հայտարարություն

Հայտարարություն

Հունվարի 19, 2020

ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր և Տեխնիկական առաջադրանք խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR4/CQS/B-C/047-19

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

(Խորհրդատվական ծառայություններ-կազմակերպության ընտրություն)

Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի անվանումը՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում», 5222-ԱՄ

Առաջադրանքի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն»

Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` CR4/CQS/B-C/047-19

  1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» (փոխառություն թիվ 5222-ԱՄ) ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է այդ միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների` «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR4/CQS/B-C/047-19 իրականացման համար:

  1. Խորհրդատվական ծառայությունները ներառում են:

Խորհրդատուն պետք է վերահսկի աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքը մինչև վերջիններիս ամբողջական ավարտը և Պատվիրատուի կողմից Ծրագրի վերջնական ընդունումը: Բոլոր իրականացրած աշխատանքները պետք է համապատասխանեն ճարտարապետական և ինժեներական նախագծերին և տեխնիկական մասնագրերին, շինարարական աշխատանքների համապատասխանությունը շինարարության տեղական օրենքներին, գործող նորմերին և ստանդարտներին, կանոններին և կարգավորումներին, ինչպես նաև Խորհրդատուն պետք է վերահսկի բնապահպանական խնդիրներին ներկայացվող պահանջների ապահովումը: Աշխատանքների ավելի մանրամասն նկարագիրը և այլ պայմանները ներկայացված են կից` տեխնիկական առաջադրանք բաժնում։

  1. Պայմանագրի ստորագրման ժամկետ է նախատեսվում` 2020թ. փետրվարը: Մեկնարկի նամակը ստանալուց հետո Խորհրդատուն պետք է տեղակայվի շինհրապարակում 5 օրվա ընթացքում: Աշխատանքների իրականացման ակնկալվող ժամանակահատվածը քսանչորս (24) ամիս է։

  1. Սույնով ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը («Պատվիրատու») հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին («Խորհրդատուներ») ներկայացնել հետաքրքրության հայտը վերոնշյալ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Նշված ծառայությունները տրամադրելու նպատակով մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ (կազմակերպության մասին տեղեկատվություն, նմանատիպ ծառայությունների տրամադրման փորձ, նկարագրություն, ծառայությունների տրամադրման հնարավորություն, բրոշուրներ և այլն): Աշխատակազմի աշխատանքային ինքնակենսագրությունները տվյալ փուլում պետք չի ներկայացնել։

  1. Կարճ ցուցակի կազմման չափանիշներն են՝
  • Խորհրդատուի ընդհանուր աշխատանքային փորձը շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ոլորտում վերջին 7 տարիների ընթացքում;
  • Վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ պայմանագրերի իրականացում, որոնց շրջանակներում կազմակերպությունը իրականացրել է (բարեհաջող ավարտված) ընդհանուր ծավալով (առավելագույնը 2 պայմանագիր) առնվազն 4700քմ մակերեսով հասարակական և բնակելի նշանակության շենքերի վերակառուցման և/կամ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն:

  1. Խորհրդատու ընկերությունների ուշադրությունն ենք հրավիրում Համաշխարհային բանկի ուղեցույցների` Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), (Հունվար 2011, վերանայված Հուլիս 2014), 1.9 կետի վրա, որով սահմանվում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

  1. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի` «Խորհրդատուների ընտրության ուղեցույց»-ի, (Հունվար 2011, վերանայված Հուլիս 2014) 3.7 կետում սահմանված «Կազմակերպության որակավորման վրա հիմնված ընտրություն» (CQS) ընթացակարգին համաձայն:

  1. Իրավասու խորհրդատուները կարող են համագործակցել միմյանց հետ՝ Համատեղ ձեռնարկության (ՀՁ) կամ ենթախորհրդատուի ձևով` իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով (այս դեպքում խնդրում ենք նշել համագործակցության ձևը օր՝ ՀՁ կամ ենթախորհրդատու, ինչպես նաև ընտրել առաջին գործընկերոջը)։

  1. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված հասցեով աշխատանքային օրերին` 09:00-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում։

  1. Հետաքրքրության հայտը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով, էլեկտրոնային (Adobe PDF format) տարբերակով՝ ստորև նշված հասցեով, ոչ ուշ քան 2020թ-ի Հունվարի 29-ը: Հետաքրքրության հայտում պետք է հստակ նշված լինի «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR4/CQS/B-C/047-19։

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ

49/4, Կոմիտասի պող., Երևան 0051, ՀՀ

Տնօրենի պաշտոնակատար` պրն Հովակիմ Պոդոսյան,

Հեռ. (+374 10) 297536, 297537

էլ-հասցե` Hovakim.podosyan@healthpiu.am; Kristine.ghambaryan@healthpiu.am; procurement@healthpiu.am

կայք՝ www.healthpiu.am

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն» CR4/CQS/B-C/047-19

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.1 Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) Առողջապահության նախարարության (ԱՆ) «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՊՀ) միջոցով իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» 5222-ԱՄ ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի (ՀԲ) կողմից տրամադրված վարկային միջոցներով, որոնց մի մասը ՀՀ-ը նախատեսում է ուղղել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (Մարտունու ԲԿ) նոր տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Մարտունու նորակառույց ԲԿ-ը լինելու է մեկհարկանի շինություն նկուղային հարկով` բաղկացած վեց մասնաշենքից, որտեղ տեղակայված կլինեն հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները: Վեց նոր մասնաշենքերն ունենալու են տարբեր ներքին հատակագծեր` համաձայն յուրաքանչյուր շենքում տրամադրվող ծառայության ֆունկցիոնալ պահանջների: Կենտրոնի տարածքում կկառուցվի կաթսայատուն և ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հրապարակ:

1.2 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ԲԿ-ի առկա էլեկտրական ենթակայանի վերակառուցման և վերազինման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի և ենթակառուցվածքների աշխատանքները, ինչպես նաև ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները:

1.3 Ծրագրի իրականացման նպատակով` Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ը նախատեսում է ընտրել Խորհրդատու, որը կիրականացնի կառուցվող ԲԿ-ի բոլոր շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը:

1.4 Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի` «Խորհրդատուների ընտրության ուղեցույց»-ի, (Հունվար 2011, վերանայված Հուլիս 2014) 3.7 կետում սահմանված «Կազմակերպության որակավորման վրա հիմնված ընտրություն» (CQS) ընթացակարգին համաձայն:

1.5 Խորհրդատուի հետ կկնքվի «Ժամանակի հիման վրա վճարումներ» պայմանագիրը:

  1. ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

2․1 Տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության նախարարության 28.04.1998թ. N44 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի հիման վրա:

2.2 Տեխնիկական հսկողության նպատակներն են ապահովել.

- իրականացվող շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաինժեներական նախագծերին և տեխնիկական մասնագրերին, ինչպես նաև համապատասխանության փաստաթղթային ձևակերպումը,

- բոլոր աշխատանքների իրականացումը համաձայն շինարարության, բնապահպանական և աշխատանքային անվտանգության ոլորտները կարգավորող տեղական օրենսդրության պահանջների։

  1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.1.1 Տեխնիկական հսկողության պայմանագիրը ստորագրելուց և Մեկնարկի նամակը ստանալուց հետո, 5 օրվա ընթացքում, հաղթող ճանաչված Խորհրդատուն պետք է տեղակայվի շինհրապարակում: Տեխնիկական հսկողության աշխատանքները կմեկնարկեն տեղակայման պահից: Ծրագրի իրականացման ակնկալվող տևողությունը քսանչորս (24) ամիս է: Այդուհանդերձ, Խորհրդատուի պայմանագրային պարտավորություները կշարունակեն ուժի մեջ մնալ մինչև ավարտված շինարարական աշխատանքների փաստաթղթային ձևակերպման ակտի վավերացումը, հայտնաբերված թերությունների վերացումը, ավարտական ակտերի կազմումը և շինարարության պայմանագրի ավարտը:

3.1.2 Խորհրդատուն պետք է ապահովի իր մշտական ներկայությունը շինհրապարակում` աշխատանքային ժամերին ամենօրյա այցելությամբ ի դեմս խորհրդատվական խմբի անդամ Շինհրապարակի Տեխնիկական Հսկիչի (ՇՏՀ), որը պատասխանատու է շինհրապարակում ընթացող բոլոր գործողությունների շարունակական տեխնիկական հսկողության համար: Ըստ անհրաժեշտության, ՇՏՀ-ը պետք է ներգրավի խորհրդատվական խմբի անդամ մասնագետներին` վերջիններիս մասնագիտական ոլորտին առնչվող տեխնիկական խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով: ՇՏՀ-ը պետք է արձանագրի շինհրապարակում տեղի ունեցող բոլոր գործընթացները` ներառյալ տեխնիկական, օրենսդրական և անվտանգության խնդիրների վերաբերյալ կայացված որոշումները:

3.1.3 ՇՏՀ-ը պետք է պարբերաբար կազմակերպի Հանդիպումներ շինհրապարակում` Պատվիրատուի, Խորհրդատուի, նախագծողի (հեղինակային հսկողություն իրականացնող), կապալառուի ու ենթակապալառուների (եթե առկա են) լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմի Հանդիպումների օրակարգը (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև հանդիպման արձանագրությունը (անհրաժեշտության դեպքում): Խորհրդատուն պետք է պատրաստի և Պատվիրատուին ներկայացնի ամսական ամփոփ հաշվետվություններ, որոնք կարտացոլեն հաշվետու ամսվա ընթացքում հայտնաբերված բոլոր խնդիրները և դրանց համաձայնեցված լուծումները: Շինհրապարակում կայացած հանդիպման արձանագրությունը պետք է կցվի ամսական ամփոփ հաշվետվությանը: Խորհրդատուի ամփոփ ամսական հաշվետվությունների հիման վրա Պատվիրատուն կկատարի վճարումներ համաձայն կատարողականի:

3.1.4 Տեխնիկական հսկողությունը պետք է ապահովի, որպեսզի կատարված աշխատանքների որակը, ձեռք բերված նյութերը, կառույցները և իրերը, ինչպես նաև աշխատանքները կատարելու տեխնոլոգիական պահանջները համապատասխանեն ճարտարապետական և ինժեներական նախագծի մասնագրերին ու ծավալաթերթին, գործող կանոններին և կառավարության կողմից սահմանված չափանիշներին, ինչպես նաև Պատվիրատուի կողմից հաստատված շինանյութերի նմուշներին:

3.1.5 Տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի շարունակական ստուգումների միջոցով և գրավոր փաստաթղթավորվի` հիմնվելով փորձարկումների արդյունքների, ձեռք բերված ապրանքների տեխնիկական փաստաթղթերի և վկայականների, քանակների չափման և լուսանկարների վրա: Պատվիրատուի հետ խորհրդակցելով` շինհրապարակում Խորհրդատուն պետք է ստուգի և ընդունի շինանյութեր և ձեռք բերված այլ իրեր: Տեխնիկական հսկողությունը պետք է հավաստիանա, որ շինհրապարակում բոլոր գործողություններն իրականացվում են շինարարության, բնապահպանական և աշխատանքային անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրության շրջանակներում:

  • ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.2.1 Հիմնական դրույթները ներառում են Խորհրդատուի հետևյալ պարտականությունները (որը սակայն չի սահմանափակվում):

3.2.2 Ապահովել ՇՏՀ-ի (ավագ մասնագետի) ամենօրյա և մշտական այցելություն շինհրապարակ՝ շինարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում:

3.2.3 Մասնակցել շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության ընթացքում ստուգել ճիշտ տեղակայումը և չափագրել գեոդեզիական նիշերը:

3.2.4 Պարբերաբար ստուգել բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին և մասնագրերին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին:

3.2.5 Ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատները և դրանց վավերականությունը, լաբորատոր փորձարկումների և վերլուծությունների գոյությունը: Նախագծին ու մասնագրերին անհամապատասխանության դեպքում, արգելել դրանց օգտագործումը՝ այն ձևակերպելով համապատասխան ակտերով:

3.2.6 Կապալառուի կողմից վարվող շինարարության ընդհանուր մատյանում նշել նկատողությունները և դիտողությունները, հայտնաբերված թերությունները և դրանց վերացման մասին համապատասխան ժամկետների սահմանման գրառումները:

3.2.7 Մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը:

3.2.8 Պատրաստել աշխատանքների ընթացքի և հայտնաբերված թերությունների վերաբերյալ մշտական թարմացվող տեղեկատվություն` ամսական կտրվածքով:

3.2.9 Սառեցված (կոնսերվացված) կամ դադարեցված շինարարական օբյեկտների առկայության դեպքում մասնակցել վերջիններիս ընդունմանը, ինչպես նաև ակտով նրանց հանձնմանն իրականացնող կազմակերպություն (ԻԿ)` նշելով այդ օբյեկտների տեխնիկական վիճակը:

3.2.10 Մասնակցել ինժեներական կոմունիկացիաների և կառույցների, խողովակաշարերի, էլեկտրասարքավորումների փորձարկումներին, հետևել/ապահովել դրանց համապատասխանությանը նախագծին և մասնագրերին, ընդունված նորմերին ու ստանդարտներին և ստորագրել համապատասխան փորձարկման ակտեր:

3.2.11 Հսկել վարվող շինարարության ընդհանուր մատյանը, կատարված աշխատանքների ընթացքը, շինհրապարակ ներմուծվող կոնստրուկցիաների, իրերի, նյութերի քանակը և որակը:

3.2.12 ԻԿ-ի և կապալռուի հետ համատեղ կազմել և վավերացնել ծածկվող աշխատանքների ընդունման ակտերը, դրանք ներկայացնել Պատվիրատուին մինչև համապատասխան կատարողականի վավերացումը:

3.2.13 Վավերացնել կապալառուի կողմից կազմված և վճարման ներկայացվող կատարողական ակտերը և դրանց ուղեկցող փաստաթղթերը, նախապես ստուգելով և մանրամասն չափագրելով կապալառուի կողմից ներկայացված ակտի բոլոր ծավալները: Խորհրդատուն ամբողջությամբ պատասխանատու է կատարողական ակտում բերված աշխատանքների ծավալների իսկության և որակի համար:

3.2.14 Արձանագրել և պատվիրատուին ներկայացնել պայմանագրային ծավալներից ավել կամ դրանցից դուրս անհրաժեշտ կատարվելիք աշխատանքների ծավալները՝ տալով դրանց կատարման անհրաժեշտության համար մասնագիտական եզրակացություն զեկուցագրի տեսքով:

3.2.15 Հետևել շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում դրանց կատարմանը՝ համաձայն կազմված Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի և լրացնել համապատասխան աղյուսակներ, որոնք կտրամադրվեն Պատվիրատուի կողմից:

3.2.16 Ստուգել շինարարի կողմից լրացվող տեխնիկական անվտանգության մատյանի օրական գրառումները և դրանց կատարումը:

3.2.17 Լաբորատոր փորձարկումների բացասական արդյունքների դեպքում, ընտրանքային եղանակով Խորհրդատուն պարտավոր է սեփական միջոցներով ձեռնարկել դրանց կրկնակի ստուգումը համապատասխան Հավելված 1-ի:

3.2.18 Ստորագրել շինարարության ավարտական ակտերը: Ակտերը չվավերացնելու դեպքում եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնել պատճառները:

3.2.19 Պատվիրատուին ներկայացնել ամսական հաշվետվություն, համաձայն Խորհրդատուի հաշվետվություններ կետի:

3.2.20 Շենքերի և կառույցների կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղյակ պահել Պատվիրատուին:

3.2.21 Չընդունել հաստատված նախագծերի, մասնագրերի, շինարարական նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական-մոնտաժային աշխատանքները:

3.2.22 Ապահովել ջրամատակարարման և կոյուղու մասնագետների, Էլեկտրատեխնիկի, ջեռուցման և օդափոխության, գազամատակարարման, կապի և ցանցի մասնագետների (տեխնիկական հսկիչներ#1, 2, 3, 4, 5), ինչպես նաև բնապահպանի այցելությունները շինհրապարակ, որոնք պետք է կատարեն հսկիչ չափագրումներ, ստուգեն տեղադրված համակարգերի համապատասխանությունը նախագծին և ՀՀ-ում գործող նորմատիվատեխնիակական պահանջներին, մասնակցեն փորձարկումներին, ձևակերպեն և հաստատեն իրենց պատասխանատու համապատասխան բաժինների կատարողական ակտերը և թաքնված աշխատանքների ակտերը:

  1. ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Շինհրապարակում տեղակայվելուց անմիջապես հետո Խորհրդատուն պետք է պատրաստի և Պատվիրատուին ներկայացնի Ծրագրի Սկզբնական Հաշվետվություն (ԾՍՀ): ԾՍՀ-ը պետք է ներառի նախագծային ամբողջական փաթեթի, այն է` ճարտարապետական և ինժեներական նախագծերի և մասնագրերի գնահատում, ինչպես նաև նախագծի իրականացմանն առնչվող այլ ասպեկտներ, այն է` տեղանքի պայմաններ և ծրագրի ավարտման ժամկետներ: ԾՍՀ-ը պետք է արտացոլի Խորհրդատուի կողմից հայտնաբերված բոլոր խնդիրները, որոնք կարող են խնդիր հանդիսանալ ծրագրի իրականացման ընթացքում, և առաջարկի դրանց լուծման պրոակտիվ ուղիներ:

ԾՍՀ-ը պետք է ներկայացվի Պատվիրատուին` վերջինիս մեկնաբանություններն և/կամ հաստատումը ստանալու, ոչ ուշ քան Խորհրդատուի` շինհրապարակում տեղակայվելու օրվանից երկու (2) շաբաթ հետո: ԾՍՀ-ը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով Էլեկտրոնային և թղթային տարբերակով՝ 2 (երկու) օրինակից։

  • ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Խորհրդատուն պետք է Պատվիրատուին ներկայացնի Ամսական Ամփոփ Հաշվետվություն (ԱԱՀ), որում կարտացոլվեն հաշվետու ամսվա ընթացքում իրականացված բոլոր շինարարական աշխատանքները և այլ միջոցառումները:

ԱԱՀ-ը պետք է ներառի ամփոփ տեղեկատվություն շինարարության առաջընթացի, ծախսերի, հայտնաբերված խնդիրների և դրանց լուծումների, կազմված թաքնված աշխատանքների և փորձարկումների ակտերի, ինչպես նաև կապալառուի կողմից կատարված աշխատանքների գնահատման վերաբերյալ: ԱԱՀ-ում պետք է արտացոլվեն նաև հեղինակային հսկողության ընթացքում արձանագրված շեղումները և դրանց վերացման մասին գրառումները, նախագծանախահաշվային փաթեթներից (ՆՆՓ) շեղումները, եթե դրանք առկա են, ՆՆՓ-երում կատարված փոփոխությունները, ներկայացված ապրանքների որակի համապատասխանության սերտիֆիկատները, կատարված լաբորատոր փորձարկումների աղյուսակը և դրանց արդյունքները, ինչպես նաև մասնագիտական եզրակացություն լաբորատոր փորձարկումների արդյունքների մասին, լուսանկարներ և այլն։ Ընդ որում, հաշվետվության մեջ գրառումները պետք է կատարեն բոլոր այն տեխնիկական հսկիչները` համաձայն նախորոք հաստատված ցանկի, ովքեր պատասխանատու են շինարարության համապատասխան ոլորտում կատարված աշխատանքների համար` բնակելի, հասարակական և արտադրական, հիդրոտեխնիկական, էներգո, գազամատակարման և կապի և ցանցի՝ վավերացնելով հաշվետվության համապատասխան բաժինը: Հաշվետվությանը պետք է կցված լինի համապատասխան մասնագետների կատարած այցելությունների կամ մշտական ներկայությունն արձանագրող աղյուսակ, դրույքաչափերով և վարձատրությունների չափով: Հաշվետվությանը կկցվեն նաև Շինարարության Գրանցամատյանի գրառումները և Շինհրապարակային Հանդիպումների արձանագրությունները: Հաշվետվությունը պետք է ներառի շինարարական աշխատանքների առաջընթացի և աշխատանքային գրաֆիկների ու պայմանագրային ժամկետների համապատասխանության գնահատում: Հաշվետվություններում արտացոլված ամբողջ տեղեկատվությունը և տվյալները պետք է ստուգվեն Պատվիրատուի կողմից։

4.2.1 Շինարարության Գրանցամատյան

Կապալառուն պատրաստում և վարում է Շինարարության Գրանցամատյանը (ՇԳՄ), որտեղ յուրաքանչյուր օր գրանցվում են շինհրապարակում կատարվող բոլոր գործողությունները: Շինարարության Գրանցամատյանի գրառումները վերահսկվում են ՇՏՀ կողմից։ Բացի այդ, գրանցամատյանում գրառումներ պետք է կատարվեն նաև տեխնիկական հսկիչների կողմից, որոնք այցելում են շինհրապարակ՝ իրենց տեխնիկական մասնագիտացման շրջանակներում որոշակի շինարարական աշխատանքներ ստուգելու համար:

4.2.2 Հանդիպումներ շինհրապարակում

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում շինհրապարակում պարբերաբար պետք է տեղի ունենան հանդիպումներ: Շինհրապարակում հանդիպումները պետք է վարի ՇՏՀ-ը, ով պատասխանատու է հանդիպման օրակարգի (անհրաժեշտության դեպքում) նախապատրաստման համար: Շինհրապարակում հանդիպումների մասնակիցները պետք է լինեն Պատվիրատուի, Խորհրդատուի, նախագծողի (հեղինակային հսկողություն իրականացնող), կապալառուի ու ենթակապալառուների (եթե առկա են) լիազոր ներկայացուցիչները, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում աշխատել են ծրագրի իրականացման վրա, կամ աշխատելու են հաջորդ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, շինհրապարակի հանդիպումներին պետք է մասնակցեն նաև ընթացիկ աշխատանքներին առնչվող տեխնիկական հսկիչները:

Շինհրապարակում հանդիպումների օրակարգը (առկայության դեպքում).

Շինհրապարակում յուրաքանչյուր հանդիպման օրակարգը պետք է ներառի (որը չի սահմանափակվում)`

- մասնակիցների ցանկ,

- նախորդ հանդիպման արձանագրության հաստատում,

- նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված և քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ,

- ընթացիկ հանդիպման ժամանակ արձանագրված և քննարկված խնդիրներ,

- աշխատանքների առաջընթացը,

- այլ հարցեր:

Շինհրապարակում հանդիպումների վարման կարգը.

Շինհրապարակում յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը պետք է ներառեն (որը չի սահմանափակվում)`

- նախորդ հանդիպումների արձանագրությունների հաստատում (առկայության դեպքում),

- ընթացիկ աշխատանքները և առաջընթացը` աշխատանքային պլանի համեմատ,

- շինհրապարակում առկա աշխատուժը` քանակը և կազմը,

- մատակարարված շինանյութերը` վկայագրերը և դրանց հաստատման կարգավիճակը,

- լաբորատոր պայմաններում և շինհրապարակում անցկացված փորձարկումները` փաստաթղթավորված արդյունքները և դրանց հաստատման կարգավիճակը,

- մասնագետների կողմից իրականացված աշխատանքների ստուգումները` արձանագրված արդյունքները և դրանց հաստատման կարգավիճակը,

- կատարված աշխատանքների համար վճարումները` համապատասխան փաստաթղթերը և դրանց հաստատման կարգավիճակը,

- իրականացվելիք աշխատանքները` արձանագրված խնդիրները և պահանջվող լուծումները,

- բնապահպանական միջոցառումները` արձանագրված խնդիրները և պահանջվող լուծումները,

- աշխատանքային անվտանգության ապահովման միջոցառումները` արձանագրված խնդիրները և պահանջվող լուծումները,

- այլ հարցեր:

ՇՏՀ-ը պետք է կազմի հանդիպման արձանագրությունը (անհրաժեշտության դեպքում)` ներկայացնելով հանդիպման յուրաքանչյուր մասնակցին մեկնաբանությունների և/կամ հաստատման համար:

Ծառայությունները մատուցելու ողջ ընթացքում Խորհրդատուն պետք է ներկայացնի Ամսական Ամփոփ Հաշվետվություններ Պատվիրատուին` վերջինիս մեկնաբանություններն և/կամ հաստատումը ստանալու համար։ Ամսական Ամփոփ Հաշվետվությունները պետք է ներկայացվեն Հայերեն լեզվով Էլեկտրոնային և թղթային տարբերակով՝ 2 (երկու) օրինակից՝ հաջորդող ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

  • ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո Խորհրդատուն պետք է օժանդակի Պատվիրատուին` աշխատանքները կապալառուից ընդունելու գործում: Այնուհետև, Խորհրդատուն Պատվիրատուին պետք է օժանդակի ավարտական ակտերի կազմման և պայմանագրի ավարտի գործընթացին: Ծրագրի Ավարտական Հաշվետվությունը (ԾԱՀ) պետք է ներառի (որը սակայն չի սահմանափակվում) ճարտարապետական/ինժեներական նախագծերի, մասնագրերի ու ծավալների, փոփոխված պատվերների, փոփոխությունների ու լրացումների ցանկը, ինչպես նաև ծրագրի իրականացման ողջ ընթացքի ամփոփ նկարագիրը: ԾԱՀ-ին պետք է կցվի Թերությունների Ցանկ, որում կնշվի(են) թերությունների վերացման միջոցառումները և ավարտման ժամկետները: ԾԱՀ-ը պետք է ստորագրվի Խորհրդատվական Խմբի Ղեկավարի, ՇՏՀ-ի և բոլոր համապատասխան տեխնիկական փորձագետների կողմից, ովքեր ներգրավված են եղել ծրագրի իրականացման մեջ:

ԾԱՀ-ը պետք է ներկայացվի Պատվիրատուին` վերջինիս մեկնաբանություններն և/կամ հաստատումը ստանալու, շինարարական աշխատանքների ավարտից տաս (10) օր հետո: ԾԱՀ-ը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով Էլեկտրոնային և թղթային տարբերակով՝ 2 (երկու) օրինակից։

  1. ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ

5.1 Խորհրդատուի պարտականությունն է տրամադրել լիարժեք մասնագիտական տեխնիկական հսկողություն, որն անհրաժեշտ է աշխատանքների պատշաճ իրականցման համար ծրագրի ողջ ընթացքում: Խորհրդատուների թիմում ընդգրկված բոլոր մասնագետները սահմանված կարգով պետք է ունենան համապատասխան որակավորում` տրված ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի լիցենզավորման մարմնի կողմից` համաձայն սահմանված կարգի: Մասնագետների կազմն ներկայացված է ստորև․

Հիմնական անձնակազմ

  1. Խմբի ղեկավար (ճարտարագետ) (1 անձ)
  2. Գլխավոր մասնագետ (ճարտարագետ-կոնստրուկտոր) (1 անձ)
  3. Շինհրապարակի Տեխնիկական Հսկիչ (ավագ մասնագետ) (1անձ)
  4. Ջրամատակարարման և կոյուղու մասնագետ (տեխնիկական հսկիչ#1) (1անձ)
  5. Էլեկտրատեխնիկ (տեխնիկական հսկիչ#2) (1անձ)
  6. Ջեռուցման և օդափոխության մասնագետ (տեխնիկական հսկիչ#3) (1անձ)
  7. Գազամատակարարման մասնագետ (տեխնիկական հսկիչ#4) (1անձ)
  8. Կապի և ցանցի մասնագետ (տեխնիկական հսկիչ#5) (1անձ)
  9. Բնապահպան (1անձ)

5.1.1 Խմբի ղեկավար-Պետք է ունենա բարձրագույն կրթություն շինարարության ոլորտում, առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում) շինարարության տեխնիկական հսկողության մասով:

Խմբի ղեկավարը պետք է համակարգի իր բոլոր մասնագետների աշխատանքները, ապահովի հաշվետվությունների ընթացքը, տա հանձնարարականներ իր խմբին և մշտական կապ հաստատի Պատվիրատուի հետ:

5.1.2 Գլխավոր մասնագետ-Պետք է ունենա բարձրագույն կրթություն արդյունաբերական քաղաքացիական շինարարության ոլորտում, ունենա առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում), որից առնվազն 2 տարվա փորձ առողջապահական հաստատությունների շինարարական տեխնիկական հսկողության բնագավառում, ունենա համապատասխան որակավորում բնակելի, հասարակական և արտադրական ոլորտի շինարարությունների տեխնիկական հսկողության` տրված ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի լիցենզավորման մարմնի կողմից` համաձայն սահմանված կարգի:

5.1.3 Շինհրապարակի Տեխնիկական Հսկիչ - Պետք է ունենա բարձրագույն կրթություն շինարարության ոլորտում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում) բնակելի, հասարակական և արտադրական շինարարությունների տեխնիկական հսկողության մասով:

5.1.4 Տեխնիկական հսկիչներ (#1, 2, 3, 4, 5)

Ջրամատակարարման և կոյուղու, Էլեկտրատեխնիկ, ջեռուցման և օդափոխության, գազամատակարարման, կապի և ցանցի մասնագետները պետք է ունենան համապատասխան ոլորտներում 3 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում), ինչպես նաև շինարարական որոլտի բարձրագույն կրթություն:

5.1.5 Բնապահպան

Բնապահպանը պետք է ունենան 3 տարվա համապատսխան աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում), ինչպես նաև բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Լաբորատոր փորձարկումների պարտադիր աղյուսակը (որը չի սահմանափակվում) պետք է նարառի․

  1. Շենքերի և ճանապարհների հիմնատակերի կրողունակության ստուգում;
  2. Բետոնացման աշխատանքներից առաջ օգտագործվող նյութերի հարաբերությունների կազմում լաբորատոր պայմաններում;
  3. Տարբեր դասի բետոնների ստուգում խորանարդների վերցմամբ, կեռերի հանման կամ համապատասխան սարքերով կրակելու եղանակներով` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  4. Ամրանների ստուգում ծռման և ձգման աշխատանքների ժամանակ` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  5. Եռակցման հանգույցների ստուգում ուլտրաձայնային եղանակով` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  6. Օգտագործվող հանքանյութերի գրանուլային բաղադրության ստուգում` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  7. Ռենտգեն սենյակում պատերի բարիտապատումից առաջ բարիտանյութի ճառագայթների կլանման ստուգում լաբորատոր պայմաններում։

Վերոնշյալ փորձարկումները պետք է իրականացվեն՝ հիմք ընդունենելով ՀՀ-ում գործող բոլոր կանոնները և նորմերը (ՇՆԿ-ներ և ՀՀՇՆ-ներ), ստուգելու համար շինարարական պայմանագրով նախատեսված այն բոլոր աշխատանքները, որոնք ենթակա են լաբորատոր փորձարկումների:


“Health Project Implementation Unit” State Agency of the Ministry of Health of RA, Request for Expressions of Interest and Terms of Reference for procurement of consulting services: “Technical Supervision of Civil Works for Construction of “Martuni Medical Center” CJSC of Gegharkunik Marz of RA”, CR4/CQS/B-C/047-19


Государственное Учреждение «Агентство по реализации программ здравоохранения» Министерства Здравоохранения РА, Запрос о Выражении Заинтересованности и Техническое задание для закупок консультационных услуг: «Технический надзор строительных работ «Медицинского центра Мартуни» ЗАО Гегаркуникского марза РА», CR4/CQS/B-C/047-19

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել