հայտարարություն

Ի գիտություն լրագրողների

Դեկտեմբերի 02, 2019

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 446-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգի» պահանջներին համապատասխան` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2020 թվականի փետրվարի 1-ն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճեն և գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և մեկ լուսանկար (3X4 չափի)։

Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում՝ տվյալ ժամկետով։

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր։

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել