Պատմություն

  • Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ` 1918 թվականի նոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, որը 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել է հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն:

  • 1920

    թվականի հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն, որն ունեցել է հետևյալ բաժինները` որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական:

    Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո ՀԽՍՀ Հեղկոմի 1920 թվականի դեպտեմբերի 22-ի թիվ 17 դեկրետով կազմակերպվել է Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը:
    Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության ժողովրդական կոմիսարներն են եղել.

    • 1920-1922 թթ.
      • Սարգիս Համբարձումյանը

    • 1922-1925 թթ.
      • Սիմեոն Լազարևը

    • 1925-1927 թթ.
      • Գարեգին Գարդաշյանը

    • 1927-1937 թթ.
      • Գևորգ Ղևոնդյանը

    • 1937-1940 թթ.
      • Բաբկեն Աստվածատրյանը

    • 1940-1945 թթ.
      • Ստեփան Ճշմարիտյանը:

  • 1946

    թվականին Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը վերակազմավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրության: Վերջինիս կազմում գործել են բուժկանխարգելիչ օգնության, մոր և մանկան բուժկանխարգելիչ օգնության, սանիտարա-հակահամաճարակային և 4-րդ վարչությունները, գիտության, կադրերի և ուսումնական հաստատությունների, բժշկական վիճակագրության, պլան-ֆինանսավորման, կապիտալ շինարարության, վարչա-տնտեսական, մատակարարման և այլ բաժիններ:

    Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրներն են եղել.

    • 1945-1949 թթ.
      • Գևորգ Ղևոնդյանը

    • 1949-1960 թթ.
      • Արմենակ Խրիմլյանը

    • 1960-1975 թթ.
      • Զախարի Նարիմանովը

    • 1975-1989 թթ.
      • Էմիլ Գաբրիելյանը

    • 1989-1990 թթ.
      • Արտաշես Ազնաուրյանը:

  • 1991

    թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:

    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարներն են եղել.

    • 1990-1991 թթ.
      • Միհրան Նազարեթյանը

    • 1991-1997 թթ.
      • Արա Բաբլոյանը

    • 1997-1998 թթ.
      • Գագիկ Ստամբոլցյանը

    • 1998-2000 թթ.
      • Հայկ Նիկողոսյանը

    • 2000-2000 թթ.
      • Արարատ Մկրտչյանը (առողջապահության և սոցիալական ապահովության նախարար)

    • 2000-2003 թթ.
      • Արարատ Մկրտչյանը (առողջապահության նախարար)

    • 2003-2007 թթ.
      • Նորայր Դավիդյանը

    • 2007-2012 թթ.
      • Հարություն Քուշկյանը

    • 2016-2018 թթ.
      • Լևոն Ալթունյանը:

    • 2012-2014 թթ.
      • Դերենիկ Դումանյանը

    • 2014-2016 թթ.
      • Արմեն Մուրադյանը:

  • 2018

    թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն է:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել