Նորություններ

«Նոր կորոնավիրուսը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

Փետրվարի 01, 2020

2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Այս համատեքստում այսօր կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացնելու «նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV)»:

Վերջինս հնարավորություն կընձեռի վարակի կանխարգելման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու, հիվանդների հոսպիտալացման գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելը դյուրին դարձնելու հարցերը՝ շրջապատին զերծ պահելով վարակի տարածումից:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել