Առողջապահության ազգային ինստիտուտ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար Ընկերությունը`

• Իրականացնում է աշխատանքներ, ուղղված առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից և ռազմավարությունից բխող խնդիրների լուծմանը, գիտականորեն հիմնավորում և մշակում է առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսվորման և տնտեսվարման ժամանակակից մեխանիզմների մոդելները, բժշկատնտեսագիտական ստանդարտները` պատրաստելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.

Մասնավորապես`

• բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստում` ըստ նոզոլոգիաների.

• կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակում, ներդրում և վերահսկում.

• Կազմակերպում է բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժ անձնակազմի, դեղագործների գիտելիքների բարձրացման նպատակով հետդիպլոմային շարունակական կատարելագործման աշխատանքները. /հետբուհական մասնագիտացում, մասնագիտական շարունակական զարգացում/:

• Բնակչության առողջության վիճակի ուսմանսիրման նպատակով անցկացնում է գիտական հետազոտություններ և մոնիտորինգ.

• առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրում և շտեմարանի ստեղծում,

• ստոմատոլոգիական ծառայությունների մատուցում,

• Իրականացնում է համագործակցություն ՀՀ և արտասահմանյան երկրների կրթական գիտահետազոտական կազմակերպությունների, բուժկանխարգելիչ հիմանրկների հետ` կազմակերպում է գիտական փորձի, ինֆորմացիայի և մասնագետների փոխադարձ փոխանակում.

• Գործնական առողջապահության մարմիններին ցուցաբերում է գիտամեթոդական և կազմակերպչական օգնություն.

• Իրականացնում է հրատարակչական գործունեություն (նորմատիվ ակտերի, զեկուցագրերի գիտաուսումնամեթոդական գրականության, տեղեկետվական և այլ նյութերի հրատարակումը և բազմացումը).

• Կազմակերպում է գիտագործնական կոնֆերանսներ սեմինարներ, նվիրված առողջապահության համակարգի զարգացման, գիտական, ուսումնական, բուժկանխարգելիչ օգնության կազմակերպչական նոր ձևերի հարցերին:

• Առողջապահական հիմնարկներից բժշկական վիճակագրության և բժշկասանիտարական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն:

• Թմրամիջոցների մասին համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել