новости

  • Февраль 03, 2020
    Февраль 01, 2020
  • Февраль 01, 2020
    Февраль 01, 2020
  • Январь 31, 2020

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

    Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլուն նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում  են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

    Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել, որ վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:

    Նշենք, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսներով (2019-nCoV): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` (30.01.2020թ.) Չինաստանում արձանագրվել է 12167 կասկածելի, 7736 հաստատված դեպք` 170 մահվան ելքով: Չինաստանի մի շարք քաղաքների նկատմամբ սահմանված կարանտինը դեռևս շարունակվում է: 

    Բացի Չինաստանից` դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանի: Աշխարհում, ըստ ԱՀԿ հայտարարության, գրանցվել է 7818 հաստատված դեպք:

    Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: 

    Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

    Հարկ է նշել, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը, գործընթացում ներգրավվել են նաև առողջապահության նախարարության մասնագետները: Ժամանող ուղևորները ջերմաչափվում են, վերջիններիս նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով: Այս օրերի ընթացքում ժամանողների շրջանում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ՝ հաշվի առնելով նրանց համաճարակաբանական վերհուշը մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:

    Նշենք, որ ժամանողների նկատմամբ, եթե նրանք ժամանման պահին չունեն առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ջերմություն, ապա հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ սահմանափակող որևէ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա:

    Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
    • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
    • խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից,
    • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
    • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
    • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
    • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
    • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
    • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:
    Январь 31, 2020

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից իրականացված ծրագրերին և ընթացիկ տարվա անելիքներին:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ նոր կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ: Նախարարը հայտնել է, որ կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ:

    «Նիստի ընթացքում մենք քննարկեցինք ստեղծված  իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ մոտ ժամանակներս` 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի: Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում են սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը», -ասել է Արսեն Թորոսյանը:

                 Այնուհետև նախարարն անդրադարձել է 2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից իրականացված ծրագրերին և 2020-ի նոր ծրագրերին ու անելիքներին:

                 2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանն ու բժշկական ծառայությունների հասանելիությանը`

    1. ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված անձանց համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հասանելի են դարձել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարքբժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:
    2. Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 4428 վիրահատություն: Հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվումպետական պատվերի շրջանակներում: 2019-ի ընթացքում սպասարկվել է 1351 պացիենտ:
    3. Ընդլայնվել են պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: 2019-ին պետական պատվերի շրջանակերում կատարվել է 2132 վիրահատություն:
    4. Փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Տարվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 345 քաղաքացի:
    5. Ապրիլից ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչությանն առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Տարվա ընթացքում կատարվել է 82 թռիչք:
    6. Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները: 2019-ին սպասարկվել է 89685 երեխա:
    7. Սեպտեմբերից մեկնարկել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները:
    8. Վերանայվել են շտապ բժշկական օգնության նորմատիվները և գները, որի արդյունքում հերթապահող բրիգադների քանակն ավելացել է՝ ապահովելով ծառայության հասանելությունը:
    9. Հանրային առողջապահության ուղղությամբ ևս քայլեր են կատարվել: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րապետության օրեն­քների նախագծի փաթեթն Ազգային ժողովում անցել է առաջին ընթերցումը:
    10. Պետական բյուջեով ձեռք են բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար։
    11. Շուրջ 400 անունդեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքների համար` հուլիսի 1-ից տրամադրվում են անվճար:
    12. Առողջապահության նախարարության միջնորդությամբ մարզերում աշխատանքի է նշանակվել նպատակային կլինիկական օրդինատուրայի 36 շրջանավարտ:
    13. Ներդրվել է վերակենդանացման բաժանմունքների ազատ մահճակալների ցուցադրման և շտապօգնության ծառայությանը փոխանցման մոդուլը: Նաև մշակվել, հաստատվել և իրականացվել է պետական պատվերի շրջանակներում էլեկտրոնային ուղեգրման և հերթագրման պիլոտային ծարագիր:
    14. Ավելացել են առողջության առաջնային պահպանման մեկ բնակչի համար միջինացված գները, որի արդյունքում բարձրացվել է առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը՝ 10-15%-ով:
    15. Սոցիալական փաթեթի առողջապահության բաղադրիչի շահառուների բազայում ներառվել են բուժաշխատողների նոր խմբեր (շտապօգնության ծառայության, արյան կայանի աշխատողներ)` 620 անձ:
    16. Պետական մասնակցությամբ 2019-ին երիկամի վիրահատություն է իրականացվել 20 քաղաքացու, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել 13 քաղաքացու:

     

    2020-ի նոր ծրագրերը և անելիքները`

    1. Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նոր մարզային հիվանդանոցի և Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ շենքերի կառուցման նպատակով մշակվել է տիպարային նախագիծ, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել նմանատիպ այլ բժշկական կազմակերպություններ նախագծելու համար։

    Գարնանը կմեկնարկեն Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։

    1. Մարտունու ԲԿ-ի հեմոդիալիզի ծառայությունը արդեն իսկ սկսել է իր աշխատանքը՝ հնարավորություն ընձեռնելով Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների շուրջ 25-30 պացիենտներին իրենց բնակավայրերին մոտ ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։
    2. 2020թ. Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգների ծրագիրը շարունակվելու է և իր մեջ նախատեսում է ընդգրկել շուրջ 300,000 բնակչության: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 2020թ. նախատեսվում է ընդգրկել շուրջ 66,000 կին, իսկ հղիության ընթացքի վերահսկման նպատակով նախատեսվում է 2020թ. իրականացնել շուրջ 17,000 հետազոտություն:
    3. Այս տարի աշխատանքներ պետք է տարվեն բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ներդնել նաև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» ԲԿ-ներում:
    4. Ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը: 2020թ.արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայության մասով պետական պատվեր է տեղադրվել 4 բժշկական կազմակերպությունում, ընդ որում 1-ը` Երևանում, մնացածը Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում: 2020թ. ընթացքում նախատեսվում է պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ ծավալել ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» /թվով 10` ուռուցքային և արյան հիվանդություններով երեխաների պալիատիվ բուժօգնության համար/ և ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռոցքաբանության ազգային կենտրոնում»:
    5. Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, աշխատանք կտարվի դեղատներում Տրաստուզումաբ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցող հիվանդներին, որոնք ընդգրկված չեն պետական ծրագրում, բարձրացնելու թիրախային բուժման հասանելիությունը:
    6. Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
    7. Եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ, 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան կտրամադրվի ինսուլին դեղերը:
    8. 2020 թվականից ՀՀ-ում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 43 երեխաների` յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան կտրամադրվեն աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով:
    9. 2020-ից Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 հիվանդների անխափան կտրամադրվեն հակավիրուսային նորագույն դեղեր:
    10. Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին:
    11. Ներդրվել է ֆինանսական փոխհատուցման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի արդյունքում «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագիր:
    12. Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաներն ախտորոշման ճշտման նպատակով կարող են հիվանդանոցային նեղ մասնագիտացված կենտրոններում անցնել ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն:
    13. Ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում հիվանդանոց դիմած անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն անհրաժեշտություն շուրջօրյա հսկողության, կսպասարկվեն ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության (emergency) կողմից:
    14. Մեկնարկել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սկրինինգի ծրագիրը: Թվով 50 մանկաբարձական ծառայություն իրականացնող կազմակերպություններում տեղադրվել է պետական պատվեր: Արդյունքում` կկանխվի երեխաների մոտ կոնքազդրային հոդախախտի ուշ հայտնաբերումը և հաշմանդամությունը:
    15. Առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը (ՍԳԼ և «Բեռլին պոլիկլինիկա»):
    16. Պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել սարքեր (ՄՌՏ, ԿՏ, նեյրոնավիգատոր և մանրադիտակ) և հատկացվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին:
    17. Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի առաջիկայում: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն:
    18. Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայութունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնց բաշխումը գյուղական գործող բուժակ-մանկաբարձական կետերին արդեն իսկ մեկնարկել է։

    Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացվել: Մեքենաները գնվել են Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին: 

  • Январь 30, 2020

     

    Կառավարության նիստում ընդուվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին» որոշումը:

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումները: Ամրագրվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների իրականացման երաշխիք, սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, հոգեբուժական կազմակերպության պարտականությունները և վերջիններիս պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը, ընդ որում` նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես

    Январь 29, 2020
  • Январь 29, 2020
    Январь 29, 2020

    Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները:

    Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ հրապարակած վերջին տվյալներով` Չինաստանում արձանագրվել է 4537 հաստատված դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել են նաև 15 այլ երկրում:

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 23-ի դրությամբ չի  հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։

    Ըստ ԱՀԿ հայտարարության` դեռևս լիարժեք պարզաբանված չէ հիվանդության փոխանցման աղբյուրը. հավանական է կենդանական ծագումը, իսկ փոխանցման ուղին՝ կոնտակտային և օդակաթիլային: Չինաստանում մարդուց մարդ փոխանցումը հաստատված է, իսկ այն երկրներում, որտեղ գրանցվել են բերովի դեպքեր՝ մարդուց մարդ փոխանցում դեռևս չեն արձանագրվել: 

    Որպես կանխարգելիչ և սահմանափակող միջոցառում ՉԺՀ Վուհան քաղաքի նկատմամբ հայտարարել է կարատին, ինչպես նաև ժամանակավոր դադարեցվել են ուղևորափոխադրումները: Հունվարի 25-ի դրությամբ կարանտին Վուհան քաղաքում շարունակվում է, սակայն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների կարանտին է հայտարարվել նաև Չինաստանի այլ քաղաքներում:

    Հայաստանում իրականացվում են հետևյալ միջոցառումները

    1. կազմակերպվում են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և ՀՀ-ում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին)
    2. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում` վերջինիս կողմից հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք
    3. արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց
    4. չնայան այն հանգամանքին, որ Առողջապահության նախարարությունում առկա են լաբորատոր կարողություններ կորոնավիրուսների ախտորոշման համար, սակայն, դիվանագիտական խողովակներով, լայնածավալ աշխատանքներ են իրականացվում լաբորատոր աշխտորոշիչ թեստերի ձեռք բերման ուղղությամբ` թե միջազգային կառույցների, թե առանձին երկրների հետ
    5. իրավիճակը և երկկողմ կարողությունները մշտապես քննարկվում են տարածաշրջանի գործընկերների հետ
    6. ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։ Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար
    7. ԱՀԿ մոտեցումներին համապատասխան մշակվել է ուղևորների իրազեկման «Նոր վարակ Չինաստանում, նոր կորոնավիրուս (2019n-CoV)» վերատառությամբ պաստառ (հայերեն, անգլերեն, ռուսերեն, չիներեն)՝ հիվանդության հարուցչի, ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների ընդգրկմամբ։ Դրանք տեղադրվել են ՀՀ պետական սահմանի անցման կետերում (օդային և ցամաքային)
    8. վերանայվել է Ծանր սուր շնչառական համախտանիշի (ատիպիկ թոքաբորբ, SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակի տեսակետից: Ինչպես նաև ավարտին են հասցվել աշխատանքները՝ հիվանդների վարման ուղեցույցի և բուժաշխատողների անվտանգությանն առնչվող ընթացակարգերի մշակման ուղղությամբ

    Բնակչության և բուժաշխատողների համար հրապարակվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է սոցիալական և պաշտոնական

  • Январь 28, 2020

    Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:

    28 տարի առաջ ձևավորված մեր մարտունակ բանակը Հայոց անկախ պետության անվտանգության ապահովման ու պահպանման երաշխիքն է։ Պատերազմ հաղթանակած մեր Ազգային բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունը, անսասանությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը։

    Զինվորի կողքին ծառայություն իրականացնող ռազմաբժշկական անձնակազմը մշտապես ապացուցել է իր հայրենասիրությունը, գթասիրտությունն ու հոգատարությունը:

    Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած զինվորներին, սպաներին, ռազմական բժիշկներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են իրականացնում բանակում մաղթում եմ առողջություն, բարձր տրամադրություն և, իհարկե, խաղաղություն:

    Օգտվելով առիթից ուզում եմ շեշտել, որ մարտունակ բանակ ունենալու համար կարևոր է, որ մեր երիտասարդ տղաները մինչև բանակ զորակոչվելը և բանակում ծառայության ընթացքում հետևեն իրենց առողջությանը՝ զերծ մնալով տարատեսակ վնասակար սովորություններից:

    Առողջ եղե’ք և անփորձանք վերադարձեք տուն:

    Առողջապահության նախարար
    Արսեն Թորոսյան

    Январь 26, 2020

    Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով:

    Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

    Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
    • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
    • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
    • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
    • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
    • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
    • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
    • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
    • մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

    Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։

    Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք:

  • Январь 24, 2020
    Январь 24, 2020
  • Январь 23, 2020
    Январь 21, 2020
  • Январь 20, 2020
    Январь 20, 2020

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

    Վերջիններս քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին:

    Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության և առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում և եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։

    Քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք և քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետևանքների և առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ:

    Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև առողջապահական ծառայությունների գնման և ապահովագրության բնագավառում Հայաստանի ու համաշխարհային փորձի վերջերս ավարտված գնահատումը։

    Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար և շեշտել, որ օրակարգի առաջ մղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը:

  • Январь 20, 2020
    Январь 18, 2020

    Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցներին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ։

     Նշենք, որ այս ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների  վարչական անձնակազմը։

    Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին:

    «Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում», - ասել է նախարարը:

    Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռքբերումները: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

    Հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ նախարարի և մասնակիցների միջև։

     

     

  • Январь 17, 2020
    Январь 17, 2020
  • Январь 16, 2020
    Январь 16, 2020

    ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Լեհաստանի դեղագործական գլխավոր տեսչության ղեկավարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

    Դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման երաշխավոր գործընկեր կառույցների համագործակցության մեկնարկը ողջունել են նաև առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ու Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:

    Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է պատշաճ արտադրական և բաշխման գործունեության պահանջների գնահատման համատեղ դիտարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստում՝ ի նպաստ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային Հայաստանի անդամակցության:

  • Январь 16, 2020

        Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքիվ։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝  վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:

        Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):

        Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:   

        Հաշվի առնելով, որ ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում ծննդկանի և նորածնի անվտանգությունն ու առողջությունն ապահովելն առաջնահերթություն ու գերխնդիր է,  իսկ այլ անձանց ներկայությունը ծնարանում կարող է վտանգել ինչպես այդ պահին ծննդաբերող կնոջ և նորածնի առողջությունը, այնպես էլ հաջորդ ծննդաբերության ընթացքում պարունակել ներհիվանդանոցային վարակների ռիսկեր, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակների տարածման տեսանկյունից՝ հորդորում ենք զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։

    Январь 15, 2020

    Մայրական և պերինատալ մահացության  ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև  մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 - Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

    Արդեն իսկ կազմվել է գիտելիքների  շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների  ու քննարկումների, արտագնա  այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:

    Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատաասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը:

     

     

  • Январь 15, 2020
    Январь 14, 2020
  • Январь 14, 2020
    Январь 13, 2020
  • Январь 12, 2020
    Январь 11, 2020
  • Январь 11, 2020

    Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

    Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները:  Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

    Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին: 

    Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

    Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք:  Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:

    Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։

    Պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝

    • հղիներ,
    • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
    • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
    • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
    • բուժաշխատողներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ),
    • զորակոչի ենթակա անձինք,
    • փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում,հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

    Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է.

    • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
    • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
    • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
    • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
    • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
    • հագնվե´ք եղանակին համահունչ,
    • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
    • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
    • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
    • հետևե´ք անձնական հիգիենային։

     

    Январь 10, 2020
  • Январь 08, 2020
    Январь 08, 2020
  • Январь 07, 2020
    Декабрь 31, 2019
  • Декабрь 30, 2019

    Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է:

    Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

    Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

    Декабрь 29, 2019
  • Декабрь 28, 2019
    Декабрь 27, 2019
  • Декабрь 27, 2019
    Декабрь 26, 2019
  • Декабрь 25, 2019

    Ամանորի համար պահված սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում:

    Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100C, ապա սառեցնել:

    Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ:

    Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 700C բարձր ջերմաստիճանում):

    Ձեռքերը հարկավոր է հաճախակի լվանալ` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

    Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:

    Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:

    Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ:

    Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

    Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված  ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:

    Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել  72 ժամ:

    Декабрь 24, 2019
  • Декабрь 23, 2019

    Test article

    Декабрь 19, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայություններին և անձնակազմին:

    Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Նազինյանը նախարարին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:

    Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կլինիկական-տոքսիկոքիմիական լաբորատորիայում և դիսպանսեր բաժանմունքում: Ներկայացվել  է նաև դիսպանսեր բաժանմունքում իրականացվող մեթադոնային փոխարինող բուժման ծառայությունը։

    Այնուհետև Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնի ստացիոնար բաժանմունքներ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

    Շրջայցի ավարտին նախարարը հանդիպել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի անձնակազմին և պատասխանել նրանց հուզող հարցերին` աշխատանքային պայմանների, բժշկական ծառայությունների մեթոդաբանության վերանայման վերաբերյալ և այլն:

    Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը կենտրոնի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել` «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» վերանվանել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Նա նաև շեշտել է, որ հանրապետության մասնագիտացված միակ կենտրոնն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, զարգացման մեծ պոտենցիալ և մշտապես գտնվելու է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

    «Մենք փաստացի կախվածությունների էպիդեմիայի մեջ ենք` տարբեր տեսակի, թե նյութական կախվածությունների, թե ոչ նյութական: Վերաբերմունքը պետք է լինի պատշաճ», - ասել է նախարարը:

  • Декабрь 18, 2019

    ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետների խումբը` կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում են Արցախի Հանրապետությունում (ԱՀ), որտեղ հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:

    Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ԱՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդմանն ուղղված քայլերի շուրջ: Մասնավորապես` քննարկվել են ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողության և բուժման առավել արդյունավետ կազմակերպման, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության համակարգի ամրապնդման, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման և լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության ուսումնասիրությունների անցկացման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների ռազմավարությունների, ալգորիթմների, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ներդրման, ՄԻԱՎ վարակի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգության ապահովման, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի համաճարակաբանական հետազոտությունների համալիր իրականացմանն առնչվող հարցեր: Միաժամանակ, կարևորվել է այս ոլորտի բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը և վերապատրաստումը:

    Արայիկ Բաղրյանն առաջարկել է դիտարկել բուժաշխատողների համար ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերով դասընթացների տեղում կազմակերպման հնարավորությունը, որն էապես կմեծացնի ունկնդիրների ծածկույթը և կբարելավի ծառայությունների տրամադրման որակը ԱՀ-ում:

    Декабрь 13, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանի դեղարտադրողների հետ:

    Կողմերը քննարկել են  դեղերի շրջանառության կարգավորման և դրանց հասանելիության ապահովման մի շարք խնդիրներ:

    Անահիտ Ավանեսյանը դեղարտադրողներին տեղեկացրել է ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների մասին և առաջարկել ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա քննարկումներում:

    Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ դեղորայքային  քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, նաև ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք ներկայացրել են դեղերի գրանցման և պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանության գնահատման ազգային և Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունները:

    Դեղարտադրողների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի ընտրված ձևաչափից՝ ակնկալելով կայուն շարունակական համագործակցություն:

  • Декабрь 13, 2019
    Декабрь 12, 2019
  • Декабрь 12, 2019
    Декабрь 12, 2019
  • Декабрь 11, 2019
    Декабрь 11, 2019
  • Декабрь 11, 2019
    Декабрь 10, 2019
  • Декабрь 10, 2019
    Декабрь 07, 2019
  • Декабрь 05, 2019
    Декабрь 05, 2019
  • Декабрь 03, 2019
    Декабрь 03, 2019
  • Ноябрь 30, 2019

    Աղվերանում մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացը լրագրողների համար, որի ընթացքում ներկայացվել է պատվաստումներում ընդգրկվածությունը մեր երկրում, նաև քննարկվել են իմունականխարգելման ծրագրի մարտահրավերները։

    Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) կարևորել է պատվաստումների գործընթացը՝ որպես հիվանդությունների կանխարգելման լավագույն գործիք։ Միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել պատասխանել ոլորտին առնչվող բոլոր հարցերին՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը բազմաթիվ են և ներդրվում են մեր հայրենիկիցների առողջության պահպանման համար։

    Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն (Gayane Sahakyan) անդրադարձել է պատվաստումների վերաբերյալ անվստահության պատճառներին, հանրության վերաբերմունքին, գիտելիքներին և պահանջարկին։ Խոսվել է նաև պատվաստումներին առնչվող միֆերի և իրականության վերաբերյալ։

    Այնուհետև Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին։

    Ноябрь 28, 2019
  • Ноябрь 26, 2019
    Ноябрь 25, 2019
  • Ноябрь 25, 2019
    Ноябрь 25, 2019
  • Ноябрь 22, 2019
    Ноябрь 22, 2019
  • Ноябрь 21, 2019
    Ноябрь 21, 2019
  • Ноябрь 21, 2019
    Ноябрь 21, 2019
  • Ноябрь 20, 2019
    Ноябрь 20, 2019
  • Ноябрь 20, 2019
    Ноябрь 19, 2019
  • Ноябрь 19, 2019
    Ноябрь 19, 2019
  • Ноябрь 18, 2019
    Ноябрь 18, 2019
  • Ноябрь 17, 2019

     

    Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։

    Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը։

    Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում։

    Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվողներից մեկն եք նաև քաղաքացիական բնակչությանը։

     Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ ռազմական բժիշկներին` քաջառողջություն։

    Ноябрь 14, 2019
  • Ноябрь 14, 2019
    Ноябрь 13, 2019
  • Ноябрь 12, 2019
    Ноябрь 11, 2019
  • Ноябрь 08, 2019
    Ноябрь 07, 2019
  • Ноябрь 06, 2019
    Ноябрь 06, 2019
  • Ноябрь 01, 2019
    Октябрь 31, 2019
  • Октябрь 31, 2019
    Октябрь 30, 2019
  • Октябрь 30, 2019
    Октябрь 29, 2019
  • Октябрь 29, 2019
    Октябрь 24, 2019
  • Октябрь 23, 2019
    Октябрь 22, 2019
  • Октябрь 21, 2019
    Октябрь 19, 2019
  • Октябрь 18, 2019
    Октябрь 17, 2019
  • Октябрь 17, 2019

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի մասին.

    Վերջին տասը տարիների ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների՝ հիվանդացության և մահացության զգալի նվազում: Հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` շուրջ 3 անգամ: Միաժամանակ, նախորդ տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդանոցային ծառայություններն աշխատում են թերբեռնված, հոսպիտալացված հիվանդների 30%-ից ավելին եղել են ոչ-տուբերկուլոզային հիվանդներ, որոնց ներկայությունը տուբերկուլոզային ստացիոնարում վարակի վերահսկման տեսանկյունից սխալ է, իսկ հոսպիտալացված տուբերկուլոզային հիվանդների գերակշիռ մասը` 70%-ից ավելին, ոչ վարակիչ դեպքերն են, որոնց բուժումը, այդ դեպքերի գերակշիռ մասի համար, կարող էր կազմակերպվել արտահիվանդանոցային պայմաններում:

    Ելնելով վերոգրյալից` միաժամանակ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը, առաջարկվում է ստացիոնար (հիվանդանոցային) տուբերկուլոզային բժշկական օգնությունը կենտրոնացնել Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի ազգային կենտրոնում` հիմք ընդունելով կենտրոնում առկա մասնագիտական ներուժը, հագեցվածությունը սարքավորումներով, լաբորատոր հնարավորությունները, ներհիվանդանոցային վարակի պատշաճ հսկողությունը և հանրապետությունում միակ վիրաբուժական և ինտենսիվ բուժման բաժանմունքների առկայությունը:

    Հայաստանում ս/թ մայիսին ԱՀԿ-ի կողմից իրականացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելության զեկույցում մասնավորապես առաջարկվում է քննարկել Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ծառայությունները մոտակայքում գտնվող այլ ծառայությունների հետ միավորելու տարբերակը: Ընդ որում` առաջարկվում է դիսպանսերի ստացիոնար և լաբորատոր ախտորոշիչ, նաև ռենտգենաբանական ծառայությունները միավորել տարածքային իմաստով ոչ հեռու` Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, իսկ ամբուլատոր ծառայությունները` Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` ամրապնդելով վերջիններիս ներուժը:

    Октябрь 16, 2019
  • Октябрь 16, 2019
    Октябрь 16, 2019

    Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ.

    Հարգելի գործընկերներ,

    «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և արդիականացնելու նպատակով դեռևս 2019 թվականի հուլիսից իրականացրել է մասնագիտական ուսումնասիրություն քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերում, որի արդյունքում պարզ է դարձել որ, ստացիոնար/հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական օգնությունը հնարավոր չէ պատշաճ իրականացնել վերը նշված հաստատությունում, իսկ արտահիվանդանոցային բժշկական օգնությունը կրում է գրեթե դուպլիկատիվ բնույթ, քանի որ Երևանի թվով 9 պոլիկլինիկաներում հակատուբերկուլոզային սենյակների միջոցով իրականացվում է համապատասխան արտահիվանդանոցային բժշկական օգնությունը: Համանման խորհրդատվական կարծիք ներկայացրել են նաև առողջապահական միջազգային կառույցները` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:
    «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից բարձրաձայնվել է, որ դեռևս 2016 թվականից իրենք առաջարկել են նախարարությանը և քաղաքապետարանին փակել հիվանդանոցային/ստացիոնար բուժօգնության ծառայությունը, սակայն Երևան քաղաքի հակատուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացնել իրենց մոտ և ստանալ առավել մեծ ֆինանսավորում:
    Ըստ իս` արտահիվանդանոցային ծառայության կենտրոնացումը հետադիմական մոտեցում է առողջապահության զարգացման համատեքստում: Նման մոտեցումն իրականացնելու պարագայում հարց կառաջանա կենտրոնացնելու գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ու ապատեղակայումը պոլիկլինիկաներից, որը հակասում է արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքներին և չափանիշներին:
    2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպության պայմանագրային գումարների և ֆինանսավորման որևէ փոփոխություն չի իրականացվել: Պայմանագրային գումարը կազմում է 143,5 մլն դրամ, որը հատկացվում է պետական բյուջեից` մեր քաղաքացիների կողմից վճարված հարկերից:
    Միաժամանակ կցում եմ իմ կողմից ներկայացված զեկուցագիրը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

     

  • Октябрь 16, 2019

    «Հայաստան-Արցախ» հիմնադրամն առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը, որոնք նախատեսված են քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b»-ով պացիենտների բուժման համար:

    Դեղերն անվճար կտրամադրվեն հակավիրուսային բուժման կարիք ունեցող հիվանդներին` բժշկի կողմից տրված դեղատոմսի հիման վրա:

    Նշենք, որ բացառություն են կազմում (չընդգրկվելու չափանիշ) դեկոմպեսացված լյարդի ցիրոզով պացիենտները:

    Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1а» կամ գենոտիպ «1»-ի չիդենտիֆիկացված սուբտիպի դեպքում բուժման համար պացիենտը պետք է հավելյալ ձեռք բերի «ռիբավիրին» դեղը:

    Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b» և քրոնիկական հեպատիտ Բ համավարակի դեպքում բուժման համար պացիենտը պետք է հավելյալ ձեռք բերի «տենովաֆիր» դեղը:

    Բուժման վերաբերյալ մանրամասները կտրամադրեն վիրուսային հեպատիտների բուժման փորձ ունեցող բժիշկ-մասնագետները:

    Տեղեկատու հեռախոսահամար

    ՀՀ ԱՆ դեղերի վարչություն

    060 80 80 03 ներքին 1411, 1421,1413,1423,1422

    «Նորք» ԻԿՀ՝  (010) 65 50 42

    Октябрь 15, 2019
  • Октябрь 15, 2019
    Октябрь 15, 2019
  • Октябрь 15, 2019
    Октябрь 15, 2019
  • Октябрь 14, 2019
    Октябрь 14, 2019
  • Октябрь 12, 2019
    Октябрь 11, 2019
  • Октябрь 11, 2019
    Октябрь 10, 2019
  • Октябрь 10, 2019
    Октябрь 09, 2019
  • Октябрь 09, 2019
    Октябрь 09, 2019
  • Октябрь 08, 2019
    Октябрь 07, 2019
  • Октябрь 05, 2019
    Октябрь 05, 2019
  • Октябрь 04, 2019
    Октябрь 04, 2019
  • Октябрь 03, 2019
    Октябрь 03, 2019
  • Октябрь 03, 2019
    Октябрь 01, 2019
  • Октябрь 01, 2019
    Октябрь 01, 2019
  • Сентябрь 30, 2019
    Сентябрь 30, 2019
  • Сентябрь 29, 2019
    Сентябрь 26, 2019
  • Сентябрь 26, 2019
    Сентябрь 26, 2019
  • Сентябрь 24, 2019
    Сентябрь 23, 2019
  • Сентябрь 23, 2019
    Сентябрь 20, 2019
  • Сентябрь 20, 2019
    Сентябрь 19, 2019
  • Сентябрь 19, 2019
    Сентябрь 17, 2019
  • Сентябрь 16, 2019
    Сентябрь 13, 2019
  • Сентябрь 13, 2019
    Сентябрь 12, 2019
  • Сентябрь 12, 2019
    Сентябрь 12, 2019
  • Сентябрь 12, 2019
    Сентябрь 12, 2019
  • Сентябрь 11, 2019

    Առողջապահության նախարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստը:

    Հաշվի առնելով 2019 թվականի մինչ այս պահն արձանգարված տասը մայրական մահվան դեպքերը` նիստի ընթացքում յուրաքանչուր մահ առանձին վերլուծության է ենթարկվել:

    Պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես`  սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս,  լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ,  թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

    Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է  առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը.

    1. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
    2. Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ:
    3. Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա:
    4. Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին:  
    5. Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների  արագ տեղափոխման ծառայության որակը:

    Ամփոփելով հանդիպումը` նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ  պետք է արվի, ամեն ինչ`  կանխարգելվող մայրական մահերը բացառելու, ինչպես նաև հղիների առողջության բարելավման, առողջ ապրելակերպի, հղիների և ընտանիքի անդամների վտանգի նշանների ուսուցման բարձրացման ուղղությամբ:

    Сентябрь 10, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին:

    ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկներին շնորհում է մակարդակներ:

    Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

    Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը: Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը:

    Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա:

  • Сентябрь 10, 2019
    Сентябрь 10, 2019
  • Сентябрь 10, 2019
    Сентябрь 09, 2019
  • Сентябрь 09, 2019
    Сентябрь 06, 2019
  • Сентябрь 06, 2019
    Сентябрь 06, 2019
  • Сентябрь 06, 2019
    Сентябрь 03, 2019
  • Сентябрь 02, 2019
    Сентябрь 02, 2019
  • Сентябрь 02, 2019
    Август 30, 2019
  • Август 30, 2019
    Август 29, 2019
  • Август 28, 2019
    Август 28, 2019
  • Август 27, 2019
    Август 27, 2019
  • Август 27, 2019
    Август 27, 2019
  • Август 22, 2019
    Август 21, 2019
  • Август 20, 2019
    Август 20, 2019
  • Август 20, 2019
    Август 20, 2019
  • Август 15, 2019
    Август 14, 2019
  • Август 13, 2019
    Август 13, 2019
  • Август 13, 2019
    Август 11, 2019
  • Август 10, 2019
    Август 09, 2019
  • Август 09, 2019
    Август 08, 2019
  • Август 07, 2019
    Август 06, 2019

    Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով:

    Երեխան այրվածքները ստացել է օգոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուքի միջոցով:

    Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը:

    Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել:

    Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

    Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի' դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը:

  • Август 06, 2019

    Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում:

    Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ`  արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում:

    Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում:

    Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն):

    Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

    • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
    • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
    • սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
    • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
    • բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
    • սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,
    • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,
    • պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
    • չլողալ կասկածելի ջրամբարներում,
    • եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման:
  • Август 02, 2019

    Առողջապաhության նախարար Արսեն Թորոսյանը և բարերար Վարտան Սիրմակեսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

    Հուշագրի շրջանակում Վարտան Սիրմակեսը բարեգործական ծրագրերի միջոցով նպաստելու է Հայաստանի առողջապահության կարիքները հոգալուն` ընդհուպ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը:

    Հիմնադրամի միջոցներով օգոստոսին մեկնարկում են Գյումրիի «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցման նախապատրաստական աշխատանքները:

    Հանդիպմանը ներկայացվել է ծննդատան հատակագծի նախնական տարբերակը: Կողմերը քննարկել են նախագիծը և հետագա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին, հետագայում այն լիովին կներառվի Հայաստանի առողջապահության համակարգում:

    «Կարևոր բան կփոխվի Գյումրիում ու Շիրակի մարզում` հավաքելով բոլոր ծառայությունները մի տեղ: Գյումրու մանկական ծառայությունը շատ լավ է գործել երկար ժամանակ` երկրաշարժից հետո Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, բայց ծննդօգնության մասով զարգանալու տեղ շատ կա: Վստահ եմ, որ մենք ունենալու ենք ծնելիության աճ, քանի որ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

    Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայազգի գործարար Ռեմի Մակինաճյանի հետ խոսել են Հայաստանում ուռուցքներից մահացության բարձր ցուցանիշի մասին:

    Գործարարը ցանկություն է հայտնել Գուստավ Ռուսիի անվամբ ուռուցքաբանության կենտրոն ստեղծել Հայաստանում, որը տարածաշրջանային նշանակություն կունենա:

    Ողջունելով գաղափարը` Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախաձեռնությանը:

    Июль 04, 2019
  • Июль 03, 2019
    Июль 02, 2019
  • Июль 01, 2019
    Июнь 29, 2019
  • Июнь 28, 2019
    Июнь 27, 2019
  • Июнь 26, 2019
    Июнь 24, 2019
  • Июнь 21, 2019

    Կայացել է ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի»  տնօրենների խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Լևոն Հակոբյանը, Հովհաննես Հարությունյանը, խորհրդի անդամներ Արտյոմ Սմբատյանը, Լիանա Բարսեղյանը, Լուսինե Քոչարյանը, Գևորգ Սիմոնյանը, Հովհաննես Մադոյանը, Միհրան Նազարեթյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի»  տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ներկայացուցիչներ կենտրոնից:  

    Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է իր գործունեության մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ուրվագծել առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:  

    Մասնավորապես` նշել է, որ անհրաժեշտ է վերանորոգել արյան բանկը, վերազինել  տրանսֆուզիոն ծառայությունը, ստեղծել հեմոսթազի և թրոմբոզի կենտրոն,  ակտիվացնել ցողունային բջիջների փոխպատվաստումը,  ներդնել իմունոթերապիայի կլինիկական հետազոտություններ և այլ աշխատանքներ:

    Ներկաները ողջունել են ոլորտում կատարված աշխատանքները և հույս հայտնել, որ նախատեսված ծրագրերը ևս կյանքի կկոչվեն:

    Նշենք, որ առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում: Արդեն իսկ տնօրենների խորհուդներ ստեղծվել և գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Տնօրենների խորհուրդների կազմերում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:

    Խորհրդի աշխատանքներն ուղղված են թափանցիկ և արդյունավետ կառավարման  մշակույթի ձևավորմանը և նպաստում են կենտրոնների զարգացմանը:

    Июнь 21, 2019
  • Июнь 20, 2019

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին:

    Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում է զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ:

    «Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչը Ձեր կատարած ամենակարևոր գործառույթներից մեկն է, քանի որ դրա արդյունքում հայկական բանակ են զորակոչվում մեր քաղաքացիները, որոնք պետք է համապատասխանեն չափանիշների` սահմանված կառավարության որոշումներով»,- նշել է նախարարը:

    Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը կարևոր է անել որակյալ և ճիշտ ժամանակին:

    «Այսինքն, դա պարզապես չլինի ինչ-որ թղթերի գեներացիա, որոնք տրվում են մեր երիտասարդ տղամարդկանց ինչ-որ ամիսների, տարվա ընթացքում, այլ լինի նեղ մասնագիտական լուրջ փաստաթղթեր, եզրակացություններ, որոնք կլինեն պատշաճ ձևով ձևակերպված»,- ընգծել է նա:

    Թորոսյանը հույս է հայտնել, որ գործընկերների կողմից հավելյալ ռեսուրսներ կներգրավվեն թե ադմինիստրատիվ և թե բուժական հարցերով:

    «Այս պրոցեսում պետք է բացառվի կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով` լինի դա գործընկեր, երեխա, ծառայություն, փող կամ ապագայում ինչ-որ ակնկալիք։ Մենք իրավապահ մարմին չենք և իրավական գնահատական տալ չենք կարող, բայց մի բան հստակ է` ոչ մի բան չենք թաքցնելու, եթե իմանանք»,- եզրափակել է նա:

    Այնուհետև տեղի է ունեցել քննարկում 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինապարտների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետազոտման և փորձաքննության ընթացքի, գործընթացի ընթացքում ծագած խնդիրների և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ:

    Июнь 19, 2019
  • Июнь 18, 2019
    Июнь 17, 2019
  • Июнь 17, 2019
    Июнь 14, 2019
  • Июнь 14, 2019
    Июнь 14, 2019
  • Июнь 13, 2019
    Июнь 12, 2019
  • Июнь 11, 2019

    Հայցում ենք Ձեր ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:

    Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

    Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ:

    Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:

    Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար:

    Июнь 11, 2019
  • Июнь 08, 2019
    Июнь 07, 2019
  • Июнь 04, 2019
    Июнь 04, 2019
  • Июнь 04, 2019
    Июнь 03, 2019
  • Июнь 01, 2019
  • 8003

  • hotline@moh.am

Подписаться