Նորություններ

Հուշամեդալ` անմնացորդ ու անբասիր աշխատանքի համար

Հունվարի 29, 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին:

Նախարարը գնահատանքի ու ջերմ խոսքեր է հղել բազմավաստակ բժշկին:

Հայաստանի առողջապահության համակարգում երկարատև, անմնացորդ և անշահախնդիր նվիրումով աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի ու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ նախարարն Արմեն Չարչյանին պարգևատրել է Հայաստանի առողջապահության նախարարության հուշամեդալով:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել