հայտարարություն

Լուսաբանման հրավեր

Նոյեմբերի 29, 2019

Ավանդույթի համաձայն` այս տարի ևս ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՁԻԱՀ-ի կենտրոնն իրականացնում է թեստավորմամբ ուղեկցվող հանրային միջոցառումներ Երևանում և մարզերում:

Դեկտեմբերի 1-ին այդպիսի միջոցառումներ են պլանավորված Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Երևանում միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայում ժ.13:00-19:00-ը, որի ընթացքում ժ.16:00-ին լրատվամիջոցների համար կկազմակերպվի ճեպազրույց՝ ներկայացնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և ՀՀ-ում, ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման հնարավորությունները, ոլորտում երկրի ձեռքբերումները, իրականացվող աշխատանքները, ծրագրերն ու մարտահրավերները, պատասխանելու հարցերին:

Կներկայացվեն նաև ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության գործընթացի կարևորությունը, շարժական կլինիկաների գործունեությունը:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել