենտների իրազեկվածության բարձրացումը և մասնագետների գիտելիքների ընդլայնումը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը բացման խոսքում:

    «Եթե դուք ունենայիք ընդամենը 10 ԱՄՆ դոլար ձեր հաշվեհամարին, ինչպես կծախսեիք այն: Այս հարցն է դրվել ԱՀԿ դեղազգոնության հզորացման 3S ծրագրի ռազմավարության գաղափարախոսության մշակման հիմքում: Երբ ռեսուրսները սահմանափակ են, իսկ նորարարական դեղերը թակում են առողջապահական համակարգի դռները, մենք ստիպված ենք ընտրություն կատարել՝ արդյունավետ գործելու համար կիրառելով «ռիսկերի վրա հիմնված առաջնահերթությունը», որպես մոդելային մոտեցում: Գործելով տեղային կարիքներին համապատասխան՝ կիրառելով միջազգային հնարավորությունները, կենտրոնացնելով ուշադրությունը հիմնական և առաջնային անհրաժեշտության դեղերի վրա՝ միաժամանակ այլ դեղերի համար օգտագործելով գործընկերների փորձը՝ ստեղծել դեղերի համապարփակ կարգավորող համակարգ, որը կապահովի դեղերի կողմնակի ազդեցության դեպքերի արագ հայտնաբերումը, դրանց գնահատումն ու համապատասխան որոշումների ընդունումը՝ պացիենտի անվտանգությունը ապահովելու համար: Սա էր մեր նպատակը, որը մենք փորձեցինք իրագործել Հայաստանում՝ 3S ծրագրի շրջանակներում»,- նշել է ԱՀԿ գլխամասային գրասենյակի դեղերի անվտանգության ծրագրի ղեկավար Շանթի Պալը:

    Միջոցառմանը ներկայացվել են դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը, Հայաստանում դեղերի անվտանգության դիտարկման համակարգը, ձեռքբերումները և հեռանկարները, ինչպես նաև 3S ծրագրի բաղադրիչներն ու կարևորությունը:

    Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել համապարփակ կարգավորող համակարգ, որը կապահովի դեղերի կողմնակի ազդեցության դեպքերի արագ հայտնաբերումը, դրանց գնահատումն ու համապատասխան որոշումների ընդունումը: Այն գործիք է, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում

  • Սեպտեմբերի 24, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ավստրալիայից աշխատանքային այցով Երևան ժամանած պատվիրակության անդամներին` Ավստրալիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր, ներկայացուցիչների նախագահ Թրենթ Ցիմերմանին և Ավստրալիայում ԼՂՀ-Արցախի մնայուն ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին:

    Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են առողջապահական տարբեր հարցերի շուրջ: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի առողջապահական համակարգում առկա փոփոխություններով, նախարարության ենթակայության կառույցների գործունեությամբ: Անդրադարձել են նաև վերջերս կառավարության կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին, ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար` նաև կիսափակ տարածքներում:

    Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունը ներկայացրել է իրենց առողջապահական համակարգի գործունեությունը, փորձն ու հաջողությունները, խոսել են պալիատիվ խնամքի կազմակերպման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին:

    Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ Ավստրալիայում իմունականխարգելման համակարգը բավականին լավ է գործում, ունեն պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշ:

    Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակելու համագործակցությունը, պարբերաբար փորձի փոխանակումը և այլն:

    Սեպտեմբերի 23, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության:

    Առողջապահության նախարարությունը կարևորում է այս միջոցառումը, քանի որ Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ներկայումս ոլորտի առաջնահերթություններից է: Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում հնարավորինս մեծ թվով բնակչություն ընդգրկելու և առողջապահության ոլորտում սոցիալական արդարության սկզբունքի հնարավորինս լայն կիրառման ուղղությամբ:

    ՄԱԿ-ի Ասամբլեայի բարձր հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները ներկայացնելու գործում, ինչպես նաև կօգնի Ասամբլեայի օրերին շահագրգիռ բանակցություններ վարել ոլորտի զարգացման նպատակով տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող գործընկերների հետ: Քննարկվելու են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր:

  • Սեպտեմբերի 23, 2019

    ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպված հանրային միջոցառման ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկայում ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին տրամադրել են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ,Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություններ:

    Հետազոտվել և իրենց կարգավիճակի մասին իմացել են շուրջ 200 հոգի։

    Շարժական կլինիկայում խորհրդատվություն և հետազոտություն է անցել նաև ՄԱԿ֊ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը՝ խրախուսելով հետազոտություն անցնելը։

    Ցուցահանդեսի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացված տաղավարում կենտրոնի աշխատակիցները հարյուրավոր մարդկանց տրամադրել են տեղեկություններ ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների, կանխարգելման, բուժման վերաբերյալ, ներկայացրել կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները, բաժանել բուկլետներ, տեղեկատվական նյութեր։

    Սեպտեմբերի 20, 2019

    Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան (ՆԲՀԱ) այսօր հանրությանն է ներկայացրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացրած ծրագրի արդյունքները, որը մեկնարկել է 2015 թվականին: Նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի շրջանակներում նորածինների խնամք իրականացնողները ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, տրամադրվել է խորհրդատվություն, կազմակերպվել են ստուգայցեր:

    «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը զգալիորեն աջակցել է նորածնային առողջապահական ծառայությունների որակի բարելավման գործընթացին: Շատ ենք կարևորում ՆԲՀԱ-ի և պետական մարմինների՝ ի դեմս ՀՀ ԱՆ, մարզային կառույցների և պետական այլ մարմինների հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը, որը տեղի է ունեցել ծրագրի իրականացման ընթացքում», - նշել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

    «Նորածինների մահացության մակարդակը նվազման միտում ունի»,- ասել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը: Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019 թվականի դրությամբ նորածնային մահացության մակարդակը Հայաստանում նվազել է 19-20 տոկոսով վերջին չորս տարվա տվյալների համեմատ: Մահացության մակարդակի իջեցումն այն առանցքային նպատակներից էր, որին հետամուտ էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ խնամքի ծառայությունների որակի բարելավում» ծրագիրը:

    «Մեծ գոհունակությամբ և շնորհակալական զգացումներով եմ տոնում Ձեզ հետ մեր չորս տարվա համագործակցության ձեռքբերումները: Սա համագործակցություն է, որի նպատակն է փրկելու նորածինների կյանքերը, երջանկություն պարգևելու նրանց ծնողներին և, իհարկե, երաշխավորելու Հայաստանի ապագա սերունդների առողջությունն ու ապրելու իրավունքը։ Մենք շատ հպարտ ենք, որ մասնակցել ենք այս անչափ կարևոր ծրագրի իրագործմանը։ Սա այն նախաձեռնություններից է, որի միջոցով Ամերիկայի ժողովուրդն իր հոգատարությունն է արտահայտում Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ», -ընդգծել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորահ Գրիզերը:

    Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող բուժհաստատությունների աշխատանքում առկա փոփոխություններին, ծանոթացել վերանայված պետական նեոնատալ չափորոշիչներին:

    Ջանալով ուժեղացնել ընտանիքակենտրոն խնամքը՝ ծրագրի ուշադրության կենտրոնում էր նեոնատալ խնամքի համակարգի կարողությունները հանրային առողջապահության համակարգին համապատասխան դարձնելը: Ելույթ ունեցողներն ընդգծում էին շահագրգիռ կողմերի համախմբման կարևորությունը:

    Միջոցառմանը մասնակցում էին առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայկական ակնաբուժական նախագծի ներկայացուցիչները, ՆԲՀԱ գործընկերները, ինչպես նաև մասնագետներ նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող հիվանդանոցներից, տեղական ու միջազգային կազմակերպություններից, որոնք զբաղվում են Հայաստանում մոր և մանկան առողջության հարցերով:

    Կլինիկական ուղեցույցները և նեոնատալ խնամքի չափորոշիչները, որոնք արժանացել են առողջապահության նախարարության հավանությանը, տարածվում են Հայաստանի բոլոր շրջանների նեոնատալ բուժանձնակազմերի, ինչպես նաև առողջապահության ոլորտի այն աշխատակիցների շրջանում, որոնք արդեն դասընթացներն ավարտել են:

  • Սեպտեմբերի 20, 2019

    Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան Վերա Զիմինան և ինստիտուտի գենետիկ պոլիմորֆիզնմերի հայտնաբերման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կոնստանտին Միրոնովը:

    Այցի շրջանակում քննարկվել է համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպչական և գիտագործնական հարցերը, որոնք ուղղված են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի բժշկակենսաբանական (ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ) և սոցիալ-ժողովրդագրական գործոնների համալիր վերլուծությանը` կանխարգելիչ միջոցառումները բարելավելու նպատակով:

    Հյուրերը շրջել են ՁԻԱՀ-ի կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայություններին և իրականացվող աշխատանքներին: Կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ բարձրացվել են հետազոտության ուղեցույցի հետ կապված հարցեր: Միաժամանակ, անցկացվել է սեմինար-քննարկում «Թոքային ախտահարումները ՄԻԱՎ վարակով պացիենտների շրջանում» թեմայով, որի ժամանակ մասնագետներն անդրադարձել են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ թոքային ախտահարումների ախտորոշման կլինիկական դրսևորումների ու առանձնահատկությունների, տարբերակիչ ախտորոշման և բուժման գործնական հարցերին:

    Եռօրյա այցի ավարտին հյուրերը հանդիպել են ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, ամփոփել կատարված աշխատանքները, ուրվագծել հետագա անելիքները: ՌԴ մասնագետների գնահատմամբ` կենտրոնի ներուժը, տեխնիկական հագեցվածությունն ու լաբորատոր ախտորոշման բաժնի հնարավորությունները կնպաստեն գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, հաշվի առնելով կենտրոնի ժամանակակից ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան, քննարկվել է գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում և ՁԻԱՀ-ի կենտրոնում լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորությունը:

    Սեպտեմբերի 19, 2019

    Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:

    Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:

    ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

    • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
    • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
    • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
    • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

    Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:

    Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:

    Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում։ Դրանք են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

  • Սեպտեմբերի 19, 2019

    ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 10-ից մինչև 20-ն իրականացնելու է հանրային միջոցառում: ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին շարժական կլինիկայում կտրամադրեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ:

    Հետազոտությունները կիրականացվեն մատից վերցված արյան նմուշով, պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից:

    Ցուցահանդեսի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացված տաղավարում աշխատակիցները հետաքրքրվողներին կտրամադրեն տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման վերաբերյալ, նաև կներկայացնեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները:

    ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը` 8-10 տարի) կարող է առողջական որևէ խնդիր չունենալ և չիմանալ վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն կտա ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան: Կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, վարակի փոխանցումը կանխելու, ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար:

    Ուստի, անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակից, գանգատների առկայությունից:

    Սեպտեմբերի 17, 2019

    Կոպենհագենում անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում այսօր կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի և ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները։

    Հարկ է նշել, որ ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության հայտ էին ներկայացրել 7 երկիր, այդ թվում Հայաստանը: ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ընդգրկվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի կազմում, որը կգործի առաջիկա 3 տարիներին:

    Կայացել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի ընտրությունը, որին թեկնածության հայտ են ներկայացրել 6 երկիր` Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան: Քվեարկության արդյունքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն է ընտրվել Բելգիայի ներկայացուցիչը` Հանս Կլյուգեն:

  • Սեպտեմբերի 16, 2019

    Կոպենհագենում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։

    Նախատեսվում է պատվիրակության ակտիվ աշխատանք նստաշրջանին։ Արսեն Թորոսյանն իր ելույթում ներկայացնելու է Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխումներն ու անելիքները, ինչպես նաև նախարարը կանդրադառնա ԱՀԿ-ի վերափոխմանը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի համար դրա հետևանքներին։

    Միջոցառման շրջանակներում կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը սատարող «Առողջություն 2020» եվրոպական քաղաքականության սկզբունքների վրա հիմնված մինչև 2030 թվականը կայուն զարգացման բնագավառում օրակարգի ճանապարհային քարտեզի իրականացման, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության բարելավման հարցերը, 2020-2021թթ. ֆինանսական բյուջեն, առողջապահության ֆինանսավորման նոր մոտեցումները, հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով գործողությունների ծրագիրը:

    Անդրադարձ կկատարվի ԱՀԿ նախորդ նիստից հետո վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, հանրային առողջապահության, առողջապահության ֆինանսավորման բարելավման և այլ ուղղություններով երկրների կատարած աշխատանքին, դրանց արդյունքներին ու հեռանկարներին առաջիկա տարիների համար:

    Միաժամանակ, կայանալու են նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի, ինչպես նաև ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները:

    Նստաշրջանի միջոցառումների ավարտից հետո Արսեն Թորոսյանը մեկնելու է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կայանալիք առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպմանը:

    Սեպտեմբերի 13, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ: Շնորհավորելով պատասխանատու և կարևոր այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարի տեղակալները գործընկերոջն են ներկայացրել ոլորտի խնդիրները և նախարարության որդեգրած քաղաքականությունը: Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ոլորտային պատասխանատուներին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու առնչությամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի կողմից իրականացվող մոնիտորինգի ու վերահսկողության արդյունքում հնարավոր կլինի մի կողմից վեր հանել հիմնախնդիրները, մյուս կողմից` դրանց տալ լուծումներ:

    Քննարկվել են վերջին շրջանում կատարված փոփոխությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ռազմավարություն մշակելու դրույթները:

    Հանդիպման մասնակիցները կարևորել են երկուստեք սերտ համագործակցության անհրաժեշտությունը` սանիտարահամաճարակաբանական, բժշկական օգնության որակի, դեղերի քաղաքականության, լիցենզիոն և այլ ոլորտներում` ընդգծելով, որ միասնական ջանքերի շնորհիվ` առողջապահության համակարգում լուրջ հաջողություններ կգրանցվեն` կարգավորման և վերահսկողության առումով: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար նմանատիպ կառուցողական հանդիպումներ ունենալ:

  • Սեպտեմբերի 13, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսանն այսօր հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի (ՀԱՀ) նախագահ Հարութ Սասունյանի և առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ:

    Հանդիպմանը քննարկվել է ՀԱՀ-ի` որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծման և ծրագիրը բարեգործական որակելու գործընթացները:

    Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է բեռի փոխադրման մեխանիզմը բարելավել, որպեսզի առաքման ժամկետը կրճատվի և նման ուշացման դեպքեր չկրկնվեն:

    «Ցավոք սրտի, տեխնիկական հարցեր դեռ կան: Մենք պետք է լուծենք մեխանիզմի և տեխնիկական ժամանակային խնդիրները, որպեսզի ավելի հասանելի դեղեր ունենանք մեր երկրում», - ասել է նախարարը:

    ՀԱՀ-ից առողջապահության նախարարությանը ուղարկվել է շուրջ 700 հիվանդի հակավիրուսային դեղեր` հեպատիտ Ց հիվանդության բուժման համար: Ուղարկված բեռը ներկայումս գտնվում է մաքսազերծման փուլում: Նշված դեղերը կհատկացվեն առաջին «Բ» գենոտիպ ունեցող հիվանդներին լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

    Հիմնադրամի նախագահը ընդգծել է, որ այս տարի լրանում է իրենց գործունեության 30 ամյակը:

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության, ջանքերի և պատրաստակամության համար:

    Սեպտեմբերի 12, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային` քննարկելու ԳՀ ընթացիկ դրամաշնորհային ծրագրի առաջընթացն ու խնդիրները ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման ծախսային ուղղությունները:

    Վալերիա Գրիշեչկինան անդրադարձել է դրամաշնորհի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից բնակչության խոցելի խմբերի շրջանում իրագործվող ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերին, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի` պետության կողմից համաֆինանսավորման պարտավորություններին և հետագա տարիներին (2021-2023թթ) Հայաստանի հետ ԳՀ-ի համագործակցության հեռանկարներին:

    Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՏԲ և ՄԻԱՎ դեմ պայքարի դրամաշնորհային կոնսոլիդացված ընթացիկ ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, և ավարտվելու է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Ըստ դրամաշնորհային պայմանագրի պետությունը ծրագրի երեք տարիների ընթացքում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերում պետք է կատարի հատկացված դրամաշնորհի շուրջ 20% -ին համարժեք ներդրումներ, որը երեք տարվա համար կազմում է ընդամենը շուրջ 1,600,000 ԱՄՆ դոլար: Հիմնադրամի ներկայացուցիչը առաջարկեց նաև, որ առողջապահության նախարարության կողմից դիտարկվի 2020 թվականին հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի պետության կողմից մասնակի համաֆինանսավորման հնարավորությունը:

    Գլոբալ հիմնադրամի կողմից Հայաստանին 2019 թվականի հուլիսին հատկացված շուրջ 575.000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում քննարկվել է ԱՄՆ Նյու Մեքսիկոյի համալսարանի կողմից մշակված` տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտների ոլորտներում մասնագետների շարունակական զարգացման և մասնագիտական խորհրդատվությունների իրականացման ECHO հեռահար համակարգի ներդրման, քաղաքային պոլիկլինիկաների ԱԱՊ մասնագետների կողմից աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ծրագրի ընդլայնման, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության վարքագծային-կենսաբանական հետազոտության իրականացման հնարավորությունները:

  • Սեպտեմբերի 12, 2019

    Անդրադառնալով մամուլում հայտնված «Արսեն Թորոսյանի հաջորդ զոհը 8-րդ հիվանդանոցն է» վերտառությամբ հոդվածին` ուզում ենք նշել, որ այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

    Հարկ ենք համարում նշել, որ նյութում նշված բժշկական կենտրոններից միայն «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» և «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանական ազգային կենտրոնն» է գտնվում նախարարության ենթակայության տակ, ուստի նախարարը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու իրավասություն չունի:

    Սա Hraparak.am-ի կողմից հերթական ապատեղեկատվության տարածումն է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում` տեղեկատվությունը գրելուց առաջ ստուգել դրա հավաստիությունը:

    Սեպտեմբերի 12, 2019

    ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:

    Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է արարողության մասնակիցների շրջայցը վերանորոգված ենթակառուցվածքում:

    Վերջինիս աջակցությամբ բաժինը հագեցվել է նոր սոնոգրաֆով, որը հնարավորություն կտա հայտնաբերելու լյարդի ֆիբրոզը, որոշելու դրա աստիճանը և նորագոյացությունների առկայությունը: Նախկինում ընդամենը 565մ2 տարածք զբաղեցնող բաժինն այսօր արդեն ընդլայնվել է 400մ2 մակերեսով` 1 լիարժեք հարկաբաժնով, ընդհանուր առմամբ` զբաղեցնելով շուրջ 965մ2 տարածք: Զգալիորեն ավելացել է նաև զննման և պրոցեդուրային սենյակների թիվը, էապես բարելավվել են բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպելու պացիենտների սպասարկումը, որոնց տրամադրվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն. կատարվում են ուլտրաձայնային, ռենտգենաբանական և տուբերկուլոզի հայտնաբերման հետազո­տութ­­յուն­ներ:

    Ակնհայտ է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում.

    • Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017թ-ից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում` անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում, ինչը կազմում է դիսպանսերային հսկողության մեջ գտնվողների 97,5%-ը:
    • Ընդհանուր առմամբ` ՀՌՎ բուժում ստանում է ՄԻԱՎ վարակ ախտորոշումով պացիենտների 84%-ը (նախանշված թիրախը` 90%՝ 2020թ.):
    • Ներդրված է դեղերի պատվերի, գնման և մատակարարման անխափան շղթա, ինչի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ երբևէ չի եղել բուժման ընդհատում:
    • Բուժում ստացողներից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցողների թվի աճի հարցում էական նշանակություն ունի այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու վարումն իրականացնում է բազ­­մա­պրոֆիլային խումբը, որի կազմում ընդգրկված են բժիշկ (վարա­կաբան և/կամ ընտանեկան բժիշկ), բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող և ոչ բժշկական հարցերով զբաղվող այլ անդամներ (իրավա­խորհրդատու, «հավա­սարը` հավա­սա­­­­րին» խորհրդատու և այլն): Խմբի անդամները կատա­րում են որոշակի գոր­ծա­ռույթ­­­­ներ՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց` որպես առանցքային խնդիրներից մեկը դիտարկելով բուժման կարգը պահպանելու հարցում պացիենտներին աջակցելը, ինչը չափազանց կարևոր է բուժման արդյունավետությունն ապահովելու համար:
    • Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կենտրոնի և աջակիցների ջանքերով տարիների ընթացքում ստեղծված ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման համակարգի (ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, կանխարգելում, մոնիտորինգ, բուժման ծառայություններ) անխափան գործարկումը և միջոցառումների հետևողական իրականացումը թույլ կտան ՀՀ-ում հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրով և միջազգային պարտավորություններով նախանշված «90-90-90» հավակնոտ թիրախներին:
  • Սեպտեմբերի 12, 2019

    Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը:

    Ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:

    Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է:

    Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների`

    - Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են:

    - Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը:

    - 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:

    - Արձանագրվել է , որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:

    Հայաստանը բնութագրվում է «Ոչ վարակիչ հիվանդությունների» (ՈՎՀ) բարձր բեռով: ՈՎՀ-ին վերագրելի է քաղցկեղի տարբեր ձևերը, (առավել հաճախ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոսքի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի և կրծքի), սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածը և այլն, արյան շրջանառության համակարգի հիվանդություները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, կատարակտը, մոկուլյար դեգեներացիան և ռևմատոիդային արթրիտը:

    Մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 55 000 նոր դեպք, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է: Հակածխախոտային քաղաքականության փաթեթի ներդրման արդյունքում` 15 տարվա կտրվածքով կփրկվեն հազարավոր (7000) կյանքեր, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները, քանի որ կկանխվեն քաղցկեղի, կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների հազարավոր դեպքեր

    Սեպտեմբերի 12, 2019

    Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

    Նախագծով առաջարկվում է.

    1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահին դեղագործական արտադրանքի պիտանելիության մնացորդային ժամկետը սահմանել նվազագույնը վեց ամիս: Իսկ ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով դեղագործական արտադրանքի ներմուծումը թույլատրել միայն պետության կարիքների համար, այդ թվում՝ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի, լիազոր մարմնի որոշման հիման վրա,

    2) տարանջատել հավաստագրման ենթակա արտադրանքը կենսակտիվ հավելումներից,

    3) հանել հայտարարագրվող ԱՏԳ ԱԱ անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում հավաստագրման պահանջը,

    4) հստակեցնել «նմուշներ» հասկացությունը, նշելով, որ այն իրենից ներկայացնում է դեղի առաջնային, երկրորդային փաթեթների, պիտակների գունավոր գծապատկերները և ներդիր թերթիկը, հստակեցնել դեղագործական արտադրանքի և սննդային հավելումների ներմուծման (արտահանման) ընթացակարգերը,

    Այս որոշումը կբարելավի բնակչության դեղերի հասանելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև կկարգավորվեն տնտեսվարողների կողմից բարձրացված և նրանց գործունեությանը խոչընդոտ հանդիսացող խնդիրները:

  • Սեպտեմբերի 11, 2019

    Առողջապահության նախարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստը:

    Հաշվի առնելով 2019 թվականի մինչ այս պահն արձանգարված տասը մայրական մահվան դեպքերը` նիստի ընթացքում յուրաքանչուր մահ առանձին վերլուծության է ենթարկվել:

    Պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես` սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս, լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

    Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը.

    1. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
    2. Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ:
    3. Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա:
    4. Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին:
    5. Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:

    Ամփոփելով հանդիպումը` նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ պետք է արվի, ամեն ինչ` կանխարգելվող մայրական մահերը բացառելու, ինչպես նաև հղիների առողջության բարելավման, առողջ ապրելակերպի, հղիների և ընտանիքի անդամների վտանգի նշանների ուսուցման բարձրացման ուղղությամբ:

    Սեպտեմբերի 10, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին:

    ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկներին շնորհում է մակարդակներ:

    Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

    Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը: Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը:

    Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա:

  • Սեպտեմբերի 10, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:

    Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ առաջին հանդիպման շրջանակներում կողմերի միջև տեղի է ունեցել երկկողմ համագործակցության քննարկում:

    Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու երկրները պետք է զարգացնեն մասնագիտական հարաբերությունները` հետագա համագործակցության հնարավորություններն ավելի ընդլայնելով: Նա առանձնահատուկ շեշտել է, որ Չեխիայի առողջապահական համակարգի փորձով կարող են կիսվել Հայաստանի հետ:

    «Մենք նույնպես ունենք լավ արդյունքներ: Հայաստանն իր հերթին կարող է պատվաստումների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և այլ փորձով ևս փախանակվել: Համագործակցել հնարավոր է և' կառավարության, և' դեղագործական ընկերությունների, և' բժշկական հաստատությունների հետ», - ասել է նախարարը:

    Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բեդրիխ Կոպեցկուն ներկայացրած առաջարկների համար, և Հայաստան գալու հրավեր է արել Չեխիայի առողջապահության նախարարին:

    Չեխիայի հետ առողջապահության բնագավառում համագործակցությունն սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ երկրների միջև ստորագրվել է «Հայաստանի և Չեխիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության ու բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը:

    Սեպտեմբերի 10, 2019

    Օգոստոսի 9-ին «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության շնորհիվ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի թվով 2 մանկական բաժանմունքների հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները վերահակավորվել են:

    Սենյակներն ամբողջությամբ կահավորվել են ժամանակակից գույքով, իսկ միջանցքների պատերը զարդարվել են սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների ձեռքի աշխատանքներով:

    Միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը և ողջունել նախաձեռնությունը: Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ծրագրի իրականացման հարցում։

  • Սեպտեմբերի 10, 2019

    Ի պատասխան «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված «Ինչո՞ւ են պապիլոմավիրուսի հետազոտության ժամանակ նվերներ տվել» վերտառությամբ հոդվածի, որտեղ նշվում է, թե «ՀՀ նախարարությունից բանավոր զրույցում նվերի հանգամանքը հերքել են, իսկ գրավոր հարցմանը չեն պատասխանել» տեղեկացնում ենք, որ հարցմանը գրավոր պատասխանավել է դեռևս սույն թվականի սեպտեմբերի 2-ին թիվ ՎՀ/12805-19 գրությամբ թղթային առաքմամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ Առողջապահության նախարարության և ՖԱՅԴԵՔ Կորպորացիայի միջև 2018 թվականի օգոստոսի 20-ին ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր» և նշված հետազոտություններն իրականացվում են «ՖԱՅԴԵՔ» Արմենիայի կողմից: Պարզաբանում ստանալու համար անհրաժեշտ է դիմել «ՖԱՅԴԵՔ» Արմենիա կազմակերպությանը:

    Սեպտեմբերի 09, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի տնօրինության հետ: Վերջիններս ներկայացրել են հիմնադրամի կատարած աշխատանքները և հետագա պլանները, ինչպես նաև առաջարկել են ստեղծել լսողական առողջապահության ազգային ծրագիր։

    Լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարքի լսողական հիմնադրամը` «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և ԱՄՆ-ից Քավուկչյան ընտանիքի հետ միասին 2015 թվականից որոշել են բարեգործական առաքելություն իրականացնել Հայաստանում՝ կարիքավոր անձանց ապահովելու լսողական սարքերով:

    «Մենք հասկանում ենք, որ երկիրը ոչ միայն հումանիտար օգնության կարիք ունի, այլ նաև տեխնիկական և ռազմավարության զարգացման», - ասել է Արա Բաբլոյանը:

    Սկսած 2017 թվականից` Հայաստանում երեք և Արցախում մեկ անգամ իրականացվել է մարդասիրական այս առաքելությունը, որի արդյունքում Երևանից, մարզերից և Արցախից կարիքավոր անձինք ստացել են մոտ 9000 լսողական սարք:

    Սթարքիի լսողական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի ազգային քաղաքականությունն ու ռազմավարական պլանը` ականջի և լսողության խնամքի վերաբերյալ: Այն իրականացվել է աշխարհի ավելի քան 110 երկրներում, որոնցից 65-ում կրում է շարունակական բնույթ:

    Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը:

    Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով ծրագրի իրականացման դերը մեր երկրում, պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամին և օգնել նրանց` քայլ առ քայլ առաջ գնալու և այն իրականացնելու հարցում:

  • Սեպտեմբերի 09, 2019

    Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում իրականացվելու են`

    1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,

    2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,

    3) ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,

    4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:

    Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:

    Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել բուժօգնության հիշյալ բոլոր տեսակները:

    Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:

    Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին, դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», Շենգավիթ բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում` ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:

    Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներ են՝

    ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ հետևյալ զույգերը`

    1) երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,

    2) զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ պատճառական կապով զոհվածի ծնողներ,

    3) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

    4) զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

    5) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ:

    Մաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝

    1)ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

    2) կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի կորցրած մայրերի դեպքում` մինչև 42 տարեկանը:

    Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:

    Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանված պահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն:

    Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:

    Սեպտեմբերի 06, 2019

    Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի մոտ կա կոնյուկտիվիտ, հազ, կոկորդի կարմրություն, ընդհանուր թուլություն:

    Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն հինգերորդ դեպքն է գրանցվում: Համաճարակաբանորեն դեպքերից 3-ը կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

    Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունը համարվում է թոքաբորբը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

    Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի և եղջերաթաղանթի բորբոքումները:

    Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, որը կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է: Այս ձևն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը` մի քանի ամիս հետո բերելով հիվանդի մահվան:

    Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն Ուկրաինան է, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով:

    Հիշե´ք, պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:

  • Սեպտեմբերի 06, 2019

    Քաղցկեղի առաջացման և բուժման մասին պարբերաբար խոսվում է մասնագետների և ոչ միայն մասնագետների լայն շրջանակում` գիտական և ոչ գիտական մեթոդների, հետազոտությունների մասին տարբեր նյութեր հրապարակելով:

    Քաղցկեղ ունեցողների մի մասն այլընտրանքային բժշկության հետ մեծ հույսեր է կապում: Այս պարագայում, նրանց առողջությանը վնաս է հասցնում ոչ այնքան խոտաբույսը, որն օգտագործում են, այլ այն, որ նրանք ինքնախաբեությամբ են զբաղվում` կորցնելով թանկագին ժամանակը։

    Հարկ է նշել, որ այլընտրանքային բուժման մեթոդներն ապացուցողական հենք չունեն և արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել: Չնայած դրան` շատերը քաղցկեղ ունեցողներին խորհուրդ են տալիս անհեթեթ տարբեր միջոցներ կիրառել` «բուժման» կուրս անցնել, ինչն ավելի է խորացնում հիվանդությունը։

    Այսպիսով` խորհուրդ ենք տալիս տուրք չտալ հակագիտական տեսություններին, դրանց կուրորեն հավատացող մարդկանց առաջարկում ենք տարբերել իսկական բժշկական գիտությունը կեղծից, ճիշտ գնահատել այլընտրանքային բուժման միջոցների արդյունավետությունը, գիտակցել դրանից բխող հետևանքներն ու վնասները:

    Առողջապահության նախարարությունը բազմիցս անդրադարձել է այսօրինակ խնդիրների, և նման դեպքերից խուսափելու համար դարձյալ հորդորում ենք` ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմել բժշկի` զերծ մնալով ինքնակոչ «մասնագետների» ու հեքիմների ծառայություններից:

    Գնահատեք ձեր առողջությունը:

    Սեպտեմբերի 06, 2019

    Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ընկերության միջև:

    Երկկողմանի հուշագիրը` ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ»-ի միջև` նպատակ ունի վերջինիս կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել ուռուցքաբանական ծառայությունը Հայաստանում: Հուշագրի և նրանց համատեղ ջանքերի շնորհիվ` այն նպաստելու է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը: Ներդրումների գումարը շուրջ 3,5 միլիոն դոլար է:

    «Պետական բյուջեում ճառագայթային բժշկությանը տրամադրվող միջոցների աճ է արձանագրվում: Մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում էական ձեռքբերումներ ունենալ», - ասել է Արսեն Թորոսյանը:

    Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ընկերության` ներդրում կատարելու ցանկությունը և նշել, որ հենց այս ընկերությունն է սկիզբ դրել ժամանակակից ճառագայթային բուժումը Հայաստանում:

    «Պետությունն իր հերթին այս ոլորտում էականորեն մեծացնում է պետական ֆինանսավորումը: 2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտավորապես 3 անգամ աճ: Մենք պետք է ավելացնենք ֆինանսները, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնենք բուժումը թե' վիրահատական, թե' ճառագայթային թերապևտիկ, թե' քիմիաթերապևտիկ ուղղություններով», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

    Ինչ վերաբերում է եռակողմ փոխըմբռնման հուշագրին, ապա այն նպատակ ունի իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ ու ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար:

  • Սեպտեմբերի 06, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին:

    Նախարարը շրջայցը սկսել է բժշկական կենտրոնի ծննդատնից, եղել է հղիների պաթոլոգիայի, հետծննդյան խնամքի, նորածնային և գինեկոլոգիական բաժանմունքներում: Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է և՛ ֆիզիոլոգիական, և՛ վերակենդանցման բաժանմունքը, որը անհաս և հիվանդ նորածինների համար է։ Այն հագեցած է սարքավորումներով` մինչև 1000 գրամ քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպելու համար:

    Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդաների ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ: Նախարարը մտել է սենյակներ, շնորհավորել նոր ծննդաբերած մայրերին և փոքր հուշանվերներ փոխանցել:


    Այնուհետև բժշկական կենտրոնում Արսեն Թորոսյանը շրջել է ընդունման և անհետաձգելի օգնության, շտապ օգնության և վերակենդանացման, արյան փոխներարակման և ակնաբուժական բաժանմունքներով և վերջում ստուգել նաև իր տեսողությունը։

    Հաջորդիվ նախարարը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայում և ծանոթացել մատուցվող ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայություններին։ Նախարարին է ներկայացվել ազգային օրացույցով կատարվող պատվաստումների ընթացքը, ըստ որի` այստեղ և՛ սեզոնային գրիպի, և՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների աճ է նկատվում:


    Արսեն Թորոսյանը ծանոթացել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական քոլեջին, որտեղ ուսանողները ստանում են քույրական գործի կազմակերպում, մանկաբարձական գործ, դեղագործություն, բուժական կոսմետոլոգիա և այլ մասնագիտություններ։Պոլիկլինիկայում գործում է նաև հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը։

    Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին` նրանց կատարած աշխատանքի համար` հավելելով, որ ռեսուրսները պետք է հնարավորինս օպտիմալ օգտագործել:

    Սեպտեմբերի 03, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և մատուցվող ծառայություններին:

    Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հեմոֆիլիայի կենտրոնի աշխատանքներին, որտեղ աշխատակիցները նախարարին ցանկություն են հայտնել` ստեղծելու նաև թրոմբոզի ու հեմոստազի կենտրոն` մյուս հիվանդանոցներին տեսական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

    Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կենսաքիմիական, մանրէաբանական, հյուսվածքաբանական, մոլեկուլար գենետիկայի և այլ լաբորատորիաներում: Ըստ կենտրոնի աշխատակիցների` այստեղ արյան մանրամասն մակարդելիության հետազոտությունը լավագույնն է արվում:

    Նախարարը նաև եղել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում և արյան բանկում:

    «Որպես աջակցող օղակ` մեր պարտականությունն է ենթակա հիմնարկների տարբեր խնդիրները լուծել` հեմոֆիլիայի, դեղորայքի, ֆինանսավորման և այլ ուղղություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ կենտրոնը մեծ աշխատանք է կատարում:

  • Սեպտեմբերի 02, 2019

    Անդրադառնալով մամուլում տարածված «Հրդեհի հետևանքները առողջապահության նախարարությանը չի մտահոգել» վերնագրով հոդվածին հայտնում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 24-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքի հրդեհի հետ կապված մթնոլորտային օդի հետազոտությունների վերաբերյալ տվյալներ առողջապահության նախարարությանը հասանելի են դարձել համացանցից՝ 2019 թվականի օգոստոսի 27-ին, երբ հրդեհը մարվել է 2019 թվականի օգոստոսի 25-ին:

    Հարկ է նշել, որ համաձայն Կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 762-Ն որոշման՝ հետազոտությունների արդյունքները 24 ժամվա ընթացքում ներկայացվում են առողջապահության նախարարություն: Այսպիսով` առողջապահության նախարարությանը հրապարակված տվյալները հայտնի դառնալու պահին կորցրել են իրենց կարևորությունը, քանի որ տվյալների հրապարակման օրը հրդեհն արդեն իսկ մարված է եղել, իսկ աղտոտումը` ցրված:

    Միաժամանակ, հրապարակված տվյալները հնարավորություն չեն ընձեռում գնահատելու վտանգավորության աստիճանը և հանդես գալու համատեղ հաղորդագրություններով (շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների համաձայն՝ Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1186-Ն որոշման), քանի որ վերջինիս գնահատման համար անհրաժեշտ է վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտման մասին տեղեկատվություն՝ իրենց ազդեցության ժամանակահատվածի համար:

    Հաշվի առնելով, որ հրդեհը մարվել է մինչև 22 ժամ, և վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտման բարձր մակարդակները չէին կարող պահպանվել անընդհատ, ապա հրդեհից առաջացած վնասակար նյութերի հնարավոր ազդեցությունը հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վրա կլիներ աննշան (միայն՝ ծուխ և հոտ)` առանց առողջական վիճակի նշանակալի փոփոխության:

    Սեպտեմբերի 02, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Sphera Global Healthcare» ընկերության և Հայաստանի Հանրապետության պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչներին:

    «Sphera Global Healthcare»-ը իսպանական ընկերություն է, որն իրականացնում և մշակում է առողջապահական լուծումներ` կառավարության, առողջապահական շուկայում խոչընդոտների հանդիպող մի շարք կորպորացիաների, կազմակերպությունների և հաստատությունների համար:

    Կիրառելով իրենց փորձը կառավարման և համակարգման, բժշկական ցանցերի և տեխնոլոգիաների ոլորտում` նրանք աշխատում են առողջապահության որակի բարելավման և թափանցիկության բարձրացման համար:

    Ընկերության տնօրեններ Ռաֆայել Գոթսենսն ու Կառլոս Մալետը մեծ ցանկություն են հայտնել` ներդրումներ անելու, համագործակցելու Հայաստանի առողջապահության նախարարության հետ և ծանոթանալու հայկական բժշկական կազմակերպություններին: Առաջարկությունների մշակման նպատակով` վերջիններս պայմանավորվածություն են ձեռք բերել` ներկայացնելու հետագա աշխատանքների կազմակերպման տեսլականը:

    Նախարար Արսեն Թորոսյանը ողջունելով գաղափարը` ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Հայաստանի հիվանդանոցներ` ծանոթանալու կառավարման համակարգին, ըստ որի` հնարավոր կլինի համատեղ ծրագիր մշակել:

  • Սեպտեմբերի 02, 2019

    Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր:

    Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով: Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

    Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

    Օգոստոսի 30, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի պատվիրակությանը` երկու երկրների առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ուղիները քննարկելու և դեսպանին հրաժեշտ տալու` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։

    Սեյեդ Քազեմ Սաջադին նախարարին ներկայացրել է, թե ինչ համագործակցություն է եղել մինչ այժմ Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտում: Վերջինս հանդես է եկել նաև մի շարք նոր առաջարկներով, մասնավորապես հարաբերությունները խորացնել քաղցկեղի կանխարգելման, սկրինինգային ծառայությունների ընդլայնման, կրթական փոխանակման ծրագրերի, առողջապահական տուրիզմի, դեղորայքի, բժշկական սարքավորումների, ակնաբուժական մասնագիտացված կլինիկայի ուղղությամբ աշխատանքներ տանելու և մի շարք այլ ուղղություններով:

    Դեսպանը նշել է, որ մեծ ցանկություն կա քաղցկեղի կանխարգելման սկրինինգներ իրականացնելու համար հետազոտական կենտրոն հիմնել Հայաստանում:

    Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին, ապա պատրաստակամություն հայտնել այս ուղղություններով համագործակցելու և նշել, որ ուրախ կլինի իրանական փորձը կիրառել մեր երկրում:

    Վերջում իրանական կողմը նախարար Արսեն Թորոսյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն` ծանոթանալու իրենց երկրի առողջապահական համակարգին:

    Նախարարը սիրով համաձայնել է և ամփոփելով հանդիպումը` Սեյեդ Քազեմ Սաջադիին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքների համար:

  • Օգոստոսի 30, 2019

    Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

    Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների հետ համատեղ կազմակերպված շրջայցի արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Բոլորն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով:

    Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ: Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:

    Օգոստոսի 29, 2019

    Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

    Նախաձեռնությունն առաջարկվել է հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծումը և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը:

    Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:

    Ըստ որի` ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական և հարակից միջոցներ, շարժական գույք և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ և այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

  • Օգոստոսի 28, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն` ծանոթանալու ծառայություններին, բարեփոխումներին և գործունեությանը:

    Նախարարի խոսքով՝ «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի սրտաբանության օրրանը: Այնտեղ իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաների և մեծահասակների համար։ Կենտրոնում գործում է առիթմոլոգիական կլինիկա, որն ապահովում է բարձր տեխնոլոգիական ամբողջ օղակը՝ իր մեջ ներառելով ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայություները:

    Բժշկական կենտրոնը համագործակցում է նաև սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող արտերկրի բժիշկների հետ, որոնք յուրաքանչյուր այցի ընթացքում կատարում են շուրջ 30 վիրահատություն:

    Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սրտի հիվանդությունների բուժման ոլորտում գրանցվել են զգալի փոփոխություններ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ միակ խնդիրը կենտրոնում թողունակությունն է, այսինքն՝ հիվանդները գալիս են, սակայն սպասարկելու տեղ չի լինում:

    «Մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանը հավելյալ 70 մլն դրամ բյուջե է տրամադրել այս տարի քաղաքային բյուջեից, որպեսզի վերանորոգում կատարվի և ընդլայնվի ծառայությունների մատուցման վայրերը, հզորությունները»,- ասել է նախարարը:

    Արսեն Թորոսյան նշել է, որ հետագայում նոր մասնաշենք կառուցելու մտքեր կան, որպեսզի կենտրոնը կարողանա ավելի մեծ թվով ստացիոնար հիվանդների ընդունել:

    Առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի հետ 2019 թվականի տարեսկզբին կնքվել է 941 միլիոն դրամի պետական պատվերի պայմանագիր, որը հետագայում ավելացվել է շուրջ 800 միլիոն դրամով։ Տվյալ պահին առողջապահության նախարարության և կազմակերպության միջև կնքված պետական պատվերի ծառայությունների մատուցման պայմանագրային գումարը 2019 թվականի համար կազմում է 1,74 մլրդ դրամ։

    Օգոստոսի 28, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն` ծանոթանալու ծառայություններին, բարեփոխումներին և գործունեությանը:

    Նախարարի խոսքով՝ «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի սրտաբանության օրրանը: Այնտեղ իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաների և մեծահասակների համար։ Կենտրոնում գործում է առիթմոլոգիական կլինիկա, որն ապահովում է բարձր տեխնոլոգիական ամբողջ օղակը՝ իր մեջ ներառելով ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայություները:

    Բժշկական կենտրոնը համագործակցում է նաև սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող արտերկրի բժիշկների հետ, որոնք յուրաքանչյուր այցի ընթացքում կատարում են շուրջ 30 վիրահատություն:

    Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սրտի հիվանդությունների բուժման ոլորտում գրանցվել են զգալի փոփոխություններ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ միակ խնդիրը կենտրոնում թողունակությունն է, այսինքն՝ հիվանդները գալիս են, սակայն սպասարկելու տեղ չի լինում:

    «Մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանը հավելյալ 70 մլն դրամ բյուջե է տրամադրել այս տարի քաղաքային բյուջեից, որպեսզի վերանորոգում կատարվի և ընդլայնվի ծառայությունների մատուցման վայրերը, հզորությունները»,- ասել է նախարարը:

    Արսեն Թորոսյան նշել է, որ հետագայում նոր մասնաշենք կառուցելու մտքեր կան, որպեսզի կենտրոնը կարողանա ավելի մեծ թվով ստացիոնար հիվանդների ընդունել:

    Առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի հետ 2019 թվականի տարեսկզբին կնքվել է 941 միլիոն դրամի պետական պատվերի պայմանագիր, որը հետագայում ավելացվել է շուրջ 800 միլիոն դրամով։ Տվյալ պահին առողջապահության նախարարության և կազմակերպության միջև կնքված պետական պատվերի ծառայությունների մատուցման պայմանագրային գումարը 2019 թվականի համար կազմում է 1,74 մլրդ դրամ։

  • Օգոստոսի 27, 2019

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

    Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար, ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։

    ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաներն աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

    Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը փաստագրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը փաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստի արդյունքում: Սակայն հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական հսկողության միջոցառումների իրականացման շնորհիվ տեղական տարածում չեն ստանում:

    Օգոստոսի 27, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Լիկվոր» և «Արփիմեդ» տեղական դեղագործական ընկերություններ:

    Նախարարը շրջայց է կատարել և ծանոթացել ընկերությունների գործունեությանը: Առաջին այցով նա եղել է «Լիկվոր» ընկերությունում, որը զբաղվում է ակնակաթիլներ, ներերակային և կաթիլաներարկման լուծույթների արտադրությամբ:

    Ընկերության ռազմավարությունն ուղղված է արտահանվող դեղերի ծավալի մեծացմանը, աշխարհագրական ընդլայնմանը և արտադրանքի տեսականու մեծացմանը: Արտադրանքի 70%-ից ավելին արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: «Լիկվոր» ընկերությունը ապահովում է Հայաստանից արտահանվող դեղերի ավելի քան 40%-ը:

    Նախարարի հաջորդ այցը «Արփիմեդ» հայկական դեղարտադրող ընկերությունն էր: Շրջելով կառույցում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին և արտադրատեսակներին: Գործարանը կառուցված է ժամանակակից միջազգային պահանջների համապատասխան:

    Ընկերությունը զբաղվում է ցավազրկողներ, գլյուկոկորտիկոիդներ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակապրոտոզոային դեղերի արտադրությամբ:

    Երկու ընկերությունների տնօրենները նշել են, որ ամեն ինչ արվում է կատարելագործելու արտադրական և լաբորատոր սարքավորումները:

    «Միանշանակ կարող ենք ասել, որ ընկերությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, քանի որ նրանք ունեն GMP հավաստագրեր: Այցելելով «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերություններ` մենք ինքներս հավաստիացանք, որ տարբեր երկրների դեղարտադրողներն այցելելով մեր երկիր, տեսնում են, որ արտադրությունն այն որակի է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

  • Օգոստոսի 27, 2019

    Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

    Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար, ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։

    ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաներն աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

    Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը փաստագրվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը փաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստի արդյունքում: Սակայն հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական հսկողության միջոցառումների իրականացման շնորհիվ տեղական տարածում չեն ստանում:

    Օգոստոսի 27, 2019

    Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

    Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար, ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ բարձրորակ համաճարակաբանական հսկողություն, հիվանդության կասկածելի դեպքերի նվազագույնը 80%-ի լաբորատոր հետազոտություն և դրական նմուշների հետագա գենոտիպավորում Մոսկվայի տարածաշրջանային վերազգային լաբորատորիայում։

    ԱՀԿ-ն առաջարկում է երկրի ներսում կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատել հենց հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք, իրենց հերթին, տարածաշրջանային վերազգային լաբորատոր ցանցի մաս են կազմում։ ԱՀԿ հավատարմագրում ստացած լաբորատորիաներն աջակցում են նաև երկրում գործող այլ լաբորատորիաներին՝ կարմրուկի և կարմրախտի հետազոտությունների որակի արտաքին գնահատման համակարգին միանալու գործում, իսկ կարմրուկի և կարմրախտի կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունների արդյունքները վերահաստատում են անվճար հիմունքներով։

    Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2007 թվականից ի վեր չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, ինչը փաստագրվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը փաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստի արդյունքում: Սակայն հանրապետությունում պարբերաբար արձանագրվում են բերովի դեպքեր, որոնք կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և համաճարակաբանական հսկողության միջոցառումների իրականացման շնորհիվ տեղական տարածում չեն ստանում:

  • Օգոստոսի 22, 2019

    Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

    Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

    Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

    Օգոստոսի 21, 2019

    Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ: Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին:

    Դրանց անվտանգ գործածությունը սահմանված է առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոններով և նորմերով:

    Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Այդ պատճառով արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ:

    Թափոնների ցանկացած տարողություն կամ բեռնարկղ, որը պարունակում է կենցաղային թափոնների և վտանգավոր բժշկական թափոնների թեկուզ աննշան քանակության խառնուրդ` դիտվում է որպես վտանգավոր բժշկական թափոն:

    Վարակիչ բժշկական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես պետք է առանձնացվեն այլ թափոններից, այդ թվում՝ կենցաղային թափոններից, տեղադրվեն դրանց հավաքման համար հատուկ նախատեսված և մակնշված տարողությունների մեջ, հեռացվեն և վնասազերծվեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից:

    Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ խստորեն պահպանել նշված սանիտարական կանոնների պահանջները և հիշեցնում, որ սանիտարական կանոնների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական տույժ:

  • Օգոստոսի 20, 2019

    Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։

    Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

    Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

    • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

    • չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,

    • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

    • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

    • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

    • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

    • սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում և փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

    • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),

    • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

    • պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,

    • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդը պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

    • աղիքային վարակներին բնորոշ գանգատների դեպքում ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժմամբ, անհապաղ դիմել բժշկական օգնության:

    Օգոստոսի 20, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կատարել է առաջին այցը «Շտապբուժօգնության» ՓԲԸ կայան և ծանոթացել Երևանի շտապօգնության մատուցած ծառայությունների որակին:

    Նախարարը շրջայց է կատարել տարածքում` նախ ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, ապա այցելել է զանգերի կենտրոն, որտեղ անձամբ հետևել է ընթացքին, թե ինչպես են աշխատակիցները պատասխանում քաղաքացիների զանգերին:

    Արսեն Թորոսյանն անձամբ շտապօգնության տնօրենին ներկայացրել է այն բողոքներն ու ահազանգերը, որոնք ստանում է առողջապահության նախարարությունը, բացի այդ խոսել է շտապօգնության արդիականացմանն ուղղված քայլերի մասին:

    «Ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրվեցին առողջապահության նախարարությանը: Դրա 500 միլիոն դրամը ուղղված է շտապօգնության բժշկական ծառայությանը` 15 բրիգադի ավելացմանը Երևանում և 14 բրիգադի ավելացմանը մարզերում: Այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով: Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»,- ասել է Թորոսյանը:

    Նախարարը խոսել է նաև ամբողջ երկրի համար միասնական «Շտապ օգնության» զանգերի կենտրոնի ստեղծման մասին, որն իրենից ենթադրում է զանգերն ու կանչերը վերահասցեագրելու մարզային հիվանդանոցներ: Հատուկ շեշտվել է, որ գաղափարի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում և դրա իրականացման համար ֆինանսական մեծ ներդրումներ չեն պահանջվի:

  • Օգոստոսի 20, 2019

    Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):

    Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

    Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:

    Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների համատեղ շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատման նպատակով:

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում 5 հիվանդից նմուշառում է կատարվել: Վերջիններիս մոտ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ:

    Բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն: Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

    Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համայնքի բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

    Օգոստոսի 20, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կատարել է առաջին այցը «Շտապբուժօգնության» ՓԲԸ կայան և ծանոթացել Երևանի շտապօգնության մատուցած ծառայությունների որակին:

    Նախարարը շրջայց է կատարել տարածքում` նախ ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, ապա այցելել է զանգերի կենտրոն, որտեղ անձամբ հետևել է ընթացքին, թե ինչպես են աշխատակիցները պատասխանում քաղաքացիների զանգերին:

    Արսեն Թորոսյանն անձամբ շտապօգնության տնօրենին ներկայացրել է այն բողոքներն ու ահազանգերը, որոնք ստանում է առողջապահության նախարարությունը, բացի այդ խոսել է շտապօգնության արդիականացմանն ուղղված քայլերի մասին:

    «Ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրվեցին առողջապահության նախարարությանը: Դրա 500 միլիոն դրամը ուղղված է շտապօգնության բժշկական ծառայությանը` 15 բրիգադի ավելացմանը Երևանում և 14 բրիգադի ավելացմանը մարզերում: Այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով: Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»,- ասել է Թորոսյանը:

    Նախարարը խոսել է նաև ամբողջ երկրի համար միասնական «Շտապ օգնության» զանգերի կենտրոնի ստեղծման մասին, որն իրենից ենթադրում է զանգերն ու կանչերը վերահասցեագրելու մարզային հիվանդանոցներ: Հատուկ շեշտվել է, որ գաղափարի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում և դրա իրականացման համար ֆինանսական մեծ ներդրումներ չեն պահանջվի:

  • Օգոստոսի 15, 2019

    Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

    Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը` հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:

    Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

    Նշենք, որ որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

    Վերանայվել են թղթային դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N 1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար(N 3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար (N 4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով, կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:

    Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:

    Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:

    Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները:

    Վերանայվել են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ:

    Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում:

    Օգոստոսի 14, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

    Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:

    Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է, որ 2 երկրի միջև առկա համագործակցությունը, որը ստորագրվել է 2002-ին, նոր թափ կստանա` ընդլայնելով շրջանակները և ընդգրկելով ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վերաբերյալ հարցերը:

    Արսեն Թորոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձին և հույս հայտնել, որ առաջիկա համագործակցությունը կնպաստի այդ փորձը մեր երկրում կիրառելուն: Նախարարն ընդգծել է, որ ծխախոտի դեմ պայքարը ոլորտի գերակայություններից է և քայլերը միտված են առողջ հասարակություն ունենալուն:

    Արտաքին գործերի նախարարն առանձնակի շեշտել է, որ իրենց երկրում մեծ դեր է խաղացել Ազգային ժողովը` դեռևս 2005թ-ին ընդունելով հանրային վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքը:

    «Մենք հենց այս տարի ենք ուզում այդ օրենքն ընդունել և հատուկ ուզում եմ նշել այն կարևոր դերը, որն ունի Ուրուգվայի նախագահն այս դաշտում: Մենք այն տարբեր քննարկումների ընթացքում որպես օրինակ ենք ներկայացնում»,- նշել է Արսեն Թորոսյանը` կարևորելով քաղաքական առաջնորդության դերը ծխախոտի դեմ պայքարի հարցում:

    Ռոդոլֆո Նին Նովոան կիսվել է Ուրուգվայի դեմ միջազգային ծխախոտային ընկերության դատական հայցի մանրամասներով, նշելով, որ այդ գործընթացում երկրի հաղթանակը առողջության իրավունքի գերակայությունը տնտեսական շահից գերադասելու շնորհիվ է եղել:

    Արտաքին գործերի նախարարը եզրափակել է, որ Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչներին իրենց երկիր` փորձի փոխանակման համար:

    Երկուստեք կարևորվել է առաջիկա սերտ համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ պահել կապը առողջապահական ծրագրերի իրականացման գործում:

  • Օգոստոսի 13, 2019

    ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» բժշկական ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, ԱՆ հանրային խորհրդի անդամների, միջազգային կազմակերպությունների և առողջապահության ոլորտում առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել էր հանրային քննարկում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության շրջանակում:

    Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի տեղակալներ
    Լենա Նանուշյանը, Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

    Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր բնութագիրը` ներկա միտումները, նպատակները և միջոլորտային համակարգումը: Քննարկվել են Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության առաջնահերթությունները, բարձրաձայնվել ոլորտում առկա հիմնախնդիրները: Հայեցակարգի բարելավման նպատակով շահագրգիռ կողմերի հետ ծավալված հարց ու պատասխանի միջոցով ուրվագծվել են մոտեցումները, և ստացված առաջարկ-դիտողությունները ներառվել են ընթացիկ աշխատանքների օրակարգում:

    Կլոր սեղան-քննարկման ավարտին մասնակիցներն ավելի հստակ պատկերացում ունեցան առողջապահական համակարգի հզորացման, դրա հետ կապված բարեփոխումների, առկա խնդիրների վերաբերյալ:

    Օգոստոսի 13, 2019

    Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

    Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը՝ կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է ստեղծել թե այցելուների, թե բուժանձնակազմի համար:

    Միաժամանակ, առաջարկվել է հնարավորության դեպքում շարունակել տարածքի բարեփոխումները, օրինակ` այգում ավելացնելով նստարաններ և բացօթյա տաղավար, որը անկյուն կդառնա հիվանդների շփման համար:

    «Ավան» վարչական շրջանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու կենտրոնի բացօթյա պայմանների բարեկարգմանը:

  • Օգոստոսի 13, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները:

    2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է:

    Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր երկրում մշակվում է նոր քաղաքականություն: Հաշվի առնելով այս ոլորտում Ուրուգվայի արդյունքը` փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ևս այն իրականություն կդառնա և կունենա դրական ազդեցություն:

    Էդուարդո Ռեզենբրոքը փաստել է, որ Ուրուգվայի նախագահը մասնագիտությամբ լինելով ուռուցքաբան, շատ ճիշտ գնահատել է քաղցկեղի հիվանդացության ռիսկի գործոնները: Քաղաքական կամք դրսևորելով` իրականացրել է ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ` ուղղված բնակչության առողջության պահպանմանը:

    Նա նաև նշել է, որ 2002 թվականին ստորագրված հուշագիրն ամբողջովին կյանքի չի կոչվել և այսուհետև ակտիվորեն պետք է համատեղ աշխատել` հատկապես ծխախոտի հսկողությունն ապահովելու համար:

    «Մենք ականատես լինելով քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճին, կարևորելով բնակչության առողջության պահպանումը` ուզում ենք օգտագործել այլ երկրների փորձը, որպես օրինակ, որ մենք նույնպես կարող ենք փոփոխություններ իրականացնել, որոնք ազդեցություն կթողնեն երկրի վրա», - ասել է նախարարի տեղակալը:

    Կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նաև այլ հարցերի շուրջ, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգները և կանխարգելումը, նորածինների մահացության մակարդակի նվազեցումը և այլն:

    Օգոստոսի 11, 2019

    168.am կայքում տպագրված «Շուրջ 10 մլն դրամ դուրս կգրվի նախարարի ընկերոջ «կուրացիայի» համար» վերնագրով նյութում տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ, որոնց առնչությամբ ստորև ներկայացնում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը։

    Լրատվական կայքից դիմել են նախարարություն՝ էներգոաուդիտի անցկացման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որին տրվել է հետևյալ պատասխանը. «Էներգոաուդիտն այս պահին արվում է ենթակա 10 հիմնարկներում։ Այն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Վերջում ասվել է, որ իրականացվում է մեկ անձով գնում, քանի որ գումարը մեկ միլիոնից պակաս է»։

    Նյութում տեղ գտած մնացած տեղեկատվությունը անհիմն է և նախարարության կողմից չհաստատված։

    Նյութի սկզբում ասվում է՝ աուդիտն իրականացնում է հիմնադրամը, հետո ասվում` «ընկերը»։ Այստեղ նորից հարկ ենք համարում շեշտել, որ էնորգոաուդիտն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Իսկ ինչ վերաբերում է «փոխարենը՝ նախարարությունում փողային հարցերը կուրացիա է անում դրսից վստահորդ մեկը, որի առավելությունը, թերևս, նախարարի հետ մտերմիկ կապն է, ուրիշ ոչինչ» մտքին, ապա պետք է նշել, որ ֆինանսական բոլոր հարցերով զբաղվում են միայն նախարարությունում դրա լիազորությունն ունեցող պաշտոնատար անձինք։

    Իսկ այն պնդմանը, թե էներգոաուդիտը հիմնականում անցկացվում է անվճար, լավ կլիներ կայքը նշեր, թե ով է պատրաստ այդ հսկայական աշխատանքը կատարել անվճար կամ սին հայտարարություններ չաներ։

    Վերջում նշենք, որ ողջ գործընթացն իրականացվել և իրականացվում է բացարձակ թափանցիկ։ Նախարարի մոտ եղել է հանդիպում ոլորտի կազմակերպությունների հետ, ինչից հետո էլ սկսվել է գործընթացը։ Հանդիպման նյութի հղումը՝ http://moh.am/#1/1970։

  • Օգոստոսի 10, 2019

    Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնատար այլ անձինք:

    Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում:

    Նշենք, որ ծննդատուն կառուցելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Վարտան Սիրմակեսի առաջին հանդիպման ժամանակ, երբ նախարարն առաջարկել է առողջապահական նոր ծրագիր սկսել Գյումրիում:

    Հիշեցնենք, որ այս առիթով առողջապահության նախարարի և բարերարի միջև օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` առողջապահության նախարարությունն աշխատանք է տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ ֆինանսական մասն իրականացվելու է Վարտան Սիրմակեսի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:

    Օգոստոսի 09, 2019

    2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

    Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են.

    Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`

    1. զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կցվում է), կամ

    2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող, կամ

    3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ

    4. ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ

    5. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):

    Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`

    1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

    2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

    Դիմումների մուտքագրումը և հերթագրումը

    Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն:

    Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:

    Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում` պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո:

    Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:

    Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ` Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնու­թյո­ւնը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:

  • Օգոստոսի 09, 2019

    Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները` 2018 թվականի ձմեռային զորակոչին համընթաց: Արդյունքում ձևավորվել է 16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանում և 11-ը` մարզերում:

    Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, առաջացել են խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատող այն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել նոր կազմավորված հանձնաժողովներում:

    Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն: Հարցում է արվել նաև Հայաստանի զինվորական կոմիսարին՝ խնդրին առավել հանգամանորեն տեղեկանալու նպատակով:

    Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չեն շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում:

    Առողջապահության նախարարի հրամանով` նրանք կստանան համապատասխան փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար:

    Օգոստոսի 08, 2019

    Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը:

    Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

    2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման փոփոխություններով սահմանվում են.

    Ա) անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

    Ըստ որի` բուժօգնության նշված ծավալներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

    1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և զինծառայողներին հավասարեցված անձ է,

    2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող,

    3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

    4. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը:

    Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

    1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

    2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու/հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,

    Բ) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը, ըստ որի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն: Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` հանձնաժողովի որոշմամբ պացիենտը սպասարկվում է առաջնահերթ:

    Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման կարգի մասին տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:

  • Օգոստոսի 07, 2019

    Փետրվարի մեկից գործում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը:

    Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ:

    Նշենք, որ այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

    Մեկնարկից առայսօր ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի, որոնցից շուրջ 55%-ը Երևանի բնակիչներ են, իսկ 45%-ը` Հայաստանի մարզերից: Փաստացի, փրկվել է 151 կյանք, ցավոք, 29 մարդու կյանք հնարավոր չի եղել փրկել: Արդյունքում` նվազել է նաև հաշմանդամությունը:

    Օգոստոսի 06, 2019

    Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով:

    Երեխան այրվածքները ստացել է օգոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուքի միջոցով:

    Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը:

    Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել:

    Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

    Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի' դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը:

  • Օգոստոսի 06, 2019

    Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում:

    Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ` արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում:

    Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում:

    Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն):

    Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
    • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
    • սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
    • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
    • բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
    • սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,
    • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,
    • պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
    • չլողալ կասկածելի ջրամբարներում,
    • եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման:
    Օգոստոսի 06, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորորսյանն այսօր հանդիպել է WHISE-Embleema կոնսորցիումի ղեկավար Վահան Սիմոնյանի, համահիմնադիր Ռոբերտ Չուի և FDA-ի ներկայացուցիչ Ֆրանկ Ուայքոլդի հետ:

    WHISE-Embleema կոնսորցիումը կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում առողջապահական տվյալների սեփականության իրավունքը պացիենտին փոխանցելու համար, ինչը խթանում է պացիենտների մասնակցությունը կլինիկական հետազոտություններին:

    Հայաստանի Հանրապետությունում WHISE-ը արդեն իսկ հիմնել է WHISE-Armenia հիմնադրամ, որի նպատակն է աջակցել Հայաստանում էկոհամակարգի արդիականացման և զարգացման նախաձեռնությանը: Այն կբարձրացնի բժիշկների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև կբարելավվի բուժհաստատությունների և հիվանդի սոցիալական կարգավիճակը: Այս ամենը ենթադրում է տվյալների հավաքման ավելի բարձր որակ և ավելի ճշգրիտ վերլուծություն:

    Գործողությունների առաջին փուլը ուղղված կլինի ուռուցքաբանությանը, հեմատոլոգիական, իմունային և էնդոկրին համակարգի հիվանդություններին:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` աջակցություն ցուցաբերելու և փոխգործակցության համար, կարևորելով առողջապահական տվյալների թվայնացման գործընթացի արդյունքում առողջապահական ծառայություննների որակի աճը:

  • Օգոստոսի 02, 2019

    Առողջապաhության նախարար Արսեն Թորոսյանը և բարերար Վարտան Սիրմակեսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

    Հուշագրի շրջանակում Վարտան Սիրմակեսը բարեգործական ծրագրերի միջոցով նպաստելու է Հայաստանի առողջապահության կարիքները հոգալուն` ընդհուպ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը:

    Հիմնադրամի միջոցներով օգոստոսին մեկնարկում են Գյումրիի «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցման նախապատրաստական աշխատանքները:

    Հանդիպմանը ներկայացվել է ծննդատան հատակագծի նախնական տարբերակը: Կողմերը քննարկել են նախագիծը և հետագա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին, հետագայում այն լիովին կներառվի Հայաստանի առողջապահության համակարգում:

    «Կարևոր բան կփոխվի Գյումրիում ու Շիրակի մարզում` հավաքելով բոլոր ծառայությունները մի տեղ: Գյումրու մանկական ծառայությունը շատ լավ է գործել երկար ժամանակ` երկրաշարժից հետո Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, բայց ծննդօգնության մասով զարգանալու տեղ շատ կա: Վստահ եմ, որ մենք ունենալու ենք ծնելիության աճ, քանի որ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

    Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայազգի գործարար Ռեմի Մակինաճյանի հետ խոսել են Հայաստանում ուռուցքներից մահացության բարձր ցուցանիշի մասին:

    Գործարարը ցանկություն է հայտնել Գուստավ Ռուսիի անվամբ ուռուցքաբանության կենտրոն ստեղծել Հայաստանում, որը տարածաշրջանային նշանակություն կունենա:

    Ողջունելով գաղափարը` Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախաձեռնությանը:

    Հուլիսի 04, 2019

    Բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, մարդկային ներուժի պատշաճ պլանավորումը, շարունակական մասնագիտական կրթական զարգացման գործընթացի կազմակերպումն առողջապահական համակարգի առանցքային խնդիրներից են, որոնք ուղղակի ազդեցություն ունեն բուժօգնության որակի և բնակչության կյանքի տևողության վրա:

    Առողջապահության կադրային ներուժն առողջապահական ծառայությունների մատուցման, բուժօգնության որակի և կառավարման հիմքն է: Չնայած պետական ու ոչ պետական բարձրագույն և միջին կրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը տարեցտարի աճում է, միևնույն ժամանակ մարզային բժշկական կազմակերպություններում բավականին մեծ է նեղ մասնագետների պահանջարկը:

    Հայաստանի բնակչության ապահովվածությունը բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներով խիստ անհավասարաչափ է Երևանում և մարզերում: Մարզերի միջև նույնպես կա բժիշկների բաշխման անհամաչափություն:

    Մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններում նեղ մասնագետների` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) և այլ, պահանջարկը (հիմնավորման դեպքում) բավարարելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կադրային ​հրատապ​ պահանջարկն ապահովելու գործընթաց` ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 942–Ա հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները, նրանց հետ կնքվող պայմանագրի և ուղեգրի ձևերը: Միաժամանակ, մարզպետարանների հետ համատեղ կազմվել է բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ մասնագետների հրատապ պահանջարկը: Զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բժշկական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների հետ: Այսպիսով` հունիսին ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով ՀՀ մարզեր են գործուղվել 7 բժիշկ. «Էրեբունի» բժշկական կենտրոնից (ԲԿ) բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Վաղարշապատի հիվանդանոց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Սիսիանի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապեատական ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Բեգլարյան» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Էլեն-Նարե» ծննդատնից անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` Եղեգնաձորի ԲԿ, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից հոգեբույժ` Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

    Նշենք, որ մարզային բժշկական կազմակերպություններ ուղեգրված բժիշկների համար ստեղծում են հնարավորինս բարենպաստ պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:

    Առաջիկայում նախատեսվում է ուղեգրել ևս 3 բժշկի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապետական ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Սիսիանի կամ Արթիկի ԲԿ:

    Այսպիսով` բժշկական կազմակերպությունների​ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ- ականջաբան (վիրահատող) մասնագետներին​ կրկին առաջարկում​ ենք ​մասնակցել​ ծրագրին: Ուղեգրվող​ մասնագետին​ կտրամադրվի​ փոխհատուցում` միջին ​ամսական​ աշխատավարձի​ չափով, ինչպես​ նաև​ ուղեգրվող​ բուժաշխատողը​ մարզային​ բժշկական​ կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:

    Ցանկացողները​ կարող են​ դիմել​ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` k_gyurjyan@moh.am

  • Հուլիսի 03, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» միջոցառմանը:

    Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Շանթ Շեխերդիմյանը:

    Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունն աշխատում է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց արդյունքները տեսանելի են և ոչ թե գումարի վատնում: Նա անդրադարձել է բժշկական ապահովագրության կարևորությանը, որի կիրառման շնորհիվ միաժամանակ կլուծվեն մի շարք խնդիրներ:

    Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի տնօրեն Վարդուհի Պետրոսյանը ողջունել է առողջապահության նախարարության թափանցիկ գործունեությունը և նմանատիպ քննարկումների շարունակական բնույթը: Նա նշել է, որ միջոցառումը միավորում է Սփյուռքին, Հայաստանի և Ղարաբաղի առողջապահական ծառայություններ մատուցողներին և առողջապահության նախարարությանը:

    Խոսելով Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրների մասին` Շանթ Շեխերդիմյանը ընդգծել է մի քանի պատճառ: Կազմակերպական և ինստիտուցիոնալ խնդիրներն ունեն կրթական և ֆինանսական հիմքեր: Նա անդրադարձել է նաև այն փոփոխություններին, որոնց արդյունքում Սփյուռքը ավելի ներգրավված կդառնա ոլորտում:

    Զարեհ Սինանյանն ասել է, որ համագործակցության շնորհիվ` Հայաստանի առողջապահական ծառայությունների որակն այնքան կբարձրանա, որ մոտ ապագայում սփյուռքահայերը կգան Հայաստան` մասնավորապես, առողջապահական ծառայությունների համար:

    Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են առողջապահության համակարգի և այն ուժեղացնելու ուղիների վերաբերյալ հարցերին:

    Նախարարը ողջունել է մասնակիցների ակտիվ և պատրաստակամ մոտեցումը:

    Հուլիսի 02, 2019

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ: Պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են:

    2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2.2%-ը, այդ թվում 98-ը՝ մինչև 11 տարեկան երեխաների շրջանում (51.9%):

    Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով վնասվել է 67 երեխա, այդ թվում 45-ը (67.2%)` մինչև 11 տարեկան:

    Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՃՏՊ-ներից ամենահաճախը տուժում են 6-11 տարեկանները: Հարկ է նշել, որ դեպքերի 67%-ում երեխաները եղել են ուղևոր, որոնց կողմից չեն կիրառվել ոչ ամրագոտիներ, ոչ էլ մանկական պահող համակարգեր:

    Երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են կատարվել (ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 439-Ն որոշում), ըստ որի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: Ոստիկանության տվյալների համաձայն՝ որոշման ընդունումից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ արձանագրվել է երեխաների ամրակապման և փոխադրման կանոնների խախտման 178 դեպք:

    Առողջապահության նախարարությունը հորդորում է` խստորեն պահպանել անվտանգության կանոնները և մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս պարտադիր օգտագործել անվտանգության ամրագոտին կամ մանկական պահող համակարգեր (սարքեր)՝ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած մանկական վնասվածքների կանխարգելման նպատակով:

  • Հուլիսի 01, 2019

    Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով:

    Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները տեղերում իրականացրել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

    Հիշեցնենք, որ սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուտինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում: Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

    Սնկ