հայտարարություն

Հայտարարություն

Հունվարի 23, 2020

Համաձայն ՀՀ կառավարության հունվարի 23-ի նիստում ընդունված որոշման` 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ին, ուստի լիցենզավորման հանձնաժողովի նիստը 2020 թվականի հունվարի 27-ի ժամը 15:00-ի փոխարեն կկայանա 2020 թվականի հունվարի 29-ին ժամը 14:30-ին Առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3):

Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը` Ա/Ձ Խորեն Մկրտչյան, Ա/Ձ Մեխակ Ղազարյան, Ա/Ձ Սուսաննա Մատինյան, Ա/Ձ Ռիմա Սուքիասյան, Ա/Ձ Թամարա Բաղդասարյան, «Նարեկ Առողջության Կենտրոն» ՍՊԸ, «Իքս Մաինդ» ՍՊԸ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Կապույտ Բյուրեղ» ՍՊԸ, «Քորմեդ» ՍՊԸ, «Սանասարյան Գ.Ա.Հ.» ՍՊԸ, «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ» ՍՊԸ, Ա/Ձ Մարգարիտա Պետրոսյան, Ա/Ձ Լիլիթ Գրիգորյան, Ա/Ձ Լևոն Համբարձումյան, Ա/Ձ Սևադա Հակոբյան: Ինչպես նաև քննարկվելու է Մարտունու բժշկական կենտրոն ՓԲԸ-ի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործունեության կասեցման կամ նախազգուշացման հարցը:

ԱՆ Լիցենզավորման հանձնաժողով

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել